Աերոդինամիկ խողովակ
Աերոդինամիկ խողովակ, լաբորատոր սարքավորում, որտեղ ստեղծված օդային հոսքի միջոցով հետազոտվում են կարծր մարմնի (կամ նրա մոդելի) շրջհոսման դեպքում տեղի ունեցող երևույթները։
Հետազոտություններ
խմբագրելԱյս հետազոտությունները լայն կիրառություն են գտել ավիացիոն և հրթիռային տեխնիկայում, էներգետիկական ու տրանսպորտային մեքենաշինության մեջ։ Աերոդինամիկ խողովակը որոշվում է թռչող ապարատների, բարձրաբերձ շենքերի, ծխնելույզների, կամուրջների և ինժեներական այլ խոշոր կառուցվածքների հողմաբեռնվածքը։
Պարզագույն աերոդինամիկ խողովակ
խմբագրելՊարզագույն աերոդինամիկ խողովակը բաղկացած է շարժիչի օգնությամբ պտտվող օդափոխիչից և փողրակով վերջացող գլանային խողովակից։ Խողովակի աշխատանքային մասում, որտեղ գտնվում է ուսումնասիրվող մարմինը, ստացվում է որոշակի արագության, ջերմաստիճանի և խտության օդի կայունացած հոսք։
Փորձերը աերոդինամիկ խողովակում հիմնված են շարժման հակադարձելիության սկզբունքի օգտագործման վրա (անշարժ միջավայրում մարմնի շարժումը փոխարինվում է հավասարաչափ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աերոդինամիկ խողովակ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 93)։ |