Ռիկարդու Կուարեժմա

ֆուտբոլիստ

Ռիկարդու Անդրադե Կուարեժմա Բերնարդու (պորտ.՝ Ricardo Andrade Quaresma Bernardo, սեպտեմբերի 26, 1983(1983-09-26)[1][2][3][…], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, թուրքական «Բեշիքթաշի» և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Ավելի վաղ հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգում» և «Պորտու», իսպանական «Բարսելոնայում», իտալական «Ինտերում», անգլիական «Չելսիում» և արաբական «Ալ-Ահլիում»։

Ռիկարդու Կուարեժմա
պորտ.՝ Ricardo Quaresma
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռիկարդու Անդրադե Կուարեժմա Բերնարդու
Ազգությունը պորտուգալացի
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Մականուն Գնչու
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 26, 1983(1983-09-26)[1][2][3][…] (40 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Բեշիկթաշ

Կուարեժման Պորտուգալիայի և Իտալիայի չեմպիոն է, Պորտուգալիայի, Իտալիայի, Անգլիայի և Թուրքիայի ազգային գավաթների դափնեկիր, ով հաղթող է ճանաչվել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների Լիգայում և դարձել է միջմայրցամաքային խաղերի գավաթակիր։ Կուարեժման 2000-ականների լավագույն տեխնիկա ունեցող խաղացողներից մեկն է, ով հայտնի է ֆուտբոլային հնարքների հիանալի կատարումով։ Նա կատարում է այնպիիս հնարքներ, ինչպիսիք են օրինակ ռաբոնա և տրիվելա[5]։

Կարիերան հավաքականում խմբագրել

 
Կուարեժման Պորտուգալիայի հավաքականում 2011 թվականի փետրվարին (աջից արգենտինացի Մարկոս Ռոխոն է)

2000 թ. Կուարեժման օգնել պատանեկան Պորտուգալիայի հավաքականին հաղթել մինչև 16 տարեկանների Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը[6]։ Պորտուգալիայի ազգային հավաքականում Ռիկարդուն իր նորամուտը նշեց 2003 թ. հունիսին՝ 20 տարեկան հասակում, Բոլիվիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպման ընթացքում։ Վնասվածքի պատճառով բաց թողեց Եվրոպայի 2004 թվականի առաջնության և Օլիմպիական Խաղերին մասնակցությունը Սկոլարիի մարզչական որոշման արդյունքում նա չի մասնակցել շխարհի Առաջնություն 2006-ին։

2007 թ. մարտի 24-ին նա խփեց իր առաջին գնդակը հավաքականի կազմում՝ Բելգիայի հավաքականի դեմ հանդիպման ընթացքում[7]։ Եվրոպայի Առաջնության 2008-ի ընթացքում մասնակցել է Պորտուգալիայի երկու խաղերին և մեկ անգամ գրավել Չեխիայի հավաքականի դարպասը։ 2011 թ-ց ակտիվորեն ներգրավել է ազգային թիմի խաղերին։ Եվրո-2012-ի Ընտրական մրցաշարում Կուարեժման անցկացրել է 4 հանդիպում. երկու անգամ հանդես է եկել մեկնարկային կազմում՝ փոխարինելով վնասվածք ստացած Կրիշտիանու Ռոնալդուին։

Ակումբներում խաղային պրակտիկայի բացակայության պատճառով երկու տարի շարունակ չի կանչվել հավաքական։

2014 թվականի մայիսի 13-ին Կոարեժմայի անունը եղել է Ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության խաղացողների մեջ՝ Պորտուգալիայի կազմում[8], սակայն մեկ շաբաթ անց հայտարարվել է, որ նա դուրս է մնում մասնակիցների ցանկից[9]։

2016 թվականի մայիսին Կուարեժման ստացել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016-ի մասնակցության ուղեգիր և մեկնել Ֆրանսիա։ 1/8-րդ եզրապակցչի 87-րդ րոպեին Խորվաթիայի դեմ խաղում նա դուրս է եկել փոխարինման։ Խաղը ավարտվում է ոչ ոքի և մրցավարը նշանակում է լրացուցիչ տասնհինգ րոպեներ, որի ընթացքում 117-րդ րոպեին Ռոնալդուի հարվածը հասցնում է եզրափակման։ Դրանոց նա ապահովում է Պորտուգալիայի հավաքականի մասնակցությունը մեկ քառորդ եզրափակչին (ընդդեմ Լեհաստանի)։

Ծանոթագրություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդու Կուարեժմա» հոդվածին։