Ռիկարդո Բոֆիլ

իսպանացի (կատալոնացի) ճարտարապետ

Ռիկարդո Բոֆիլ (իսպ.՝ Ricardo Bofill Leví, դեկտեմբերի 5, 1939(1939-12-05)[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի (կատալոնացի) ճարտարապետ: Իր պոստմեդեռնիստական նախագծերը ստեղծելիս ներշնչվել է կլասիցիզմի վարպետներ Պալլադիոյի, Մանսարի, Լեդուի աշխատանքներով: Բոֆիլի այցեքարտերն են Բարսելոնա-Էլ Պրատ միջազգային օդանավակայանի, Բարսելոնայում Կատալոնիայի ազգային թատրոնի, Փարիզում Cartier և Christian Dior ընկերությունների գլխավոր գրասենյակների շենքերը, Տոկիոյի Shiseido Building և Չիկագոյի Dearborn Center երկնաքերները:

Ռիկարդո Բոֆիլ
իսպ.՝ Ricardo Bofill
Ricardo bofill levi.jpg
Ի ծնեիսպ.՝ Ricardo Bofill Leví և կատ.՝ Ricard Bofill i Leví
Ծնվել էդեկտեմբերի 5, 1939(1939-12-05)[1][2][3] (80 տարեկան)
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Ոճ(եր)պոստմոդեռն ճարտարապետություն
ԿրթությունԺնևի համալսարան
Ուշագրավ աշխատանքներEspaces d'Abraxas?, neighborhood Antigone?, Walden 7?, 77 West Wacker Drive? և Casablanca Twin Center?
ՊարգևներԱրվեստի և գրականության շքանշանի սպա
Ricardo Bofill Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1939 թվականի դեկտեմբերի 5-ին Բարսելոնայում, կատալոնական ընտանիքում: Հայրը եղել է կատալոնացի հանրապետական, շինարար և նախագծող, մայրը եղել է հրեական ծագումով իտալացի: Սովորել է Բարսելոնայի ֆրանսիական լիցեյում (Lycée Français de Barcelone) : Հետագայում ուսումը շարունակել է Բարսելոնայի համալսարանի Ճարտարապետության դպրոցում, մարքսիստական ցույցերին մասնակցելու ժամանակ հեռացվել է համալսարանից և փախել Շվեյցարիա: Այնտեղ սովորել է Ժնևի գեղարվեստի համալսարանում(Université de Beaux-Arts Genève):

ԿարիերաԽմբագրել

17 տարեկան հասակում Բարսելոնայում ճարտարապետ Մանուել Նունիես Յանովսկու հետ Ռիկարդո Բոֆիլը ստեղծել է իր առաջին նախագիծը`«Տալիեր դե արկիտեկտուրան» («Taller de Arquitectura»): 1978 թվականին Նունիես Յանովսկին լքել է բյուրոն և 1981 թվականին հիմնադրել սեփական վարպետանոցը Փարիզում[4]: Հիսուն տարվա ընթացքում «Taller de Arquitectura» ընկերությունը մշակել է ավելի քան 1.000 նախագիծ աշխարհի 56 երկրներում:

Տնտեսական ճգնաժամի և Իսպանիայում քաղաքական լարված մթնոլորտի պատճառով 1971 թվականին Ռիկարդո Բոֆիլը երկրորդ գրասենյակն է բացել Փարիզում: 1979 թվականից հիմնականում աշխատել է Ֆրանսիայում:

2000 թվականից «Taller de Arquitectura»-ի շտաբ-գրասենյակը դարձյալ հիմնավորվել է Բարսելոնայում, իսկ գրասենյակը նախկինի պես շարունակում էր մնալ ընտանեկան բիզնես: Չնայած նրան, որ ճարտարապետն աշխատել է տարբեր տեսակի նախագծերի շուրջ` տիպական և շքեղ, հիմնականում կենտրոցված է եղել սոցիալական բնակարանաշինական նախագծերի վրա:

Աշխատանքներ ԵվրոպայումԽմբագրել

 
Բոֆիլի նախագծած բնակելի տուն Ստոկհոլմում (1991-92)

Բոֆիլն առաջին անգամ միջազգային ուշադրության է արժանացել Ալիկանտեում կառուցված «Կաֆկայի դղյակ» հյուրանոցի կուբիստական նախագծով (1968): Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենը, ով Բեֆիլին համարում էր «աշխարհի մեծագույն ճարտարապետը», 1975 թվականին նրան հրավիրում է Փարիզի Լե Ալ (ֆր.՝ Les Halles) թաղամասի նախագծմանը, սակայն իսպանացու գաղափարները (Վերսալի կառուցում լայն զանգվածների համար) հանդիպում է Փարիզի քաղաքապետ Ժակ Շիրակի դիմադրությանը, ով Բոֆիլին մեղադրում է գիգանտոմանիայի մեջ` նրան հեռացնելով նախագծի մասնակցությունից:

1973-1975 թվականներին 19-րդ դարից լքված ցեմենտի գործարանը վերածվում է La Fabrica համալիրի: Գործարանի հիմնական շենքի տեղում, որ ավերակների էր վերածվել, հայտնվում են մոտ 30 բունկերներ, ստորգետնյա անցուղիներ, այգիներ, գրասենյակներ, վարպետանոցներ, լաբորատորիաներ, արխիվներ, հսկայական ցուցասրահ` The Cathedral, որը նախատեսված էր համաժողովների, ցուցահանդեսների, համերգների անցկացման համար: Համալիրի տարածքում էին գտնվում նաև Բոֆիլի տունը և հյուրերի համար նախատեսված սենյակները[5][6]:

1977 թվականին Ժոֆրեի նախկին զորանոցների տեղում սկսվել է Անտիգոնի շրջանի (Antigone) կառուցումը: Այն նեոկլասիցիստական կառույց էր` դասական մոտիվների կիրառմամբ, ինչպիսիք են, օրինակ, ճակտոնն ու որմնասյունը: Չնայած դա պանելային բնակելի համալիր է, սակայն միօրինակ ու միապաղաղ տեսք չունի: Շրջանը գտնվում է Մոնպելիե (Ֆրանսիա) քաղաքի պատմական կենտրոնի ու Լեզ գետի միջև[7][8]:

 
Hotel W Բարսելոնա

1978 թվականին զբաղվել է Անդորայի Սանտուարիո դե Մերիչել տաճարի վերակառուցմամբ. 17-րդ դարում կառուցված տաճարը 1972 թվականին այրվել էր ժողովրդական տոնախմբության ժամանակ: Վերակառուցման ընթացքում «Ricardo Bofill Taller de Arquitectura» գրասենյակի աշխատակիցները, հետևելով ռոմանական ճարտարապետության պատմական ավանդույթներին, առաջարկել են, սակայն, օբյեկտի ճարտարապետական նոր սկզբունք[9]:

1983 թվականին Բոֆիլը Փարիզի համար նախագծել է «Աբրաքսասի տարածություն» («Les Espaces d’Abraxas») բնակելի համալիրը, որը «նկարահանվել է» մի շարք ֆիլմերում ու երաժշտական տեսահոլովակներում, այդ թվում` Թերի Գալիմանի «Բրազիլիա» ֆիլմում[10][11]:

1992 թվականի Բարսելոնայի ամառային օլիմպիական խաղերի նախօրեին Բոֆիլն իր հայրենի քաղաքում մասնակցել է օլիմպիական շինությունների նախագծմանը, մշակել է նաև Բարսելոնայի օդանավակայանի տերմինալներն ու կարգավարների համար նախատեսված հատվածը[12]: Այդ տարի նախագծված Բարսելոնայի օդանավակայանը Եվրոպական օդնավակայանների միավորման կողմից ճանաչվել է լավագույն նախագիծ[13]: Օդանավակայանի նոր տերմինալը նույնպես նախագծվել է Բոֆիլի գրասենյակի կողմից[14]:

2009 թվականին Բոֆիլի նախագծով Բարսելոնայում կառուցվել է Hotel W-ն, որը 26-հարկանի շինություն է ափամերձ Nova Bocana հատվածում և հիշեցնում է առագաստ[15]:

Աշխատանքներ ՌուսաստանումԽմբագրել

Բոֆիլն իր առաջին նախագիծը ԽՍՀՄ-ում փորձել է իրականացնել 1980-ական թվականների վերջին, սակայն աշխատանքների ընթացքում ֆրանսիացի ներդրողը ֆինանսական խնդիրներ է ունեցել, և նախագծի համար հատկացված տեղում կառուցվել է «Սմոլենսկի պասաժը»[16]:

2007 թվականին հաղթել է Սանկտ Պետերբուրգի մոտակայքում` Ստրելնայում Կոնգրեսի պալատի կառուցման համար հայտարարված մրցույթում[17][18]: Սանկտ Պետերբուրգում Բոֆիլի նախագծերով կառուցվել են «Ալեքսանդրիա» բնակելի համալիրը Նովգորոդի փողոցում և Սմոլնու մայրուղու բնակելի համալիրը[19][20]:

Ռիկարդո Բոֆիլի նախագծով ծրագրվել էր կառուցել Պերմ քաղաքի «Մեծ Սավինո» օդանավակայան, սակայն հրաժարվել են այդ նախագծից[21][22]:

2012 թվականի փետրվարին մտել է Մոսկվայի ագլոմերացիայի զարգացման հանձնաժողովի մեջ. նա առաջարկել է «Նոր Մոսկվան» «խելացի մեգապոլիս» դաձնել[23][24]:

2013 թվականին Պետերբուրգի նախկին «Լենինգրադ» կինոթատրոնի տեղում սկսվում է կաբարեի շինարարություն Տավրիկյան պալատի հարակից այգում: Նախագծի հեղինակը Ռիկարդո Բոֆիլն էր[25]: «Լենինգրադ կենտրոն» նոր շոու տարածքի բացումը կայացել է 2014 թվականի դեկտեմբերի 25-ին[26]:

2013 թվականին Պետերբուրգի հյուսիսում սկսվել է նաև Նովոօռլովսկի բնակելի համալիրի կառուցումը Ռիկարդո Բոֆիլի նախագծով[27]:

2014 թվականին մերձմոսկովյան Ելինո շրջանում մեկնարկել է "Flight City" (սկզբնական անվանումը` "Media City") նախագիծը, որը մշակվել էր Ռիկարդո Բոֆիլի գրասենյակում: Սա էկոնոմդասի հեղինակային այն քիչ նախագծերից է, որ իրականացրել են օտարազգի ճարտարապետները Ռուսաստանում[28][29]: 2014 թվականին Մոսկվայի Օստանկինո շրջանում սկսվել է նաև "Sky City"-ի շինարարությունը (սկզբնական անվանումը` "High City")[30][31]:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Munzinger-Archiv — 1913.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  4. Испанский архитектор предложил производить в Крыму цветной железобетон
  5. Рикардо Бофилл превратил старый завод в штаб-квартиру собственной компании
  6. Был цементный завод... Стал жилой дом!
  7. Дом с конвейера
  8. Ориентиры: По законам колонии
  9. Огненная Саламандра Рикардо Бофилла: Одна из лучших работ знаменитого каталонца
  10. 5 удивительных домов, попавших с улицы в научную фантастику
  11. 10 жилищ будущего в мировом кинематографе
  12. Как превратить аэропорт в настоящий хаб Արխիվացված է Մայիս 28, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  13. Чудо-град за 195 000 евро
  14. Специалисты Аэропроекта посетили новый терминал в аэропорту г. Барселоны
  15. Жизнь под парусом
  16. Дон Жуан архитектуры: Рикардо Бофилл (слайд-шоу)
  17. "Античная" Стрельня: Испанский архитектор построит под Петербургом конгресс-центр
  18. Конгресс-центр в Стрельне построит компания, оформившая здание Сената и Синода (Санкт-Петербург)
  19. Правильно скорректировать креативность
  20. Ориентиры: Элитные новинки
  21. Проект аэропорта Перми разработает испанский архитектор Рикардо Бофилл
  22. Проект нового аэропорта для Перми разработает московская компания
  23. Большой Москве — большие планы
  24. Испанский архитектор предлагает превратить Москву в зеленую зону Արխիվացված է Մայիս 28, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  25. Бофилл реконструирует "Ленинград" под кабаре(չաշխատող հղում)
  26. В Таврическом саду появится театр-кабаре
  27. ЮИТ поселит на севере
  28. Испанский архитектор разработал для России новую серию панельных домов
  29. «СУ-155» вложит 7 млрд руб. в проект Media City
  30. «СУ-155» планирует построить 200 000 м² недвижимости на территории завода «Калибр»
  31. Маленький Амстердам появится на Северо-Востоке Москвы Արխիվացված է Դեկտեմբեր 20, 2014 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներԽմբագրել