Ռժևի խորհրդային զինվորի հուշարձան

Ռժևի խորհրդային զինվորի հուշարձան (ռուս.՝ Ржевский мемориал советскому солдату), հուշարձանային համալիր Ռուսաստանի Տվերի մարզի Ռժևսկի շրջանի Խորոշևո գյուղի մոտ[1]։ Նվիրված է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1942-1943 թվականներին, Ռժևի ճակատամարտում զոհված խորհրդային զինվորներին։ Խորհրդային զինվորի առաջին հուշարձանն է Ռուսաստանի Դաշնությունում[2] և իր բացման պահին Կարմիր բանակի մարտիկին նվիրված ամենամեծ հուշարձանն աշխարհում[3]։

Picto infobox architecture.png
Ռժևի խորհրդային զինվորի հուշարձան
Ржевский мемориал 30.06.2020.jpg
'
Կոորդինատներ56°13′07″ հս․ լ. 34°15′46″ ավ. ե.HGЯO

ՆկարագրությունԽմբագրել

Հուշարձանի կառուցման տեղը որոշել է հատուկ հանձնաժողովը՝ հաշվի առնելով հասանելիությունը տրանսպորտային միջոցների համար և հուշարձանը հեռվից տեսնելու հնարավորությունը[4]։ Հուշարձանային համալիրը տեղակայված է Ռժևի կենտրոնից 8 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Մոսկվա-Ռիգա Մ-9 ճանապարհի մոտ։

Համալիրի կենտրոնական օբյեկտը 25 մետր բարձրությամբ զինվորի բրոնզե քանդակն է, որը տեղադրվել է 10 մետր բարձրություն ունեցող լցնովի դամբարանաբլուրի վրա։ Այն ներկայացնում է հավաքական կերպար, քանի որ ստեղծվել է Ռժևի մոտ զոհված զինվորների լուսանկարների հիման վրա, որ վերցվել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության արխիվից։ Ըստ նախագծի համահեղինակ Ադրեյ Կորոբցովի՝ «նա նայում է ոչ թե հուշարձան այցելողներին՝ կենդանի մարդկանց, հանուն որոնց տվել է իր կյանքը, այլ ասես իր ներսը։ Այդ պատճառով մենք նրա դեմքն ստեղծել ենք խաղաղված, մտածկոտ ու նույնիսկ ներկլանված»[5]։ Գիմնաստյորկայով և աջ ձեռքին իջեցված Շպագինի ատրճանակ-գնդացիր բռնած զինվորին պահում են 35 կռունկներ, որոնք ստեղծում են ճախրող քանդակի տպավորություն։ Մեջքի հետևում ծածանվում է վրանաթիկնոցը, որը զինվորի ուսի մոտ հարթ է, ներքևում դառնում է ավելի կոպիտ ու վերածվում կռունկների, որոնք տանում են զինվորի հոգին։ Հուշարձանի ներքևում ձևավորվել է հատուկ տեղ ծաղիկներ դնելու համար։ Պսակով մարմարե սալի վրա ոսկե տառերով գրված է Ալեքսանդր Տվարդովսկու «Ես սպանվել եմ Ռժևի մոտ» (ռուս.՝ «Я убит подо Ржевом») բանաստեղծությունից երկու տող՝ «Мы за Родину пали. Но она — спасена» («Մենք ընկանք հանուն Հայրենիքի։ Բայց նա փրկված է»)։

Չորս հեյտար տարածք ընդգրկող հուշարձանային համալիրի կազմում ներառված է թանգարանային-ցուցահանդեսային տաղավար։ Թանգարանը հագեցած է մուլտիմեդիային սարքավորումներով, որոնց օգնությամբ այցելուները կարող են ծանոթանալ Ռժևի ճակատամարտի մասնակիցների լուսանկարներին, ռազմաճակատային նամակներին, պատմություններին, հուշերին։ Թանգարանի առնաձնահատկությունն ապակե հատակն է, որի միջով կարելի է տեսնել զենքեր, սաղավարտներ, պարկուճներ, արկեր, նռնակներ և այլն, որ գտնվել են հուշահամալիրի շրջակայքում որոնողական արշավախմբերի կողմից[6]։

Քանդակի առջև ձգվում է 25 մետր երկարությամբ ուղի, որի երկու կողմերում տեղակայված են զիգզագաձև գրանիտե պատեր ճարտարապետական-գեղարվեստական մետաղե պանելներով, որոնք ծածկված են արհեստական ժանգով[7]։ Վեց մետր բարձրությամբ պանելների վրա փորագրված են Ռժևի ճակատամարտում զոհված ավելի քան 17 հազար զինվորների անուններ, որոնք փաստաթղթերով հաստատվել են[8]։

Հուշահամալիրի տարածքում գործում է ձայնային դիզայն։ Տնկվել են ավելի քան 1,5 հազար թփեր և ծառեր[9]։ Կեչիները, արոսենիներն ու կարմրատերև թխկիները ընտրվել են այնպես, որ ծառերը հարմարվել են հուշարձանի գեղարվեստական ոճին[10]։

Ստեղծման պատմությունԽմբագրել

2017 թվականի ապրիլի 20-ին Ռուսաստանի «Հաղթանակ» (ռուս.՝ «Победа») կազմակերպչական կոմիտեի՝ Կրեմլում անցկացված նիստում քննարկվել են Հայրենական մեծ պատերազմին վերաբերող մի շարք պատմական փաստերի աղավաղմանն ու երիտասարդության պատմահայրենասիրական դաստիարակությանը վերաբերող մի շարք հարցեր[11]։ Նիստի արդյունքում որոշվել է, որ Ռուսաստանի Դաշնության մշակույթի ու արտաքին գործերի նախարարությունները և Ռուսհամագործակցությունը (ռուս.՝ Россотрудничество) օգնություն ցուցաբերեն Ռուսաստանի ռազմապատմական միությանը (ռուս․՝ Российское военно-историческое общество) հուշարձանների ստեղծման գործում[12]։

2017 թվականի հունիսի 6-ին «Զինվորական համազգեստի թանգարանում» անցկացված Ռուսաստանի ռազմապատմական միության հերթական նիստի ժամանակ բարձրացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի տոնման հարցը: Բազմաթիվ վետերանների խնդրանքով ընդունվել է որոշում Ռժևում խորհրդային զինվորի հուշարձանի ստեղծման վերաբերյալ[9]։ Որոշվել է նաև ապագա հուշարձանի կանգնեցման վայրը՝ գլխավոր ճանապարհից դեպի Ռժևսկի շրջանի Խորոշևո գյուղ շրջադարձի մոտ, ուր պատերազմի ժամանակ այցելել է Իոսիֆ Ստալինը[13]։ Հաշվարկվել է Ռժևի հուշարձանի ստեղծման համար նախատեսվող բյուջեն, որը կազմել է շուրջ 650 մլն ռուբլի[14]։ Որոշվել է չօգտագործել բյուջետային միջոցներ և հուշարձանն ամողջությամբ կառուցել ժողովրդի նվիրատվությունների հաշվին։ Նախատեսվել է, որ հուշահամալիրը պետք է դառնա ամենամասշտաբային հուշահամալիրը Ռուսաստանում[15]։

2017 թվականի օգոստոսի 1-ին հայտարարվել է Ռժևսկի շրջանում կառուցվելիք հուշահամալիրի նախագծի բաց մրցույթ միջազգային ստեղծագործական կոլեկտիվների համար։ Ընտրվել են տասներեք աշխատանքներ Ռուսաստանի և Բելառուսի մասնակիցներից, որոնք ներկայացվել են Պոկլոննայա բլրի Հաղթանակի թանգարանում անցկացված ցուցահանդեսում 2017 թվականի դեկտեմբերի 14-ին[16]։ Կոմիտեի բաց նիստում ընտրվել են երեք լավագույն աշխատանքները, սակայն դրանցից ոչ մեկը միաձայն չի ընտրվել ժյուրիի կողմից։ Կազմակերպչական կոմիտեն որոշել է երկարաձգել մրցույթի ժամկետը մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը[17][18]։

 
Արձանի վերին հատվածը 2,5 մետր բարձրությամբ գիպսե մոդելի ֆոնին

2018 թվականի մայիսի սկզբին հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված էին Վլադիմիր Մեդինսկին, Գրիգորի Ռապոտան և Անդրեյ Բելոցերկովսկին, ամփոփել է ստեղծագործական մրցույթի արդյունքները և արդեն 19 նախագծերից ընտրել երեք լավագույն աշխատանքները[19]։ Հաղթող է ճանաչվել քանդակագործ Անդրեյ Կոնչալովսկու (Բելգորոդ) և ճարտարապետ Կոնստանտին Ֆոմինի (Էլեկտրոստալ) ներկայացրած աշխատանքն Անդրեյ Կոնչալովսկու ընդհանուր ղեկավարությամբ[20][21][22]։ Մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր մասնակիցները ստացել են դրամական մրցանակներ[23]։

 
Արձանի ստորին հատվածը

2018 թվականի նոյեմբերի 7-ին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Վլադիմիր Մեդինսկին պատմել է Հայրենիքը պաշտպանած և գերմանական բանակի «Կենտրոն» խմբին դիմադրած խորհրդային զինվորի հուշարձանի կանգնեցման վերաբերյալ հասարարական նախաձեռնության մասին[24][25]։ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել այդ որոշումը։ Ապագա հուշահամալիրի տեղում 2018 թվականի նոյեմբերի 12-ին տեղադրվել է հիմնաքար՝ հնգաթև աստղի տեսքով և «1942-1943» գրությամբ։ Փամփուշտների ու արկերի հետքերով սալի վրա գրված է եղել․ «Ասյտեղ պետք է լինի խորհրդային զինվորի հուշարձանը։ Ի հիշատակ նրանց, ովքեր զոհվել են Ռժևի մոտ»[26][27]։

Հուշահամալիրի ստեղծման շրջանի «քամիների վարդը» ցույց է տվել, որ ստեղծվում է քամային ծանրաբեռնվածություն քանակի ու նրա հիմնակմախքի վրա։ Դրա հաշվարկման համար բրոնզից ձուլվել է զինվորի քանդակի՝ փոքր չափերով, բայց նույնատիպ պատճենը, որը հետո փչել են Կենտրոնական աերոդինամիկական ինստիտուտի աերոդինամիկ խողովակում[10][28]։

Կոնստանտին Ֆոմինը փորձնական ճանապարհով որոշել է քանդակի չափերը․ քանդակի կանգնեցման վայրում ամբարձիչ կռունկով բարձրացրել է մանրակերտը տարբեր բարձրություններոգ՝ դրանով իսկ քանդակի չափերը հարմարեցնելով տեղանքի մասշտաբներին[8]։ Կորոբցովի ու Ֆոմինի արվեստանոցում սկսվել են քանդակի ստեղծման աշխատանքները։ Ստեղծվել է զինվորի՝ 2,5 մետր բարձրություն ունեցող քանդակի գիպսե մոդելը, որից հետո հեղինակները ձեռնամուխ են եղել ամբողջամասշտաբ ֆիգուրի քանդակմանը 100 տոննա քեմբրիական երկնագույն կավից[29][30]։

Հուշարձանի կանգնեցման վայրում սակրավորները կատարել են ականազերման աշխատանքներ՝ գտնելով շուրջ հինգ հարյուր վտանգավոր օբյեկտներ։ «Ռժև։ Կալինիյան ռազմաճակատ» միջազգային որոնողական արշավախումբն կատարել է զինվորների աճյուններ որոնում։ Դրանից հետո անցկացվել է տեղանքի հետախուզափորում՝ որոշելու համար հեղի տեսակը[8]։

Հուշահամալիրի նախագծի՝ ՌԴ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո[31]՝ 2019 թվականի հունիսի 6-ին սկսվել են շինարարական հրապարակի նախապատրաստման աշխատանքները։ Շինարարության վայրում, որտեղ եղել է ճահիճ, գետնի ամրացման նպատակով տեղադրվել է ավելի քան 1000 ցցագերան, լցվել է հիմքը և կառուցվել ութանկյուն դամբարանաբլուր[32]։ 2019 թվականի հոկտեմբերի 28-ին կանգնեցվել է 30 տոննա կշռող կենտրոնական հիմնակմախքը, որը պատրաստվել էր Բելէներգոմաշի արտադրամասերում և նախատեսված է եղել հուշարձանի մոնտաժման համար[33]։

2019 թվականի օգոստոսի 21-ից մինչև դեկտեմբերի 20-ը կատարվել է կենտրոնական քանդակի ձուլումը։ Կավե ֆիգուրը կաղապարվել է ու բաժանվել 600 մասի, որոնցից յուրաքանչյուրը ձուլվել է առանձին 80 տոննա յատուկ բրոնզից Սոլնեչնոգորսկի՝ քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովի ձուլման արվեստանոցում։ Այդ մասերից յուրաքանչյուրը կշռել է միջինը 50-100 կգ[34][35]։ Զուգահեռաբար արվեստանոցում այդ հատվածները արգոնի օգտագործմամբ եռակցվել են դրսից, իսկ ներսից ամրացվել են հեղույսներով[28]։ Այդպես հավաքվել են քանդակի խոշոր հատվածներ, ապա նորից բաժանվել մասերի՝ տեղափոխման ու մոնտաժման։ Օրինակ՝ քանդակի մի հատվածը՝ ձեռքն ու 1941 թվականի նմուշի ՇԱԳ ինքնաձիգը, ունեցել է 9 մետր երկարություն և կշռել շուրջ 2,5 տոննա[36]։ Քանդակի հատվածների եռակցման համար օգտագործվել է շուրջ 30 կմ բրոնզե հաղորդալար։

2019 թվականի նոյեմբերի 28-ից շինհրապարակ են տեղափոխվել քանդակի հատվածները՝ գլուխը, ուսերը, իրանը, գոտին։ Այդ հերթականությամբ էր կատարվել է հուշարձանի մոնտաժումը՝ վերևից ներքև՝ սկսած ուսերից[37]։ Հուշարձանի կողքին սկսվել է թանգարանային տաղավարի շինարարությունը։ Միևնույն ժամանակ Սանկտ Պետերբուրգի «Սիներգիա» մետաղամշակման գործարանում սկսվել է պողպատե պանելների (չափերը՝ 6x2,5 մետր) արտադրությունը, որոնց վրա լազերային ճառագայթների օգնությամբ փորագրվել են Ռժևի մոտ զոհված զինվորների լուսանկարներն ու անունները[38][39]։

2020 թվականի հունվարի 30-ին ավարտվել են կենտրոնական քանդակի հավաքման աշխատանքները, տեղադրվել է մարտիկի գլուխը։ Հուշարձանը ծածկվել է տախտակամածով, ինչից հետո սկսվել է բրոնզե կռունկների հատվածի հավաքումը, քանդակի գունամշակումը, գույնի կոնսերվացիան ու ողորկման աշխատանքները[40][41]։ Քանդակը տախտակամածով ծածկված մնացել է մինչև հուշարձանի բացումը։ 2020 թվականի ապրիլի 23-ին հուշարձանի վրա կատարվող աշխատանքներն ավարտվել են։ Ավարտին են հասցվել նաև թանգարանի ցուցանմուշների հավաքածուի ամբողջացման աշխատանքները[42]։

2020 թվականի գարնանը շրջանառության մեջ են դրվել 3 ռուբլի անվանական արժեքով հուշադրամներ[43] և փոստային նամականիշներ[44] հուշարձանի պատկերով։ 2020 թվականին՝ Հաղթանակի օրը, Սկոպյեի Մայիսի 9-ի փողոցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի ռազմապատմական միության մասնակցությամբ բացվել է ստելա, որի հիմքում ընկած է Ռժևի խորհրդային զինվորի հուշարձանի նկարը[45][46]։

Հուշարձանի բացումը պետք է տեղի ունենար 2020 թվականի մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի օրը, սակայն COVID-19 համավարակի պատճառով բացման արարողությունը տեղափոխվել է 2020 թվականի հունիսի 22-ին՝ Հիշատակի ու ողբի օրը[47]։ Ավելի ու բացումը տեղափոխվել է 2020 թվականի հունիսի 30-ին[48][1]։ Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ[49][50]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Открытие Ржевского мемориала запланировано на 30 июня» (ռուսերեն)։ 2020-06-15։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-17-ին։ Վերցված է 2020-06-23 
  2. Екатерина Новаковская (2020-07-20)։ «Народное признание. Ржевский мемориал стал центром притяжения людей»։ Аргументы и факты (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-20-ին։ Վերցված է 2020-07-20 
  3. «Мемориал Советскому солдату стал культовым местом»։ РИА «Победа РФ» (ռուսերեն)։ 2020-07-21։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-25-ին։ Վերցված է 2020-07-25 
  4. «Ржевский мемориал: выбор места и закладной камень» (ռուսերեն)։ Тверские ведомости։ 2020-06-17։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-01-ին։ Վերցված է 2020-07-01 
  5. Игорь Плугатарёв (2019-11-22)։ «Журавли вознесут Павшего Солдата в небеса…»։ Независимое военное обозрение (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-12-ին։ Վերցված է 2020-06-11 
  6. «Опубликованы фото музея Ржевского мемориала с прозрачными полами»։ Топ Тверь (ռուսերեն)։ 2020-05-11։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-13-ին։ Վերցված է 2020-06-13 
  7. «День Победы скульптор Андрей Коробцов отметил на мемориале в Тверской области»։ Топ Тверь (ռուսերեն)։ 2020-05-11։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-03-ին։ Վերցված է 2020-06-03 
  8. 8,0 8,1 8,2 Зоя Игумнова (2020-05-10)։ «Унесенный журавлями: памятник героям Ржева откроется после карантина»։ Известия (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-09-ին։ Վերցված է 2020-06-12 
  9. 9,0 9,1 «Путин и Лукашенко открыли Ржевский мемориал советскому солдату в Тверской области»։ ТАСС (ռուսերեն)։ 2020-06-30։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-04-ին։ Վերցված է 2020-07-04 
  10. 10,0 10,1 Владимир Демченко (2020-06-29)։ «Народный памятник солдату» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-01-ին։ Վերցված է 2020-07-04 
  11. «Заседание оргкомитета «Победа»»։ Kremlin.ru (ռուսերեն)։ 2017-04-20։ Արխիվացված օրիգինալից 2020-05-20-ին։ Վերցված է 2020-06-04 
  12. «Протокол заседания Российского организационного комитета «Победа»»։ Kremlin.ru (ռուսերեն)։ 2017-05-04։ Արխիվացված օրիգինալից 2019-11-21-ին։ Վերցված է 2020-06-04 
  13. «Был ли Сталин на фронте?»։ История.РФ (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-10-ին։ Վերցված է 2020-06-12 
  14. «Итоги заседания Центрального Совета Российского военно-исторического общества»։ Музей военной истории РВИО (ռուսերեն)։ 2017։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-04-ին։ Վերցված է 2020-06-04 
  15. «В Тверской области появится мемориал павшим защитникам Отечества»։ Министерство культуры Российской Федерации (ռուսերեն)։ 2017-08-23։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-04-ին։ Վերցված է 2020-06-04 
  16. «Отклонены все 13 проектов мемориала советскому солдату в Тверской области»։ Московский комсомолец (ռուսերեն)։ 2018-01-10։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-24-ին։ Վերցված է 2020-06-06 
  17. «Об открытом международном творческом конкурсе по созданию проекта Ржевского мемориала советскому солдату»։ Посольство России в Белоруссии (ռուսերեն)։ 2018-01-24։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-05-ին։ Վերցված է 2020-06-05 
  18. «В Москве представили 13 вариантов грандиозного Ржевского мемориала Советскому Солдату / фото»։ Твериград (ռուսերեն)։ 2017-12-13։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-05-ին։ Վերցված է 2020-06-05 
  19. «Назван победитель конкурса по созданию Ржевского мемориала»։ Министерство культуры Российской Федерации (ռուսերեն)։ 2018-05-04։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-13-ին։ Վերցված է 2020-06-05 
  20. «Ржевский мемориал. О проекте»։ История.РФ (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-07-ին։ Վերցված է 2020-07-01 
  21. Александр Бушев (2018-05-16)։ «И полетят журавли»։ Российская газета (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-22-ին։ Վերցված է 2020-06-05 
  22. Татьяна Мысова (2018-05-05)։ ««Мне хотелось, чтобы Солдат смотрел на людей, как бы вопрошая: чем закончилась эта война?»»։ Союзное Вече (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-06-ին։ Վերցված է 2020-06-06 
  23. Александр Бушев (2018-05-03)։ «Завершен международный конкурс на лучший Ржевский мемориал советскому солдату»։ Российская газета (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-11-ին։ Վերցված է 2020-06-05 
  24. «Путин провел встречу с министром культуры Владимиром Мединским»։ Общероссийский народный фронт (ռուսերեն)։ 2018-11-07։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-06-ին։ Վերցված է 2020-06-06 
  25. «Встреча с главой Минкультуры Владимиром Мединским»։ Kremlin.ru (ռուսերեն)։ 2018-11-07։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-20-ին։ Վերցված է 2020-06-06 
  26. Элина Труханова (2018-11-14)։ «О тех, кто тверже камня»։ Российская газета (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-20-ին։ Վերցված է 2020-06-06 
  27. Григорий Васильев (2018-11-14)։ «В Тверской области открыт закладной камень на месте Ржевского мемориала»։ Московский комсомолец (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-18-ին։ Վերցված է 2020-06-06 
  28. 28,0 28,1 Владимир Демченко (2020-07-01)։ «Как выглядит Ржевский мемориал советскому солдату: главный памятник последних лет»։ Комсомольская правда (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-04-ին։ Վերցված է 2020-07-04 
  29. Анна Попова (2019-01-23)։ «На создание Ржевского мемориала собрано уже более 100 миллионов рублей»։ Союзное Вече (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-01-ին։ Վերցված է 2020-06-06 
  30. Александр Бушев (2019-03-20)։ «Воин встанет в полный рост»։ Российская газета (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-12-ին։ Վերցված է 2020-06-06 
  31. «Правительство РФ одобрило проект Ржевского мемориала советскому солдату»։ Министерство культуры Российской Федерации (ռուսերեն)։ 2019-05-27։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-06-ին։ Վերցված է 2020-06-06 
  32. «На стройплощадке Ржевского мемориала закончены свайные работы»։ История.РФ (ռուսերեն)։ 2016-06-15։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-07-ին։ Վերցված է 2020-06-06 
  33. Елена Семко (2019-10-31)։ «Раскрыт секрет, как памятник солдату под Ржевом будет парить над землёй»։ Аргументы и факты (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-07-ին։ Վերցված է 2020-06-06 
  34. «Памятник Солдату для Ржевского мемориала начали отливать в Подмосковье»։ РИА Новости (ռուսերեն)։ 2019-08-21։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-01-ին։ Վերցված է 2020-06-07 
  35. «Фигуру солдата для Ржевского мемориала начали отливать в Подмосковье»։ Телеканал 360 (ռուսերեն)։ 2019-08-20։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-07-ին։ Վերցված է 2020-06-07 
  36. «Оружие солдата доставили на площадку Ржевского мемориала»։ История.РФ (ռուսերեն)։ 2020-01-24։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-07-ին։ Վերցված է 2020-06-07 
  37. Александр Хохлов (2019-11-29)։ «Солдат вернулся: фигуру бойца Ржевского мемориала начали собирать с головы»։ Московский комсомолец (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-01-ին։ Վերցված է 2020-06-07 
  38. Александр Бушев (2020-01-23)։ «В Питере приступили к обработке элементов оформления Ржевского мемориала»։ Советская Белоруссия (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-20-ին։ Վերցված է 2020-06-20 
  39. Юлия Васильева, Мария Голубкова (2019-11-20)։ «Воин встанет в полный рост»։ Российская газета (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-07-ին։ Վերցված է 2020-06-07 
  40. Татьяна Румянцева (2020-01-30)։ «Исторический момент: На мемориале подо Ржевом завершён монтаж 25-метрового воина»։ Комсомольская правда (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-06-ին։ Վերցված է 2020-06-07 
  41. Юлия Васильева (2020-02-05)։ «Лед и пламя Ржева»։ Российская газета (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-22-ին։ Վերցված է 2020-06-07 
  42. Александр Жирнов (2020-04-23)։ «Завершен монтаж памятника советскому солдату под Ржевом»։ Ридус (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-16-ին։ Վերցված է 2020-06-09 
  43. Станислав Варыханов (2020-05-04)։ «Банк России выпустил юбилейную монету в честь героев Ржевской битвы»։ Комсомольская правда (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-04-ին։ Վերցված է 2020-06-10 
  44. «В почтовое обращение вышла марка, посвящённая Ржевскому мемориалу советскому солдату»։ Федеральное агентство связи (ռուսերեն)։ 2020-05-07։ Վերցված է 2020-06-10 
  45. «В столице Северной Македонии открыта стела, посвященная 75-летию Великой Победы»։ РВИО (ռուսերեն)։ 2020-05-29։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-10-ին։ Վերցված է 2020-06-10 
  46. «Об открытии памятной стелы, посвященной 75-летию великой победы, г.Скопье»։ Министерство иностранных дел Российской Федерации (ռուսերեն)։ 2020-05-12։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-10-ին։ Վերցված է 2020-06-10 
  47. Вячеслав Козлов, Михаил Юшков (2020-05-10)։ g/web/20200603220035/https://www.rbc.ru/society/10/05/2020/5eb8071b9a794702a4677a78 «В РВИО назвали дату открытия Ржевского мемориала советскому солдату»։ РБК (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-03-ին։ Վերցված է 2020-06-09 
  48. Кирилл Каллиников (2020-06-15)։ «Мединский назвал дату открытия Ржевского мемориала»։ Аргументы и факты (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-16-ին։ Վերցված է 2020-06-20 
  49. «Открытие Ржевского мемориала советскому солдату»։ Kremlin.ru (ռուսերեն)։ 2020-06-30։ Արխիվացված օրիգինալից 2020-06-30-ին։ Վերցված է 2020-06-30 
  50. Андрей Колесников (2020-06-30)։ «Над пропастью во Ржеве»։ Коммерсантъ (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-01-ին։ Վերցված է 2020-07-03 

Արտաքին հւղումներԽմբագրել