Ռիշարլիսոն դե Անդրադե

բրազիլական Ֆուտբոլիստ

Ռիշարլիսոն դե Անդրադե (պորտ.՝ Richarlison de Andrade, մայիսի 10, 1997(1997-05-10)[1][2], Նովա Վենեսիա, Էսպիրիտո Սանտո, Բրազիլիա[3][4]), բրազիլացի ֆուտբոլիստ։ Անգլիական «Ուոթֆորդ» ակումբի հարձակող։

Ռիշարլիսոն դե Անդրադե
Richarlison de Andrade
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 10, 1997(1997-05-10)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Նովա Վենեսիա, Էսպիրիտո Սանտո, Բրազիլիա[3][4]
Հասակ 179 սմ
Քաշ 71 կգ
Դիրք հաչձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուոթֆորդ
Համար 11
Պատանեկան կարիերա
2014-2015 Բրազիլիա Ամերիկ Միներո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015 Բրազիլիա Ամերիկ Միներո 24 (9)
2016-2017 Բրազիլիա Ֆոըլմինենսե 54 (17)
2017—մ.հ. Անգլիա Ուոթֆորդ 8 (3)
Ազգային հավաքական
2017—մ.հ. Բրազիլիա Բրազիլիա (մինչև 21) 8 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Ռրշարլսոն Ուոթֆորդի կազմում

Ռիշարլիսոնն Ամերիկայի «Միներիո» ակումբի սան է։ 2015 թվականի հուլիսի 5-ին «Մոժի-Միրինի» դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը Բրազիլիայի Սերիա Բ-ում[5]։ Նույն խաղում Ռիշարլիսոնը խփել իր առաջին գոլը ակումբի կազմում։ 2016 թվականի սկզբին նա տեղափոխվել է «Ֆլումինենսե» ակումբի կազմ։ Մայիսի 15-ին նա իր նախկին ակումբի՝ Ամերիկայի «Մինեյրոյի» դեմ խաղում կատարել է իր նորամուտը Բրազիլիայի Սերիա Ա-ում[6]։ Հունիսի 26-ին «Ֆլամենգո» ակումբի դեմ խաղում Ռիշարլիսոնը խփել է իր առաջին գոլը «Ֆլումինենս» ակումբի կազում[7]։ Ռիշարլիսոնը «Ֆլումինենս» ակումբի կազմում անցկացրել է 67 հանդիպում և խփել 19 գոլ։

2017 թվականի օգոստոսի 8-ին Ռիշարլիսոնը տեղափոխվել է անգլիական «Ուոթֆորդ» ակումբ՝ ստորագրելով հինգ տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 12.5 մլն եվրո[8]։ Օգոստոսի 12-ին «Լիվերպուլի» հետ խաղում նա «Ուոթֆորդ» ակումբի կազմում առաջին անգամ հանդես եկավ Պրեմիեր լիգայի շրջանակներում[9]։ Մեկ շաբաթ անց «Բորնմութ» ակումբի դեմ խաղում Ռիշարլիսոնը խփել է իր առաջին գոլը «Ուոթֆորդի» կազմում։

Միջազգային կարիարա խմբագրել

2017 թվականին Ռիշարլիսոնը Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Էկվադորում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Այդ մրցաշարում նա խաղացել է Չիլիի[10], Պարագվայի[11], Կոլումբիայի[12], Արգենտինայի[13], Վենեսուելայի[14], Ուրուգվայի[15] և երկու անգամ Էկվադորի[16][17] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։ Արգենտինացիների և պարագվայիացիների դեմ խաղերում Ռիշարլիսոնը դարձել է գոլի հեղինակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://www.ogol.com.br/player.php?id=466275
  3. 3,0 3,1 3,2 https://oglobo.globo.com/esportes/catar-2022/noticia/2022/11/orgulho-prefeitura-de-nova-venecia-faz-festa-para-assistir-estreia-da-joia-na-copa.ghtml
  4. 4,0 4,1 4,2 https://tribunaonline.com.br/esportes/copa-2022/nova-venecia-vibra-com-a-estreia-de-richarlison-na-copa-do-mundo-128736
  5. «Америка Минейро VS. Можи-Мирин 3:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 5.
  6. «Америка Минейро VS. Флуминенсе 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մայիսի 15.
  7. {{cite web|url=http://int.soccerway.com/matches/2016/06/26/brazil/serie-a/clube-de-regatas-de-flamengo/fluminense-football-club/2218002/%7Ctitle=Фламенго VS. Флуминенсе 1:2|publisher=soccerway.com|date=2016-06-26|lang=en}}
  8. ««Уотфорд» купил нападающего «Флуминенсе» Ришарлисона за 12,5 млн евро» (ռուսերեն). sports.ru. 2017 թ․ օգոստոսի 8.
  9. «Уотфорд VS. Ливерпуль 3:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 12.
  10. «Бразилия (до 20) VS. Чили (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 20.
  11. «Бразилия (до 20) VS. Парагвай (до 20) 3:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 22.
  12. «Колумбия (до 20) VS. Бразилия (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 11.
  13. «Бразилия (до 20) VS. Аргентина (до 20) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 9.
  14. «Бразилия (до 20) VS. Венесуэла (до 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 5.
  15. «Уругвай (до 20) VS. Бразилия (до 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 3.
  16. «Эквадор (до 20) VS. Бразилия (до 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 19.
  17. «Эквадор (до 20) VS. Бразилия (до 20) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 31.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիշարլիսոն դե Անդրադե» հոդվածին։