Պոստմոդեռնիզմի ճարտարապետություն

Պոստմոդեռնիզմի ճարտարապետություն, 1960-ական թվականներին ձևավորված ուղղության՝ պոստմոդեռնիզմի ճարտարապետության ամբողջություն, որ փոխարինելու է եկել տիրապետող մոդեռնիզմ ուղղությանը: Ոճի ծաղկումը նշանավորվել է 1980-ական թվականներին և շարունակվում է մինչ օրս:

Միսիսոգայի քաղաքապետարանի շենք, Կանադա

ՆկարագրությունԽմբագրել

Մոդեռնիզմի ֆունկցիոնալիզմը, ձևերի ու գաղափարների կարծրատիպերն արդեն սպառել էին իրենց: Մոդեռնիստական որոշումների խիստ ռացիոնալիզմը ստեղծում էր տաղտկալի միջավայր: Ժամանակը պահանջում էր ինքնատիպություն մտցնել ամեն ստեղծագործության մեջ. հասունացել էր բնակելի տարածքների զանգվածային մեքենայության ժխտումը:

Հասունացել էին կերապարայնության ու ինքատիպության գաղափարները: Պոստմոդեռնիստները սկսեցին փնտրել նոր ձևեր: Նրանք խնդիր ունեին ճարտարապետությունը ներդաշնակելու շրջակա բնական ու ոչ բնական միջավայրին: Դիզայնում ժխտվել է մոդեռնիստական ասկետիզմը, բնակարանաշինության գծահոսքային մոտեցումը, դասական ժառանգության ընկալման մերժումը: Նրանց ճարտարապետական որոշումները շինությունների կառուցման ժամանակ հաշվի էին առնում քաղաքային առկա միջավայրի առանձնահատկությունները:

 
Շինություն Բըրբանքում, ԱՄՆ

Շինությունների արտաքին ձևավորման մեջ պոստմոդեռնիստները ձգտում էին համաչափության, համամասնությունների և շինությունների կառուցման արտահայտչականության: Ակտիվորեն ներդրվել են (վերածնվել են) դեկորատիվ պատեր, հարթաքանդակներ, նկարազարդումներ՝ որոնք փոխառվել են ճարտարապետության պատմական ավանդույթներից: Ամեն ինչի հիմքում դրվել է գեղագիտությունը, որի ձևավորման համար պոստմոդեռնի ճարտարապետները չեն վարանել դրանք վերցնել պատմական ոճերից՝ ընդհուպ մինչև կոմպոզիցիայի կառուցման սկզբունքները[1]:

Պոստմոդեռնիզմի նշանավոր ներկայացուցիչները, ինչպիսիք են Ռոբերտ Վենտուրին, Մորիս Կյուլոն, Լեոն Կրիեն, Ալդո Ռոսսին, Անտուան Գրյումբախը, ձևակերպել են հետևյալ դրույթները.

  • Պատմական հուշարձանների ու նմուշների կրկնօրինակում
  • Ամբողջ կոմպոզիցիայով կամ նրա որոշակի դետալով հղում ճարտարապետական ինչ-որ հուշարձանի
  • Ոճային աշխատանք (պատմաճարտարապետական)
  • Հակառակ հնագիտություն՝ նոր օբյեկտի մոտեցնելը շինարական հին տեխնիկային
  • Ռեալիզմի ու անտիկ շրջանի առօրեականություն, որը դրսևորվում էր դասական ձևերի կիրառման պարզեցմամբ[1]:

ՇինություններԽմբագրել

 
Թեք տուն, Սոպոտ, Լեհաստան

ՃարտարապետներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել