Համակարգային սկլերոդերմիա (ՀՍԴ), աուտոիմուն հիվանդություն, որը բնութագրվում է մաշկի, արյունատար անոթների, մկանների և ներքին օրգանների փոփոխություններով[1][2]։ Հիվանդությունը կարող է տեղակայվել կամ մաշկի վրա, կամ ի հավելումն մաշկի՝ այլ օրգաններ ևս ընդգրկել[1]։ Ախտանշախումբը կարող է ինչպես մաշկի հաստացած տեղամասեր, կարկամություն, հոգնածութան զգացում, այնպես էլ մատների՝ արյան թույլ մատակարարում կամ ոտքի մատերի սառած, անշարժացած դիրքը ներառել[3]։ ՀՍԴ–ի մի այլ ձևը, որը հայտնի է, որպես CREST համախտանիշ դասականորեն կալցիումի պահեստավորման, Ռեյնոյի համախտանիշի, կերակրափողային խնդիրների, ձեռքերի ու ոտքերի մատների հաստացման և արյունատար փոքր անոթների լայնացած տեղամասերի առաջացման է հանգեցնում[3]։

Սկլերոդերմիա
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունԻմունոլոգիա
ՀՄԴ-9701.0 և 710.1
ՀՄԴ-10L94.0, L94.1 և M34
 Systemic sclerosis Վիքիպահեստում

Պատճառն անհայտ է, սակայն կարծիք կա՝ որոշակի վերապահումներով, որ այն ոչ նորմալ իմունային պատասխանի հետևանքով կարող է առաջանալ[1]։ Ռիսկի գործոնները ընտանեկան պատմություն, որոշ ժառանգական գործոններ, սիլիցիումի երկօքսիդի վնասակար ազդեցությունն են ընդգրկում[4][5][6]։ Հիմնական մեխանիզմը ներառում է շարակցական հյուսվածքի ոչ նորմալ աճը, որը կարծիք կա, որը տեղի է ունենում օրգանիզմի իմունային համակարգի՝ առողջ հյուսվածքների վրա գրոհի արդյունքում[2]։ Ախտորոշումը սովորաբար հիվանդի ունեցած ախտանշանների վրա է հիմնվում և կարող է մաշկի բիոպսիայով կամ արյան անալիզով հաստատվել[2]։

Թեև վերջնական բուժում չկա, սակայն իրականացվող բուժումները կարող են ախտանիշները բարելավել[1]։ Կիրառվող դեղամիջոցները ներառում են կորտիկոստերոիդներ, մեթոտրեքսատ և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ–ներ)։ Արդյունքները կախված են հիվանդության արտահայտվածության աստիճանից։ Տեղայնացված հիվանդություն ունեցող անձանինք նորմալ ապրելիություն ունեն[7]։ Համակարգային հիվանդության դեպքում ապրելիությունը հիվանդության սկզբից հաշված 11 տարի է[4]։ Մահը հաճախ թոքային, ստամոքսաղիքային կամ սրտային բարդությունների հետևանքով է վրա հասնում[4]։

Տարվա ընթացքում 100,000 մարդկանցից մոտավորապես 3–ի շրջանում համակարգային ձևն է զարգանում[4]։ Հիվանդությունը հաճախ միջին տարիքում է սկսվում[3]։ Կանայք ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ[3]։ Սկլերոդերման առաջին անգամ, հավանաբար, նկարագրել է Կարլո Կրուզիոն՝ 1753 թվականին[8], իսկ հաստատվել է 1842 թվականին[9]։ Տերմինը հունարեն է՝ "sklerosis", որը թարգմանաբար «կարծրություն, պնդություն» և "derma", որը «մաշկ» է նշանակում[2]։

Սկլերոդերմիայով հիվանդի բազուկը, որտեղ մաշկի վնասումներն են երևում

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Պոտենցիալ նշաններն ու ախտանիշներն ընդգրկում են[10][11][12]՝

Պատճառ խմբագրել

Սկլերոդերմիան ժառանգական և միջավայրային գործոնների ազդեցությամբ է առաջանում[13][6][5][14]։ Ախտածագման մեջ HLA գեների մուտացիան որոշ (բայց ոչ բոլոր) դեպքերում վճռական դեր ունի, նմանապես՝ սիլիկահողի, արոմատիկ և քլորացված լուծիչների, կետոնների, եռքլորէթիլենի, եռակցման գոլորշիների և Ստոդարտի լուծիչի նույնիսկ փոքր քանակը հիվանդների շրջանում նպաստում է հիվանդության առաջընթացին[13][6][5][14][15]։

Ախտաֆիզիոլոգիա խմբագրել

Հիվանդությունը բնորոշվում է կոլագենի հարաճող սինթեզով (բերում է սկլերոզի առաջացման), փոքր տրամաչափի անոթների վնասմամբ, T լիմֆոցիտների ակտիվացմամբ և վնասված շարակցական հյուսվածքի արտադրմամբ[16]։ Առաջարկվում են ախտածագման հետևյալ տարբերակները[17][18][19][20][21]՝

  • ՀՍԴ–ն սկսվում է արյան շրջանառության համակարգում՝ գործարկող որևէ իրադարձությամբ, հավանաբար էնդոթելում։ Գործարկող երևույթը դեռևս բացահայտված չէ, սակայն կարող է վիրուսային ագենտ, օքսիդատիվ սթրեսի հետևանք կամ աուտոիմունային բնույթի լինել։ Սրան հետևում է էնդոթելի բջիջների վանսումն ու ապոպտոզը, որը ինչպես հյուսվածքային այտուցը հիվանդության կլինիկական վաղ փուլերում դրսևորվող անոթային անբավարարության է բերում։ Այդ փուլում Th1 և Th17 միջնորդավորված հիվանդությունն է գերակշռում։
  • Դրանից հետո արյան շրջանառությունը փոխհատուցվում է վնասված անգիոգենեզով և վասկաուլոգենեզով (ավելի քիչ էնդոթելային պրոգենիտոր բջիջներ), որը հավանաբար պայմանավորված է հակաէնդոթելային բջիջների հակամարմինների (AECA) առկայությամբ։ Սրանից բացի՝ վնասված անգիոգենեզը, պրոանգիոգենային աճի գործոնների բարձրացած քանակը, ինչպես օրինակ՝ թրոմբոցիտների աճի գործոնը և անոթների էնդոթելային աճի գործոնը հաճախ հանդիպում է այս հիվանդությամբ տառապող անձանց շրջանում։ Հետագայում անոթալայնացման և անոթակծկանքի միջև հավասարակշռությունը չբալանսավորված է դառնում և վերջնական արդյունքը հենց վազոկոնստրիկցիան է լինում։ Վնասված էնդոթելը այնուհետ ծառայում է որպես արյան մակարդուկի առաջացման մաս՝ հետագայում նպաստելով իշեմիկ–ռեպերֆուզիոն վնասմանն ու թթվածնի ազատ ռադիկալների արտադրմանը։ Ավելի ուշ փուլերը բնորոշվում են Th2–ի բևեռացմամբ։
  • Ադհեզիայի մոլեկուլները և լեյկոցիտները գրավելու համար վնասված էնդոթելն անհրաժեշտ քեմոկիններն է ակտիվացնում, որոնք էլ իրենց հերթին ակտիվացնում են բնածին և ադապտիվ իմունային պատասխանները, որոնք օքսիդացած տարբեր հակածինների նկատմամբ հանդուրժողականության կորուստն են ընդգրկում (ներառում է տոպոիզոմերազ–1B բջիջները հասունանալով պլազմատիկ բջիջների են վերածվում, որոնք էլ իրավիճակի աուտոիմուն բաղադրիչն են զարգացնում։ T բջիջները ենթաբազմությունների են տարբերակվում, որոնք ներառում են Th2 բջիջները, որոնք առանցքային դեր ունեն հյուսվածքների ֆիբրոզի առաջացման գործում։ Հակատոպոիզոմերազ–1 հակամարմիններն իրենց հերթին խթանում են ինտերֆերոն–1–ի արտադրությունը։
  • Ֆիբրոբլաստները բազմաթիվ ցիտոկիններով ու միոֆիբրոբլաստներ առաջացնող աճի գործոններով հավաքագրվում և ակտիվանում են։ Սկլերոդերմայով ախտահարված անձանց շրջանում ֆիբրոբլաստներում ու միոֆիբրոբլաստներում աճի տրանսֆորմացնող β գործոնի (TGF-β) չկարգավորվող ազդանշանումը պահապանվում է։ Միոֆիբրոբլաստների և ֆիբրոբլաստների ակտիվացումը հանգեցնում է կոլագենի և այլ սպիտակուցների ավելորդ քանակի կուտակմանը, որը ֆիբրոզի առաջացման է բերում։ Այս փուլին մասնակցում են B բջիջները և դրանց կողմից արտադրվող ԻԼ-6–ն ու աճի տրանսֆորմացնող β գործոնը, որոնք նվազեցնում են կոլագենի դեգրադացիան, մեծացնում արտաբջջային մատրիքսի արտադրությունը։ էնդոթելինի ազդանշանումը մասնակցում է ֆիբրոզի ախտաֆիզիոլոգիային[22]։

Վիտամին D–ն մասնակցում է հիվանդության ախտաֆիզիոլոգիային։ Պլազմայում վիտամին D–ի քանակի ու սկլերոդերմիայի ծանրության միջև հակադարձ համեմատական կապ է նշվում և հայտնի է, որ վիտամին D–ն վճռորոշ դերակատարում ունի (սովորաբար ճնշող) իմունային համակարգի գործողությունների կանոնակարգման մեջ[23]։

Ախտորոշում խմբագրել

Տիպիկ սկլերոդերմիան դասականորեն սահմանվում է, որպես մաշկի զուգաչափ հաստացում, որը դեպքերի մոտավորապես 70%–ում Ռեյնոյի համախտանիշով, եղնգադաշտերում մազանոթային փոփոխություններով և հակակորիզային հակամարմինների առկայությամբ է ուղեկցվում։ Ախտահարված անձանց շրջանում օրգանները կարող են համակարգային ձևով ընդգրկվել։ Սկլերոդերմիայի համար միշտ, բոլոր դեպքերում աշխատող ախտորոշիչ որևէ հստակ թեստ գոյություն չունի և, հետևաբար ախտորոշումը հաճախ բացառման հիման վրա է իրականցվում։ Ատիպիկ սկլերոդերմիայի դեպքում կարող է առկա փոփոխությունների ցանկացած տատանում ի ցույց դրվել՝ առանց մաշկի փոփոխությունների կամ միայն մատերի այտուցի առկայությամբ[24]։

Լաբորոատոր տվյալներով կարող են հակատոպոիզոմերազային հակամարմիններ հայտնաբերվել, ինչպես օրինակ՝ հակատոպոիզոմերազա–1 (Anti Scl-70) (տարածուն համակարգային ձև առաջացնող) կամ հակացենտրոմերային հակամարմիններ (սահմանափակ համակարգային ձև և CREST համախտանիշ՝ կրակալում, էզոֆագիտ, սկլերոդակտիլիա, տելեանգիեկտազիա առաջացնող)։ Այլ հակամարմիններ ևս կարող են հայտնաբերվել, օրինակ՝ հակա–U3 կամ հակա–ՌՆԹ պոլիմերազա[25]։ Հակակրկնապարուրված ԴՆԹ (ds ԴՆԹ) աուտոհակամարմինները հավանական է, որ շիճուկում դրական կլինեն։

Տարբերակիչ ախտորոշում խմբագրել

Հաճախ սկլերոդերմիան անհրաժեշտ է տարբերակել հետևյալ հիվանդություններից[26]՝

Դասակարգում խմբագրել

Սկլերոդերմիան բնորոշվում է սահմանափակ կամ տարածուն արտաքին տեսքով, անշարժ, կոպիտ, հարթ, սադափափայլ տեղամասերով, որոնք մաշկին ռիգիդություն են տալիս, հիվանդությունը հանդիպում է և տեղայնացված և համակարգային ձևերով[27]՝․

Բուժում խմբագրել

Սկլերոդերմիայի դեպքում վերջնական բուժում գոյություն չունի, չնայած ախտանշանների թեթևացում, այնուամենայնիվ լինում է։ Դրանք ներառում են[10][28]՝

Հաճախ իմունաճնշիչներով բազիսային հակաբորբոքային բուժում է կիրառվում[13][29][30][31][32][33]։ Բուժման ընթացքում կիրառվող իմունաճնշիչները ներառում են ազաթիոպրին, մեթոտրեքսատ, ցիկլոֆոսֆամիդ, միկոֆենոլատ, ներերակային իմունոգլոբուլին, ռիտուքսիմաբ, սիրոլիմուս, ալեֆացեպտ և թիրոզին կինազային ինհիբիտորներ, իմատինիբ, նիլոտինիբ և դասատինիբ[28][13][29][30][31][32][33][34]։

Հետոզոտվող փորձնական ուսումնասիրություններն էնդոթելինի ընկալիչների ներհակորդներ, թիրոզին կինազի ինհիբիտորներ, բետա–գլիկան պեպտիդներ, հալոֆուգինոն, բազիլիքսիմաբ, ալեմտուզումաբ, աբատցեպտ և հեմատոպետիկ ցողունային բջիջների փոխպատվաստում են ընդգրկում[35][36]։

Սկլերոդերմիայի դեպքում կիրառվող իմունախթանիչ ագենտները
Միջազգային չպատենտավորված անվանում Ազդեցության մեխանիզմ[37][38] Ընդունման եղանակ[37] Հղիության կատեգորիա[37][39] Գլխավոր թունավոր ազդեցություններ[37]
Ալեֆացեպտ Մոնոկլոնալ հակամարմնինները կապվելով HLA հակածնի CD2–ին արգելակում են T լիմֆոցիտների ակտիվացումը։ մ/մ B (US) Չարորակ նորագոյացություններ, ռեակցիաներ ներարկման տեղում, թրոմբներ, լիմֆոպենիա, հեպատոտոքսիկություն և ինֆեկցիաներ։
Ազաթիոպրին Պուրինի անալոգներ, որը փոխակերպվելով մերկապտոպուրինի

արգելակում են լիմֆոցտնեերի պրոլիֆերացիան։

per os

ն/ե

D (Au) Միելոտոքսիկություն և հազվադեպ՝ չարորակ նորագոյացություններ, հեպատիտ, ինֆեկցիա, և լյարդային վենոօկլյուզիվ օբստրուկցիայի համախտանիշ, գերզգայունության ռեակցիաներ։
Ցիկլոֆոսֆամիդ Ազոտային մանանեխ, որը ԴՆԹ-ի հիմնական շղթաներից կրկնապարույր է առաջացնում, որն էլ խանգարումների և արյունաստեղծ բջիջների ապոպտոզի է բերում։ per os

ն/ե

D (Au) Փսխում, միելոտոքսիություն, հեմոռագիկ ցիստիտ և հազվադեպ սրտային անաբավարարություն, թոքերի ֆիբրոզ, լյարդային վենոօկլյուզիվ օբստրուկցիայի համախտանիշ, չարորակ նորագոյացություններ ևհակամիզամուղ հորմոնի անադեկվատ արտազատման համախտանիշ։
Դասատինիբ Տարբեր պրոանգիոգեն աճի գործոնների դեմ թիրոզին կինազայի արգելակիչներ

(ներառյալ թրոմբոցիտար աճի գործոն և անոթների էնդոթելի աճի գործոն)։

per os D (Au) Հեղուկի պահում, միելոտոքսիկություն, արյունահոսություն, ինֆեկցիաներ, թոքային գերճնշում, էլեկտրոլիտների ոչ նորմալ բալանս և հազվադեպ հեպատոտոքսիկություն, սրտի դիսֆունկցիա/անբավարարություն, միոկարդի ինֆարկտ, QT ինտերվալի երկարաձգում, երիկամային անբավարարություն և գերզգայունություն։
Իմատինիբ Ինչպես վերևում։ per os

ն/ե

D (Au) Ինչպես վերևում։ Հազվադեպ ստամոքսաղիքային թափածակում, ավասկուլյար նեկրոզ և ռաբդոմիոլիզ։
Իմունոգլոբուլին Իմունոգլոբուլին, խթանում է իմուն համակարգը։ ն/ե N/A Փոփոխվում է։
Մեթոտրեքսատ Անտիֆոլատ՝ արգելակում է դիհիդրոֆոլատ ռեդուկտազը։ per os

ն/ե

մ/մ

ե/մ

ի/տ

D (Au) Միելոտոքսիկություն, թոքերի վրա թունավոր ազդեցություն, հեպատոտոքսիկություն, նեյրոտոքսիկություն, և հազվադեպ երիկամային անբավարարություն, գերզգայունության ռեակցիաներ, մաշկի և ոսկրերի մեռուկ, օստեոպորոզ։
Միկոֆենոլատ Ինոզին մոնոֆոֆոսֆատ դեհիդրոգենազի ինհիբիտոր, որը բերում է լիմֆոցիտներում պուրինի կենասասինթեզի նվազման։ per os

ն/ե

D (Au) Միելոտոքսիկություն, թրոմբներ, նվազ հաճախադեպ ստամոքսաղիքային թափածակում/արյունահոսություն և հազվադեպ պանկրեատիտ, հեպատիտ, ապլաստիկ անեմիա և էրիթրոբլաստոպենիա։
Նիլոտինիբ Ինչպես դասատինիբ։ per os D (Au) Ինչպես իմատինիբ։
Ռիտուքսիմաբ CD20–ի դեմ մոնոկլոնալ հակամարմիններ, որոնք էքսպրեսվում են B լիմֆոցիտների վրա։ ն/ե C (Au) Ինֆուզիա–կախյալ ռեակցիաներ, ինֆեկցիա, նեյրոպենիա, իմունոգլոբուլինի նվազած քանակներ, առիթմիաներ, նվազ հաճախադեպ սակավարյունություն, թրոմբոցիտոպենիա, անգինա, միոկարդի ինֆերկցիա, սրտային անբավարարություն և հազվադեպ հեմոլիտիկ անեմիա, ապլաստիկ անեմիա, շճային հիվանդություն, մաշկի սուր հիվանդագին վիճակներ, թոքերում ինֆիլտրատներ, թոքաբորբ, գանգային նեյրոպաթիա (տեսողության կամ լսողության կորուստ) և առաջընթաց մուլտիֆոկալ լեյկոէնցեֆալոպաթիա։
Սիրոլիմուս mTOR կինազայի ինհիբիտոր, այդպիսով նվազեցնում է լիմֆոցիտների ցիտոկին ինդուկցված պրոլիֆերացիան։ per os C (Au) Նեյտրոպենիա, հիպոկալեմիա, թոքերի ինտերստիցիալ հիվանդություն, սրտակրանքում հեղուկի կուտակում, թոքամզում հեղուկի կուտակում, նվազ հաճախադեպ թոքային արյունահոսություն, նեֆրոտիկ համախտանիշ և հազվադեպ հեպատոտոքսիկություն և լիմֆոստազ։
per os = բերանային, ն/ե = ներերակային, մ/մ = միջմկանային, ն/ե = ներմաշկային, ի/տ = ինտրաթեկալ.

Հղիության նախընտրելի վերոնշյալ կատեգորիան ավստրալիական է, եթե հասանելի է։ Եթե այն հասանելի չէ, ապա ամերիկական կատեգորիան է խորհուրդ տրվում։

Կանխատեսում խմբագրել

5-ամյա ապրելիության ցուցանիշը մոտավորապես 85% է կազմում, մինչդեռ 10-ամյա ապրելիությունը՝ ընդամենը մինչև 70%[40]։ Այն ենթատեսակից կախված տատանվում է․ տեղայնացված սկլերոդերմիան սովորաբար մահացու չէ, սահմանափակ համակարգային սկլերոդերմիա ունեցող անձինք ավելի բարձր ապրելիություն ունեն, քան տարածուն համակարգային սկլերոդերմիայով տառապողները։ Սկլերոդերմիա ունեցող հիվանդների մահվան գլխավոր պատճառներն են թոքային հիպերտենզիան, թոքային ֆիբրոզը և սկլերոդերմիայի դեպքում դիտվող երիկամային կրիզը[25]։ Այս հիվանդները քաղցկեղի (հատկապես լյարդի, թոքերի, արյան և միզապարկի քաղցկեղներ) ու երբեմն նաև սիրտանոթային հիվանդություների զարգացման բարձր ռիսկի խմբում են[41][42][43][44][45][46]։

Համաճարակաբանություն խմբագրել

Ավելի հաճախ սկլերոդերմիան առաջին անգամ 20–50 տարեկանում է դրսևորվում, թեև ցանկացած տարիքային խումբ կարող է ախտահարվել[25][10]։ Սկլերոդերմիայի զարգանալը կանանց շրջանում չորսից ինն անգամ ավելի հավանական է, քան տղամարդկանց շրջանում[25]։

Այս հիվանդությունը հայտնաբերվում է ամբողջ աշխարհում[25]։ Միացյալ Նահանգներում հիվանդության տարածվածությունը մեկ միլիոն մարդու հաշվով 240 և տարեկան հիվանդացությունը մեկ միլիոնից 19 է գնահատվում[25]։ Միացյալ Նահանգներում աֆրոամերիկացիները մի փոքր ավելի են հաճախ են հիվանդանում, քան սպիտակամորթները, ինչպես կանայք՝ տղամարդկանց համեմատությամբ։ Սկլերոդերմիայի՝ ներքին օրգանները ախտահարող տիպով ավելի հավանական է, որ չոկտո բնիկ ամերիկացիները, քան եվրոպական ծագման ամերիկացիները հիվանդանան[25]։ Գերմանիայում հիվանդության տարածվածությունը մեկ միլիոն մարդու հաշվով 10–50 է կազմում, իսկ տարեկան հիվանդացությունը մեկ միլիոն մարդու հաշվով՝ 3–28[40]։ Հարավային Ավստրալիայում տարեկան հիվանդացությունը մեկ միլիոն մարդու հաշվով 23 է, իսկ մեկ միլիոն մարդու հաշվով տարածվածությունը՝ 233[47]։ Սկլերոդերմիան նվազ տարածված է ասիական պոպուլյացիայում[48]։

Հղիություն խմբագրել

Հղիության ընթացքում սկլերոդերմիան համալիր մի վիճակ է․ այն մոր և երեխայի կյանքին սպառնացող վտանգը բարձրացնում է[49]։ Ընդհանուր առմամբ սկլերոդերմիան ասոցացվում է գեստացիոն տարիքի համեմատությամբ պտղի քաշի նվազ լինելով[49]։ Սկլերոդերմիայի բուժումը հաճախ հայտնի տերատոգեններ է ներառում, ինչպես օրինակ՝ ցիկլոֆոսֆամիդ, մեթոտրեքսատ, միկոֆենոլատ և այլն, հետևաբար, հղիության ընթացքում խորհուրդ է տրվում այդ դեղորայքից խուսափել[49]։ Այդպիսի դեպքերում հիվանդության վերահսկման նպատակով հիդրօքսիքլորոխին և ցածր դեղաչափով կորտիկոստերոիդներ կարող են կիրառվել[49]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Scleroderma». GARD (անգլերեն). 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Handout on Health: Scleroderma». NIAMS. 2016 թ․ օգոստոս. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Scleroderma». NORD (National Organization for Rare Disorders). 2007. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Jameson, Larry (2018). «Chapter 353». Harrison's Principles of Internal Medicine (20th ed.). McGraw Hill.
  5. 5,0 5,1 5,2 Barnes J, Mayes MD (2012 թ․ մարտ). «Epidemiology of systemic sclerosis: incidence, prevalence, survival, risk factors, malignancy, and environmental triggers». Current Opinion in Rheumatology. 24 (2): 165–70. doi:10.1097/BOR.0b013e32834ff2e8. PMID 22269658.
  6. 6,0 6,1 6,2 Greenblatt MB, Aliprantis AO (2013 թ․ հունվար). «The immune pathogenesis of scleroderma: context is everything». Current Rheumatology Reports. 15 (1): 297. doi:10.1007/s11926-012-0297-8. PMC 3539168. PMID 23288576 (PDF). {{cite journal}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն); |archive-url= requires |url= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  7. Unsal, Erbil (2006). Current Opinions in Pediatric Rheumatology (անգլերեն). Nova Publishers. էջ 302. ISBN 9781594548710. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. Mackay, Ian R.; Rose, Noel R. (2006). The Autoimmune Diseases (անգլերեն). Academic Press. էջ 369. ISBN 9780080454740.
  9. Firestein, Gary S.; Kelley, William N.; Budd, Ralph C. (2012). Kelley's Textbook of Rheumatology (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 1366. ISBN 978-1437717389. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  10. 10,0 10,1 10,2 Hajj-ali, RA (2013 թ․ հունիս). «Systemic Sclerosis». Merck Manual Professional. Merck Sharp & Dohme Corp. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
  11. Jimenez, SA; Cronin, PM; Koenig, AS; O'Brien, MS; Castro, SV (2012 թ․ փետրվարի 15). Varga, J; Talavera, F; Goldberg, E; Mechaber, AJ; Diamond, HS (eds.). «Scleroderma Clinical Presentation». Medscape Reference. WebMD. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
  12. Longo, D; Fauci, A; Kasper, D; Hauser, S; Jameson, J; Loscalzo, J (2011). Harrison's Principles of Internal Medicine (18 ed.). New York: McGraw-Hill Professional. ISBN 978-0-07174889-6.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. 13,0 13,1 13,2 13,3 Balbir-Gurman A, Braun-Moscovici Y (2012 թ․ փետրվար). «Scleroderma - new aspects in pathogenesis and treatment». Best Practice & Research. Clinical Rheumatology. 26 (1): 13–24. doi:10.1016/j.berh.2012.01.011. PMID 22424190.
  14. 14,0 14,1 Dospinescu P, Jones GT, Basu N (2013 թ․ մարտ). «Environmental risk factors in systemic sclerosis». Current Opinion in Rheumatology. 25 (2): 179–83. doi:10.1097/BOR.0b013e32835cfc2d. PMID 23287382.
  15. Marie I, Gehanno JF, Bubenheim M, Duval-Modeste AB, Joly P, Dominique S, Bravard P, Noël D, Cailleux AF, Weber J, Lagoutte P, Benichou J, Levesque H (2014 թ․ փետրվար). «Prospective study to evaluate the association between systemic sclerosis and occupational exposure and review of the literature». Autoimmunity Reviews. 13 (2): 151–6. doi:10.1016/j.autrev.2013.10.002. PMID 24129037.
  16. Valančienė G, Jasaitienė D, Valiukevičienė S (2010). «Pathogenesis and treatment modalities of localized scleroderma» (PDF). Medicina. 46 (10): 649–56. PMID 21393982. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին.
  17. Katsumoto TR, Whitfield ML, Connolly MK (2011). «The pathogenesis of systemic sclerosis». Annual Review of Pathology. 6: 509–37. doi:10.1146/annurev-pathol-011110-130312. PMID 21090968.
  18. Liakouli V, Cipriani P, Marrelli A, Alvaro S, Ruscitti P, Giacomelli R (2011 թ․ օգոստոս). «Angiogenic cytokines and growth factors in systemic sclerosis». Autoimmunity Reviews. 10 (10): 590–4. doi:10.1016/j.autrev.2011.04.019. PMID 21549861.
  19. Cipriani P, Marrelli A, Liakouli V, Di Benedetto P, Giacomelli R (2011 թ․ օգոստոս). «Cellular players in angiogenesis during the course of systemic sclerosis». Autoimmunity Reviews. 10 (10): 641–6. doi:10.1016/j.autrev.2011.04.016. PMID 21549220.
  20. Bosello S, De Luca G, Tolusso B, Lama G, Angelucci C, Sica G, Ferraccioli G (2011 թ․ օգոստոս). «B cells in systemic sclerosis: a possible target for therapy». Autoimmunity Reviews. 10 (10): 624–30. doi:10.1016/j.autrev.2011.04.013. PMID 21545850.
  21. Hunzelmann N, Krieg T (2010 թ․ մայիս). «Scleroderma: from pathophysiology to novel therapeutic approaches». Experimental Dermatology. 19 (5): 393–400. doi:10.1111/j.1600-0625.2010.01082.x. PMID 20507361.
  22. Leask A (2011 թ․ հունիս). «The role of endothelin-1 signaling in the fibrosis observed in systemic sclerosis». Pharmacological Research. 63 (6): 502–3. doi:10.1016/j.phrs.2011.01.011. PMID 21315153.
  23. Arnson Y, Amital H, Agmon-Levin N, Alon D, Sánchez-Castañón M, López-Hoyos M, Matucci-Cerinic M, Szücs G, Shapira Y, Szekanecz Z, Shoenfeld Y (2011 թ․ հունիս). «Serum 25-OH vitamin D concentrations are linked with various clinical aspects in patients with systemic sclerosis: a retrospective cohort study and review of the literature». Autoimmunity Reviews. 10 (8): 490–4. doi:10.1016/j.autrev.2011.02.002. PMID 21320645.
  24. Jimenez, SA; Cronin, PM; Koenig, AS; O'Brien, MS; Castro, SV (2012 թ․ փետրվարի 15). Varga, J; Talavera, F; Goldberg, E; Mechaber, AJ; Diamond, HS (eds.). «Scleroderma Workup». Medscape Reference. WebMD. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 25,5 25,6 Jimenez, SA; Cronin, PM; Koenig, AS; O'Brien, MS; Castro, SV (2012 թ․ փետրվարի 15). Varga, J; Talavera, F; Goldberg, E; Mechaber, AJ; Diamond, HS (eds.). «Scleroderma». Medscape Reference. WebMD. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
  26. Jimenez, SA; Cronin, PM; Koenig, AS; O'Brien, MS; Castro, SV (2012 թ․ փետրվարի 15). Varga, J; Talavera, F; Goldberg, E; Mechaber, AJ; Diamond, HS (eds.). «Scleroderma Differential Diagnoses». Medscape Reference. WebMD. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  27. Elston, William D. James, Timothy G. Berger, Dirk M. (2006). Andrew's diseases of the skin: clinical dermatology (10 ed.). Philadelphia, PA: Saunders Elsevier. էջեր 169–172. ISBN 978-0808923510.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  28. 28,0 28,1 Walker KM, Pope J (2012 թ․ օգոստոս). «Treatment of systemic sclerosis complications: what to use when first-line treatment fails--a consensus of systemic sclerosis experts». Seminars in Arthritis and Rheumatism. 42 (1): 42–55. doi:10.1016/j.semarthrit.2012.01.003. PMID 22464314.
  29. 29,0 29,1 Fett N (July–August 2013). «Scleroderma: nomenclature, etiology, pathogenesis, prognosis, and treatments: facts and controversies». Clinics in Dermatology. 31 (4): 432–437. doi:10.1016/j.clindermatol.2013.01.010. PMID 23806160.
  30. 30,0 30,1 Shah AA, Wigley FM (2013 թ․ ապրիլ). «My approach to the treatment of scleroderma». Mayo Clinic Proceedings. 88 (4): 377–93. doi:10.1016/j.mayocp.2013.01.018. PMC 3666163. PMID 23541012.
  31. 31,0 31,1 Kowal-Bielecka O, Bielecki M, Kowal K (2013). «Recent advances in the diagnosis and treatment of systemic sclerosis» (PDF). Polskie Archiwum Medycyny Wewnetrznej. 123 (1–2): 51–8. PMID 23344666. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին.
  32. 32,0 32,1 Beyer C, Dees C, Distler JH (2013 թ․ հունվար). «Morphogen pathways as molecular targets for the treatment of fibrosis in systemic sclerosis». Archives of Dermatological Research. 305 (1): 1–8. doi:10.1007/s00403-012-1304-7. PMID 23208311.
  33. 33,0 33,1 Leask A (2012 թ․ հունիս). «Emerging targets for the treatment of scleroderma». Expert Opinion on Emerging Drugs. 17 (2): 173–9. doi:10.1517/14728214.2012.678833. PMID 22533795.
  34. Manno R, Boin F (2010 թ․ նոյեմբեր). «Immunotherapy of systemic sclerosis». Immunotherapy. 2 (6): 863–78. doi:10.2217/imt.10.69. PMC 3059511. PMID 21091117 (PDF). {{cite journal}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն); |archive-url= requires |url= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  35. Postlethwaite AE, Harris LJ, Raza SH, Kodura S, Akhigbe T (2010 թ․ ապրիլ). «Pharmacotherapy of systemic sclerosis». Expert Opinion on Pharmacotherapy. 11 (5): 789–806. doi:10.1517/14656561003592177. PMC 2837533. PMID 20210685 (PDF). {{cite journal}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն); |archive-url= requires |url= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  36. Ong VH, Denton CP (2010 թ․ մայիս). «Innovative therapies for systemic sclerosis». Current Opinion in Rheumatology. 22 (3): 264–72. doi:10.1097/BOR.0b013e328337c3d6. PMID 20190640.
  37. 37,0 37,1 37,2 37,3 Rossi, S, ed. (2013). Australian Medicines Handbook (2013 ed.). Adelaide: The Australian Medicines Handbook Unit Trust. ISBN 978-0-9805790-9-3.
  38. Brunton, L; Chabner, B; Knollman, B (2010). Goodman and Gilman's The Pharmacological Basis of Therapeutics (12th ed.). New York: McGraw-Hill Professional. ISBN 978-0-07-162442-8.
  39. «Medscape Multispecialty – Home page». WebMD. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.Կաղապար:Full citation needed
  40. 40,0 40,1 Sticherling M (2012 թ․ հոկտեմբեր). «Systemic sclerosis-dermatological aspects. Part 1: Pathogenesis, epidemiology, clinical findings». Journal der Deutschen Dermatologischen Gesellschaft = Journal of the German Society of Dermatology. 10 (10): 705–18, quiz 716. doi:10.1111/j.1610-0387.2012.07999.x. PMID 22913330.
  41. Alenghat FJ (2016 թ․ փետրվար). «The Prevalence of Atherosclerosis in Those with Inflammatory Connective Tissue Disease by Race, Age, and Traditional Risk Factors». Scientific Reports. 6: 20303. doi:10.1038/srep20303. PMC 4740809. PMID 26842423.
  42. Ngian GS, Sahhar J, Wicks IP, Van Doornum S (2011 թ․ օգոստոս). «Cardiovascular disease in systemic sclerosis--an emerging association?». Arthritis Research & Therapy. 13 (4): 237. doi:10.1186/ar3445. PMC 3239376. PMID 21888685 (PDF). {{cite journal}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն); |archive-url= requires |url= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  43. Szekanecz É, Szamosi S, Horváth Á, Németh Á, Juhász B, Szántó J, Szücs G, Szekanecz Z (2012 թ․ հոկտեմբեր). «Malignancies associated with systemic sclerosis». Autoimmunity Reviews. 11 (12): 852–5. doi:10.1016/j.autrev.2012.02.021. PMID 22410174.
  44. Shah AA, Rosen A (2011 թ․ նոյեմբեր). «Cancer and systemic sclerosis: novel insights into pathogenesis and clinical implications». Current Opinion in Rheumatology. 23 (6): 530–5. doi:10.1097/BOR.0b013e32834a5081. PMC 3373179. PMID 21825998 (PDF). {{cite journal}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն); |archive-url= requires |url= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  45. Onishi A, Sugiyama D, Kumagai S, Morinobu A (2013 թ․ հուլիս). «Cancer incidence in systemic sclerosis: meta-analysis of population-based cohort studies». Arthritis and Rheumatism. 65 (7): 1913–21. doi:10.1002/art.37969. PMID 23576072.
  46. Bonifazi M, Tramacere I, Pomponio G, Gabrielli B, Avvedimento EV, La Vecchia C, Negri E, Gabrielli A (2013 թ․ հունվար). «Systemic sclerosis (scleroderma) and cancer risk: systematic review and meta-analysis of observational studies» (PDF). Rheumatology. 52 (1): 143–54. doi:10.1093/rheumatology/kes303. PMID 23175568. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  47. Nikpour M, Stevens WM, Herrick AL, Proudman SM (2010 թ․ դեկտեմբեր). «Epidemiology of systemic sclerosis». Best Practice & Research. Clinical Rheumatology. 24 (6): 857–69. doi:10.1016/j.berh.2010.10.007. PMID 21665131.
  48. Gelber AC, Manno RL, Shah AA, Woods A, Le EN, Boin F, Hummers LK, Wigley FM (2013 թ․ հուլիս). «Race and association with disease manifestations and mortality in scleroderma: a 20-year experience at the Johns Hopkins Scleroderma Center and review of the literature». Medicine. 92 (4): 191–205. doi:10.1097/MD.0b013e31829be125. PMC 4553970. PMID 23793108.
  49. 49,0 49,1 49,2 49,3 Lidar M, Langevitz P (2012 թ․ մայիս). «Pregnancy issues in scleroderma». Autoimmunity Reviews. 11 (6–7): A515–9. doi:10.1016/j.autrev.2011.11.021. PMID 22155199.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկլերոդերմիա» հոդվածին։