Ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիա

Ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիա՝ կարդիոմիոպաթիայի ենթատեսակ, որի դեպքում սրտի պատերը պնդացած են, բայց ոչ հաստացած[1][2]։ Այսպիսով սիրտը չի կարողանում բավարար չափով ձգվել և լցվել արյունով։ Ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիան հազվադեպ է հանդիպում, ի տարբերություն կարդիոմիոպաթիայի մյուս ենթատեսակների (հիպերտրոֆիկ, դիլատացիոն, ռեստրիկտիվ)[3]։

Ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիա
Սրտային ամիլոիդոզի միկրոսկոպիկ պատկերը։ Ներկումը կատարվել է Կոնգո կարմիրով։
Տեսականբուժելի/հազվագյուտ հիվանդություն, հազվագյուտ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Վնասում էՍիրտը
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն
ՀՄԴ-9425.4
ՀոմանիշներՕբլիտերացնող կարդիոմիոպաթիա, ինֆիլտրատիվ կարդիոմիոպաթիա, կոնստրիկտիվ կարդիոմիոպաթիա

Ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիան պետք է հստակ տարբերակել կոնստրիկտիվ պերիկարդիտից։ Այս երկու հիվանդությունները դրսևորվում են միանման, սակայն ախտորոշումն ու բուժումը տարբեր են[3][4]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիայի հետևանքով զարգանում են հետևյալ փոփոխությունները․

  • աջ նախասրտի հեմոդինամիկ ճնշման ինվազիվ ստուգման արդյունքում առկա է M կամ W կոնֆիգուրացիա,
  • բիատրիալ լայնացում,
  • հաստացած պատերով, բայց խոռոչի պահպանված չափերով ձախ փորոք,
  • հաստացած ազատ պատով, բայց խոռոչի պահպանված չափերով աջ փորոք,
  • աջ նախասրտային բարձրացած ճնշում (>12մմ ս․ս․),
  • չափավոր թոքային հիպերտենզիա,
  • նորմալ սիստոլիկ ֆունկցիա,
  • վատ դիաստոլիկ ֆունկցիա, սովորաբար III - IV աստիճանի՝ դիաստոլիկ թերֆունկցիա։

Պացիենտների մոտ հաճախ հանդիպում են ֆիզիկական ակտիվության անկում, հոգնածություն, լծային երակի գելցում, պերիֆերիկ այտուց և ասցիտ։ Սովորաբար դիտվում են առիթմիաներ և սրտային հաղորդականության բլոկադա[2]։

Պատճառներ խմբագրել

Վիդեո բացատրություն

Ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիան կարող է պայմանավորված լինել գենետիկ և ոչ գենետիկ գործոններով[5][6][7]։ Այդ պատճառով հիվանդությունը լինում է առաջնային և երկրորդային[8]։ Էթիոլոգիաները հնարավոր է խմբավորել ինֆիլտրատիվ, կաուտակային հիվանդություններ, ոչ ինֆիլտրատիվ և էնդոմիոկարդիալ հիմնական խմբերում[9]

Ամենահաճախ հանդիպող պատճառը ամիլոիդոզն է (օր․՝ ծերունական համակարգային ամիլոիդոզ)[2]։

Պաթոգենեզ խմբագրել

Ինչպես նշվեց վերևում, ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիայի զարգացումը պայմանավորված է մի շարք գործոններով։ Պաթոգենեզը կարելի է հասկանալ մի քանի հիվանդությունների հիման վրա։

Ծերունական համակարգային ամիլոիդոզ խմբագրել

Ծերունական համակարգային ամիլոիդոզի դեպքում նորմալ կամ մուտացիայի ենթարկված տրանսթիրետինի (լյարդի կողմից սինթեզվող սպիտակուց, որը տեղափոխում է ռետինոլ և թիրօքսին) նստեցումը բարձր տարիքի անձանց սրտում կարող է հանգեցնել ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիայի։ Հաստատված է, որ տրանսթիրետինի մուտացիան մեծացնում է կարդիոմիոպաթիայի առաջացման ռիսկը 4 անգամ։ Բացի սրանից, AL ամիլոիդի իմունոգլոբուլինային թեթև շղթաները նույնպես կարդոտոքսիկ են և կարող են հանգեցնել միոկարդիալ դիսֆունկցիայի[10]։

Էնդոմիոկարդիալ ֆիբրոզ խմբագրել

Էնդոմիոկարդիալ ֆիբրոզը բնորոշվում է փորոքային էնդոկարդի և ենթաէնդոկարդի խիտ, տարածուն ֆիբրոզով։ Սովորաբար ախտահարվում են նաև տրիկուսպիտ և միտրալ փականները։ Ֆիբրոզը հանգեցնում է ախտահարված խոռոչների ծավալի և դրդունակության նվազման, որն էլ հանգեցնում է ռեստրիկտիվ ֆիզիոլոգիայի։ Ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիայի ամենատարածված պատճառը ամբողջ աշխարհում հանդիսանում է էնդոմիոկարդիալ ֆիբրոզը[10]։

Լոֆլերի էնդոմիոկարդիտ խմբագրել

Լոֆլերի էնդոմիոկարդիտը նույնպես կարող է պատճառ հանդիսանալ ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիայի, քանի որ այն հանգեցնում է էնդոկարդիալ ֆիբրոզի։ Լոֆլերի էնդոմիոկարդիտը սովորաբար բերում է մուրալ թրոմբագոյացման։ Բնութագրվում է ծայրամասային հիպերէոզինոֆիլիայով, հյուսվածքների էոզինոֆիլային ինֆիլտրացիայով, major basic protein-ի գերարտադրությամբ։ Այս ամենի հետևանքով դիտվում է միոկարդի նեկրոզ՝ հետագա սպիացումով, թրոմբագոյացում։ Հետաքրքիր է այն փաստը, որ այս հիվանդությամբ տառապող հիվանդներից որոշների մոտ առկա է հիպերէոզինոֆիլ միելոպրոլիֆերատիվ ուռուցք, որի գենային վերակազմավորումները բերում են մշտապես ակտիվ թիրոզին կինազների էքսպրեսիայի[10]։

Ընդհանուր առմամբ ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիայի դեպքում սրտի ռիթմավարությունը և կծկունակությունը կարող են լինել նորմալ, սակայն պատերի պնդացումը խոչընդոտում է սրտի ադեկվատ լցմանը , նվազում է նախաբեռնվածությունը և վերջնադիաստոլիկ ծավալը։ Այսպիսով շրջանառող արյան ծավալը փոքրանում է, իսկ արյան այն մասը, որը նորմայում պետք է լցվեր սիրտ, կուտակվում է շրջանառության համակարգում։ Ի վերջո, հիվանդների մոտ զարգանում է դիաստոլիկ թերֆունկցիա և սրտային անբավարարություն։

Մորֆոլոգիա խմբագրել

Ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիայի դեպքում փորոքների չափերը նորմալ են կամ փոքր ինչ մեծացած, խոռոչները լայնացած չեն, միոկարդը պնդացած է։ Նախասրտերը սովորաբար լայնացած են՝ պայմանավորված ճնշման բարձրացմամբ։ Դրա պատճառը այն է, որ արյունը բավարար քանակությամբ չի անցնում փորոքներ։ Միկրոսկոպիկ հետազոտությամբ հայտնաբերվում է տարբեր աստիճանի արտահայտվածության ինտերստիցիալ ֆիբրոզ։ Չնայած տարբեր պատճառագիտության ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիաների մորֆոլոգիական պատկերները նույնն են, այնուամենայնիվ էնդոմիոկարդիալ բիոպսիայի միջոցով հնարավոր է հայտնաբերել էթիոլոգիան[10]։

Ախտորոշում խմբագրել

Սրտի էխոկարդիոգրաֆիա

Ախտորոշումը հիմնականում կատարվում է էխոկարդիոգրաֆիայի հիման վրա։ Պացիենտի մոտ առկա է նորմալ սիստոլիկ ֆունկցիա, դիաստոլիկ թերֆունկցիա և ռեստրիկտիվ լցման պատկեր[9]։ Դոպլեր և 2D ուսումնասիրությունները անհրաժեշտ են ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիան կոնստրիկտիվ պերիկարդիտից տարբերելու համար։ Սրտային մագնիսառեզոնանսային շերտագրությունը և էնդոմիոկարդի բիոպսիան նույնպես բավականին ինֆորմատիվ են որոշ դեպքերում[2][9]։ ԷՍԳ-ի QRS կոմպլեքսի նվազած վոլտաժը կարող է հանդիսանալ ամիլոիդոզով պայմանավորված ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիայի ցուցիչ[9]։

Բուժում խմբագրել

Բուժումը պետք է իրականացնել հիվանդության առաջացման պատճառը վերացնելու ուղղությամբ (օրինակ՝ սարկոիդոզի դեպքում կիրառվում են կորտիկոստերոիդներ)։ Այսպես հնարավոր է դանդաղեցնել ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիայի զարգացման արագությունը[9]։ Հիվանդության վարումը ենթադրում է միզամուղների, ԱՓՖ-արգելակիչների, հակամակարդիչների օգտագործում[11]։ Կարևոր է նաև կերակրի աղի օգտագործման նվազեցումը։

Կալցիումական անցուղիների բլոկատորները հակացուցված են ամիլոիդոզով պայմանավորված կարդիոմիոպաթիայի դեպքում՝ պայմանավորված բացասական ինոտրոպ էֆֆեկտով[12][13]։ Դիգօքսինի, կալցիումական անցուղիների բլոկատորների և β-ադրենոպաշարիչների օգտագործումը որոշ դեպքերում թողնում է որոշակի դրական էֆֆեկտ[14]։ Անոթալայնիչների օգտագործումը էական ազդեցություն չի թողնում, քանի որ հիվանդների մոտ պահպանված է սիստոլիկ ֆունկցիան[2]։

Ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիայի հետևանքով զարգացած սրտային անբավարարության բուժման հիմնական եղանակներն են սրտի փոխպատվաստումը կամ ձախ փորոքի օժանդակող սարքի կիրառումը[11]։

Համաճարակաբանություն խմբագրել

Աֆրիկայի և այլ տրոպիկական շրջանների երեխաների և երիտասարդների մոտ հաճախ է նկարագրվում է Էնդոմիոկարդիալ ֆիբրոզ[9][10]։ Սրտային սարկոիդոզից ամենաբարձր ահացության ցուցանիշները գրանցվել են Ճապոնիայում[15]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. «restrictive cardiomyopathy» Դորլանդի բժշկական բառարանում
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pathophysiology of heart disease : a collaborative project of medical students and faculty. Lilly, Leonard S., Harvard Medical School. (5th ed.). Baltimore, MD: Wolters Kluwer/Lippincott Williams & Wilkins. 2011. ISBN 978-1605477237. OCLC 649701807.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  3. 3,0 3,1 Hancock, E. W. (2001-09). «Differential diagnosis of restrictive cardiomyopathy and constrictive pericarditis». Heart (British Cardiac Society). 86 (3): 343–349. doi:10.1136/heart.86.3.343. ISSN 1468-201X. PMC 1729880. PMID 11514495.
  4. Hancock, EW (2001 թ․ սեպտեմբեր). «Differential diagnosis of restrictive cardiomyopathy and constrictive pericarditis». Heart. 86 (3): 343–9. doi:10.1136/heart.86.3.343. PMC 1729880. PMID 11514495.
  5. Brodehl, Andreas; Ferrier, Raechel A.; Hamilton, Sara J.; Greenway, Steven C.; Brundler, Marie-Anne; Yu, Weiming; Gibson, William T.; McKinnon, Margaret L.; McGillivray, Barbara (2016 թ․ մարտ). «Mutations in FLNC are Associated with Familial Restrictive Cardiomyopathy». Human Mutation. 37 (3): 269–279. doi:10.1002/humu.22942. ISSN 1098-1004. PMID 26666891.
  6. Brodehl, Andreas; Gaertner-Rommel, Anna; Klauke, Bärbel; Grewe, Simon Andre; Schirmer, Ilona; Peterschröder, Andreas; Faber, Lothar; Vorgerd, Matthias; Gummert, Jan (2017). «The novel αB-crystallin (CRYAB) mutation p.D109G causes restrictive cardiomyopathy». Human Mutation (անգլերեն). 38 (8): 947–952. doi:10.1002/humu.23248. ISSN 1098-1004. PMID 28493373.
  7. Brodehl, Andreas; Pour Hakimi, Seyed Ahmad; Stanasiuk, Caroline; Ratnavadivel, Sandra; Hendig, Doris; Gaertner, Anna; Gerull, Brenda; Gummert, Jan; Paluszkiewicz, Lech; Milting, Hendrik (2019 թ․ նոյեմբերի 11). «Restrictive Cardiomyopathy is Caused by a Novel Homozygous Desmin (DES) Mutation p.Y122H Leading to a Severe Filament Assembly Defect». Genes (անգլերեն). 10 (11): 918. doi:10.3390/genes10110918. ISSN 2073-4425. PMC 6896098. PMID 31718026.
  8. Crawford, Michael H. (2003). Current diagnosis & treatment in cardiology. New York: Lange Medical Books/McGraw-Hill. էջեր 188. ISBN 978-0-8385-1473-3.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Muchtar, Eli; Blauwet, Lori A.; Gertz, Morie A. (2017 թ․ սեպտեմբերի 15). «Restrictive Cardiomyopathy: Genetics, Pathogenesis, Clinical Manifestations, Diagnosis, and Therapy». Circulation Research (անգլերեն). 121 (7): 819–837. doi:10.1161/CIRCRESAHA.117.310982. ISSN 0009-7330. PMID 28912185.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Robbins Basic Pathology - 10th Edition». www.elsevier.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  11. 11,0 11,1 «Restrictive Cardiomyopathy Treatment & Management». 2014 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  12. Pollak, A; Falk, R H (1993 թ․ օգոստոսի 1). «Left ventricular systolic dysfunction precipitated by verapamil in cardiac amyloidosis». Chest. 104 (2): 618–620. doi:10.1378/chest.104.2.618. ISSN 0012-3692. PMID 8339658.
  13. Gertz, Morie A.; Falk, Rodney H.; Skinner, Martha; Cohen, Alan S.; Kyle, Robert A. (1985 թ․ հունիսի 1). «Worsening of congestive heart failure in amyloid heart disease treated by calcium channel-blocking agents». American Journal of Cardiology. 55 (13): 1645. doi:10.1016/0002-9149(85)90995-6. ISSN 0002-9149. PMID 4003314.
  14. Artz, Gregory; Wynne, Joshua (2000 թ․ հոկտեմբեր). «Restrictive Cardiomyopathy». Current Treatment Options in Cardiovascular Medicine. 2 (5): 431–438. doi:10.1007/s11936-000-0038-6. ISSN 1092-8464. PMID 11096547.
  15. Hulten, Edward; Aslam, Saira; Osborne, Michael; Abbasi, Siddique; Bittencourt, Marcio Sommer; Blankstein, Ron (2016 թ․ փետրվար). «Cardiac sarcoidosis—state of the art review». Cardiovascular Diagnosis and Therapy. 6 (1): 50–63. doi:10.3978/j.issn.2223-3652.2015.12.13. ISSN 2223-3652. PMC 4731586. PMID 26885492.

Արտաքին հղումներ խմբագրել

Դասակարգում
Արտաքին աղբյուրներ

Կաղապար:Circulatory system pathology