Ծերունական համակարգային ամիլոիդոզ

Ծերունական համակարգային ամիլոիդոզ՝ հիվանդություն, որը պայմանավորված է վայրի տեսակի տրանսթիրետին սպիտակուցի (ամիլոիդ) համակարգային նստեցումով։ Հիվանդությունը զարգանում է տարիքի աճմանը զուգընթաց և հիմնականում հանդիպում է 70-80 տարեկան անձանց մոտ (այստեղից անվանումը՝ ծերունական)[1][2]։ Այս դեպքում ամիլոիդոզը հիմնականում ախտահարում է սիրտը։ Այդ պատճառով հիվանդությունն այլ կերպ անվանում են ծերունական սրտային ամիլոիդոզ։ Ծերունական համակարգային ամիլոիդոզին նման է տրանսթիրետին կախյալ ժառանգական ամիլոիդոզը, որն ի տարբերություն ծերունական ամիլոիդոզի զարգանում է ավելի վաղ տարիքում (պատճառը տրանսթիրետին սպիտակուցի գենի մուտացիան է)[3]։ Ընդհանուր առմամբ ծերունական համակարգային ամիլոիդոզը համարվում է ամիլոիդոզի ենթատեսակ։

Ծերունական համակարգային ամիլոիդոզ
Տրանսթիրետինի հոմոտետրամեր կառույցը
Տեսակհիվանդության կարգ
Վնասում էՍիրտը, երիկամները, նյարդային համակարգը և այլն
Ռիսկի գործոններԲարձր տարիք
ԱխտորոշումԲիոպսիայի հիման վրա

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Հիվանդության ախտանշանները հիմնականում պայմանավորված են սրտի ախտահարումով։ Սրտի պատի հաստացումը և պնդացումը բերում է դիաստոլիկ դիսֆունկցիայի զարգացման։ Արդյունքում դիտվում է շնչառության դժվարացում և ֆիզիկական ակտիվության անհնարինություն։ Հնարավոր է նաև սրտի կծկումների հաճախականության ծայրահեղ դանդաղում, որի հետևանքով զարգանում է թուլություն, գլխապտույտ, ոտքերի այտուց։ Ծերունական համակարգային ամիլոիդոզի գլխավոր ախտանիշներից է դաստակային թունելի համախտանիշը, որի դեպքում դիտվում է ձեռքերի ցավ և զգայունության կորուստ։ Որոշ դեպքերում դիտվում է հեմատուրիա, եթե ախտահարվում են երիկամները[4]։

Պաթոգենեզ խմբագրել

Տրանսթիրետինը սինթեզվում է լյարդում։ Նորմայում տրանսթիրետինը հոմոտետրամեր սպիտակուց է, որը հարուստ է β-կառույցներով։ Այս սպիտակուցի գործառույթը թիրօքսինի և ռետինոլի տեղափոխումն է[5]։ Որոշակի ազդակների կամ մուտացիաների հետևանքով տրանսթիրետինի հոմոտետրամեր կառույցը խաթարվում է, տեղի է ունենում միսֆոլդինգ, որի հետևանքով գոյանում են մոնոմերներ։ Մոնոմեր կառույցը բավականին ակտիվ և ագրեսիվ է։ Այն ենթարկվում է ոչ նորմալ փոփոխությունների։ Փոփոխված մոնոմերները հետագայում միանում են իրար և ձևավորվում են օլիգոմեր կառույցներ, որոնք էլ իրենց հերթին իրար միանալով կառուցում են անլուծելի ամիլոիդը[6]։ Անլուծելի ամիլոիդի թելիկները անցնում են շրջանառություն և մեծ մասամբ կուտակվում են ձախ փորոքի միոկարդում[7]։ Ամիլոիդը, կուտակվելով միոկարդում, բերում է ձախ փորոքի պատի հաստացման։ Խնդրի խորացմանը զուգընթաց կարող է զարգանալ ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիա։ Սրտում տեղի ունեցող փոփոխությունների հետևանքով հնարավոր է Հիսի խրձի ձախ ոտիկի պաշարում[8]։ Բացի սրտից, ամիլոիդը կուտակվում է նաև երիկամներում, թոքերում, նյարդային հյուսվածքում։

Հաճախ դիտվում է դաստակային թունելի համախտանիշը, որի դեպքում տրանսթիրետինային ամիլոիդը կուտակվում է տենդոսինովյալ հյուսվածքում[6]։

Այնուամենայնիվ ծերունական ամիլոիդոզի դեպքում դրական ելքն ավելի հավանական է, քան AL ամիլոիդոզի դեպքում[9]։

Ախտորոշում խմբագրել

Հիվանդությունը հիմնականում մնում է թերի ախտորոշված։ Ամիլոիդոզի ախտորոշման ամենաինֆորմատիվ եղանակը բիոպսիան է։ Քանի որ ծերունական համակարգային ամիլոիդոզը հանդիպում է տարեց անձաց մոտ, միոկարդի բիոպսիա կատարելը վտանգավոր է։ Այդ պատճառով կատարվում է բիոպսիա գաստրոինտեստինալ տրակտից և ենթամաշկային հյուսվածքից[1][10]։ Հետազոտումը կատարվում է մանրադիտակային եղանակով; Ամիլոիդը հայտնաբերելու համար բիոպտատը ներկվում է Կոնգո կարմիրով, որը յուրահատուկ ներկման մեթոդ է համարվում ամիլոիդոզի դեպքում։

Բուժում խմբագրել

Ներկայումս չկան հաստատված դեղամիջոցներ ծերունական համակարգային ամիլոիդոզի բուժման համար, սակայն կատարվում են փորձարկումներ[11]։ Կան խոստումնալից դեղամիջոցներ, ինչպիսիք են տաֆամիդիսը և դիֆլունիսալը[12]։ Այս երկու դեղամիջոցները փորձարկվել են ռանդոմիզացված կլինիկական փորձերում, FAP-1 այլ կերպ տրանսթիրետին կախյալ ժառանգական ամիլոիդոզի բուժման նպատակով, և ցուցաբերել են բավականին լավ արդյունքներ։ Բացի այս դեղամիջոցներից, պետք է օգտագործել դեղամիջոցներ, որոնք կկարգավորեն սրտային անբավարարության հետևանքով առաջացած ախտանիշները[13]։

Օրֆան դեղամիջոց խմբագրել

Համաձայն նախնական տվյալների տոլկապոնը[14] կարող է ցուցաբերել ակտիվություն ամիլոիդոզի բուժման գործընթացում։ Այդ պատճառով Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչությունը տոլկապոնին տվել է օրֆան դեղի կարգավիճակ։ Սա չի նշանակում, որ FDA-ը հաստատել է այս դեղամիջոցը, որպես հիվանդության բուժման միջոց[15][16]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ueda, Mitsuharu; Horibata, Yoko; Shono, Makoto; Misumi, Yohei; Oshima, Toshinori; Su, Yu; Tasaki, Masayoshi; Shinriki, Satoru; Kawahara, Satomi (2011-12). «Clinicopathological features of senile systemic amyloidosis: an ante- and post-mortem study». Modern Pathology (անգլերեն). 24 (12): 1533–1544. doi:10.1038/modpathol.2011.117. ISSN 1530-0285.
  2. Tanskanen M, Peuralinna T, Polvikoski T, Notkola IL, Sulkava R, Hardy J, Singleton A, Kiuru-Enari S, Paetau A, Tienari PJ, Myllykangas L (2008 թ․ հունվարի 1). «Senile systemic amyloidosis affects 25% of the very aged and associates with genetic variation in alpha2-macroglobulin and tau: a population-based autopsy study». Annals of Medicine. 40 (3): 232–9. doi:10.1080/07853890701842988. PMID 18382889.
  3. Pinney JH, Whelan CJ, Petrie A, Dungu J, Banypersad SM, Sattianayagam P, Wechalekar A, Gibbs SD, Venner CP, Wassef N, McCarthy CA, Gilbertson JA, Rowczenio D, Hawkins PN, Gillmore JD, Lachmann HJ (April 2013). «Senile systemic amyloidosis: clinical features at presentation and outcome». Journal of the American Heart Association. 2 (2): e000098. doi:10.1161/JAHA.113.000098. PMC 3647259. PMID 23608605.
  4. Sekijima Y, Uchiyama S, Tojo K, Sano K, Shimizu Y, Imaeda T, Hoshii Y, Kato H, Ikeda S (November 2011). «High prevalence of wild-type transthyretin deposition in patients with idiopathic carpal tunnel syndrome: a common cause of carpal tunnel syndrome in the elderly». Human Pathology (Submitted manuscript). 42 (11): 1785–91. doi:10.1016/j.humpath.2011.03.004. PMID 21733562.
  5. Koike, Haruki; Katsuno, Masahisa (2019 թ․ փետրվարի 5). «Ultrastructure in Transthyretin Amyloidosis: From Pathophysiology to Therapeutic Insights». Biomedicines (անգլերեն). 7 (1): 11. doi:10.3390/biomedicines7010011. ISSN 2227-9059. PMC 6466231. PMID 30764529.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  6. 6,0 6,1 Galant, Natalie J.; Westermark, Per; Higaki, Jeffrey N.; Chakrabartty, Avijit (2017 թ․ մարտի 1). «Transthyretin amyloidosis: an under-recognized neuropathy and cardiomyopathy». Clinical Science (անգլերեն). 131 (5): 395–409. doi:10.1042/CS20160413. ISSN 0143-5221.
  7. «Robbins Basic Pathology - 10th Edition». www.elsevier.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  8. Falk RH (September 2005). «Diagnosis and management of the cardiac amyloidoses». Circulation. 112 (13): 2047–60. doi:10.1161/CIRCULATIONAHA.104.489187. PMID 16186440.
  9. Rapezzi C, Merlini G, Quarta CC, Riva L, Longhi S, Leone O, Salvi F, Ciliberti P, Pastorelli F, Biagini E, Coccolo F, Cooke RM, Bacchi-Reggiani L, Sangiorgi D, Ferlini A, Cavo M, Zamagni E, Fonte ML, Palladini G, Salinaro F, Musca F, Obici L, Branzi A, Perlini S (September 2009). «Systemic cardiac amyloidoses: disease profiles and clinical courses of the 3 main types». Circulation. 120 (13): 1203–12. doi:10.1161/CIRCULATIONAHA.108.843334. PMID 19752327.
  10. Banypersad SM, Moon JC, Whelan C, Hawkins PN, Wechalekar AD (April 2012). «Updates in cardiac amyloidosis: a review». Journal of the American Heart Association. 1 (2): e000364. doi:10.1161/JAHA.111.000364. PMC 3487372. PMID 23130126.
  11. Dubrey S, Ackermann E, Gillmore J (August 2015). «The transthyretin amyloidoses: advances in therapy». Postgraduate Medical Journal. 91 (1078): 439–48. doi:10.1136/postgradmedj-2014-133224. PMID 26048914.
  12. Sekijima Y (June 2014). «Recent progress in the understanding and treatment of transthyretin amyloidosis». Journal of Clinical Pharmacy and Therapeutics. 39 (3): 225–33. doi:10.1111/jcpt.12145. PMID 24749898.
  13. Quarta CC, Kruger JL, Falk RH (September 2012). «Cardiac amyloidosis». Circulation. 126 (12): e178–82. doi:10.1161/CIRCULATIONAHA.111.069195. PMID 22988049.
  14. https://en.wikipedia.org/wiki/Tolcapone
  15. orphan drug status for tolcapone
  16. Reig, N.; Ventura, S.; Salvadó, M.; Gámez, J.; Insa, R. (2015). «SOM0226, a repositioned compound for the treatment of TTR amyloidosis». Orphanet J Rare Dis. 10 (Suppl 1): P9. doi:10.1186/1750-1172-10-s1-p9. PMC 4642128.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)

Արտաքին հղումներ խմբագրել