Ռաս ալ-Այն (ալ-Հասաքա)

քաղաք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաս ալ-Այն (այլ կիրառումներ)

Ռաս ալ-Այն (ալ-Հասաքա) (արաբ․՝ راس العين‎‎, քրդ.՝ Serêkaniyê, ասորերեն՝ ܪܝܫ ܥܝܢܐ), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևմուտքում՝ Ալ-Հասաքայի մարզում։ Համանուն գավառի վարչական կենտրոնն է։ Բնակչության թվով՝ 188,160 մարդ, մեկն է Սիրիայի 10 ամենամեծ քաղաքներից և ամենամեծը մարզում։ Ալ-Հասաքայի բնակչության զգալի մասը կազմում են արաբներն ու քրդերը, ասորիներ, հայեր, չեչեններ։ Քաղաքը տեղակայված է Թուրքիայի հետ սահմանի մոտ՝ ծովի մակարդակից 351 մ բարձրության վրա[1]։ Հեռավորությունը երկրի մայրաքաղաք Դամասկոսից կազմում է 500 կմ, մարզի վարչական կենտրոն Ալ-Հասաքա քաղաքից՝ մոտ 67 կմ։

Քաղաք
Ռաս ալ-Այն (ալ-Հասաքա)
رأس العين
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԱլ-Հասաքայի մարզ
ՄինտակաՌաս ալ-Այնի գավառ
ՀամայնքՌաս ալ-Այնի շրջան
ԲԾՄ351 մ
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզուԱրաբերեն
Բնակչություն55․247 մարդ (2004)
Ազգային կազմասորիներ, քրդեր
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Ռաս ալ-Այն (ալ-Հասաքա) (Սիրիա)##
Ռաս ալ-Այն (ալ-Հասաքա) (Սիրիա)

Պատմություն

խմբագրել

Անտիկ դարաշրջանում ներկայիս Ռաս ալ-Այն քաղաքի տարածքում գոյություն ունեցած բնակավայրը կոչվել է Ռեսաինա, Այն Վարդա և Թեոդոսիոպոլիս (կոչվել է Բյուզանդիայի կայսր Թեոդոսիոս I-ի պատվին), ով բնակավայրին տվել է քաղաքի կարգավիճակ։ Վերջին անունը նույնանում էր հայկական Կարին (ներկայում՝ Էրզրում) քաղաքի անվան հետ, ինչը շփոթմունքի տեղիք էր տալիս[2]։

Սասանյանները քաղաքն ավերել են երկու անգամ՝ 578 և 580 թվականներին, որից հետո այն վերակառուցվել է ու այդտեղ կառուցվել է Սասանյանների երեք ակադեմիաներից մեկը (մյուս երկուսը եղել են Գունդիշապուրում ու Տիզբոնում)։ 640 թվականին արաբները գրավում են քաղաքը, որի բնակիչները լքել էին այն[2]։ 942 թվականին բյուզանդացիները վերագրավում են քաղաքն, բազմաթիվ գերիներ վերցնում ու կոտորում արաբ բնակիչներին[3]։ 12-12-րդ դարերում քաղաքի տիրապետությունը վիճարկվում էր զենգիդների, այուբյանների, ապա Խորեզմշահերի կողմից։ 14-րդ դարի վերջին այն գրավվեց Լենկ-Թեմուրի կողմից[3]

Քաղաքում գործում են մի քանի եկեղեցիներ, երկու մզկիթներ, դպրոցներ, բաղնիքներ և այլն[3]

Հայոց ցեղասպանության ժամանակ Ռաս ալ-Այնում կազմակերպվել է Ռաս ալ-Այնի կենտրոնացման ճամբարը, որտեղ կոտորվել են շուրջ 80,000 հայ երեխաներ ու կանայք։ Այդ ժամանակ Սիրիան գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ։

Սիրիայի քաղաքացիական պատերազմ

խմբագրել
 
Ասորական եկեղեցի

Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Ռաս ալ-Այն քաղաքը, որ բնակեցված էր մեծ մասամբ քրդերով, դարձավ պատերազմական գործողությունների թատերաբեմ.

  • 2012 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքը սիրիայի զորքերի կողմից քաղաքն ազատագրվեց մուսուլման վարձկաններից, ովքեր այն գրավել էին դրանից երկու օր առաջ,
  • 2012 թվականի նոյեմբերի 12-ին Սիրիայի զինված ուժերը հարվածեցին քաղաքին։ Հրթիռներից մեկն ընկավ Թուրքիային մոտ տարածքում[4],
  • 2012 թվականի նոյեմբերի 13-ին քաղաքում բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի ու Թուրքիայի տարածքից ներխուժած իսլամիստ վարձկանների միջև[5],
  • 2012 թվականի նոյեմբերի 20-ին Ռաս այ-Այնում բախումներ տեղի ունեցան քուրդ զինյալների ու մուսուլման վարձկանների միջև։ Կոնֆլիկտի պատճառ էր հանդիսացել այն, որ զինյալները կրակել էին քաղաքից նրանց հեռացումը պահանջող ցուցարարների վրա։ Այդ ժամանակ զոհվել էր 10 մարդ, այդ թվում՝ «Քրդերի դեմոկրատական միության» տարածքային մասնաճյուղի ղեկավար Աբեդ Խալիլը[6],
  • 2013 թվականի հունվարի 19-ին քաղաքում բախումներ սկսեցին քուրդ զինյալների ու «Ջեբխեթ ան-Նուսրա» խմբավորման անդամների միջև[7]։

Բնակչություն

խմբագրել

Քաղաքի բնակչության փոփոխություններն ըստ տարիների՝

1981 2004
14 278 29 347[8]

Ռաս ալ-Այնում նախքան Սիրիական ճգնաժամը բնակվում էր շուրջ 30 հայ առաքելական ընտանիք: Գործում էին Ազգային նահատակաց վարժարանը, սուրբ Սահակ կիրակնօրյա դպրոցը, Սուրբ Հակոբ եկեղեցին: Վերջինս ներկայումս վերածվել է անասնագոմի[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ra's al `Ayn, Syria Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  2. 2,0 2,1 Gibb 1995, էջ. 433
  3. 3,0 3,1 3,2 Gibb 1995, էջ. 434
  4. «Сирийская авиация нанесла удар по приграничному с Турцией городу, одна ракета попала на турецкую территорию». ИТАР-ТАСС. 12 ноября 2012 года.
  5. «Сирийские войска освобождают окраины Дамаска от боевиков». ИТАР-ТАСС. 13 ноября 2012 года.
  6. «Под Дамаском проводится операция по ликвидации оплотов мятежников, в Рас-эль-Айне убит курдский лидер». ИТАР-ТАСС. 20 ноября 2012 года.
  7. «В Алжире боевики продолжают удерживать семерых заложников, в Сирии экстремисты совершили серию терактов». ИТАР-ТАСС. 19 января 2013 года.
  8. «Syria: Governorates, Major Cities & Localities» (անգլերեն). City Population. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  9. «Has the Syrian armed opposition turned the Armenian Church in Ras al-Ain into an animal barn?» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)