Ռաջենդրա Պրասադ (հինդի՝ डाक्टर राजेन्द्र प्रसाद, դեկտեմբերի 3, 1884(1884-12-03)[1][2][3][…], Ziradei, Siwan district, Saran division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - փետրվարի 28, 1963(1963-02-28)[4][1][2][…], Պատնա, Հնդկաստան[4][5]), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, Հնդկաստանի անկախության շարժման ակտիվիստ, 1950-1962 թվականների Հնդկաստանի նախագահ[6]։

Ռաջենդրա Պրասադ
Rajendra Prasad (Indian President), signed image for Walter Nash (NZ Prime Minister), 1958 (16017609534).jpg
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝ Կալկաթայի համալսարան, Surendranath College?, Նախագահական համալսարան և Surendranath Law College?
Մասնագիտություն՝ փաստաբան և քաղաքական գործիչ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր դեկտեմբերի 3, 1884(1884-12-03)[1][2][3][…]
Ծննդավայր Ziradei, Siwan district, Saran division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր փետրվարի 28, 1963(1963-02-28)[4][1][2][…] (78 տարեկան)
Վախճանի վայր Պատնա, Հնդկաստան[4]
Քաղաքացիություն Flag of Imperial India.svg Բրիտանական Հնդկաստան, Flag of India.svg Հնդկաստան և Flag of India.svg Dominion of India
Ամուսին Rajavanshi Devi Prasad?
 
Պարգևներ

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներ և կրթությունԽմբագրել

Ռաջենդրա Պրասադը ծնվել է 1884 թվականի դեկտեմբերի 3-ին ժամանակակից Բիհար նահանգի Զերադեիում[7]։ Հայրը եղել է գիտական-բանասեր սանսկրիտ և պարսկերենի ոլորտում։ Ծնողները նրան ամուսնացրել են 12 տարեկան հասակում[8][9]։

18 տարեկանում ընդունվել Կալկաթայի համալսարան, իսկ 1915 թվականին գերազանցությամբ դարձել է իրավունքի մագիստրոս[10][11]։ Որպես դասավանդող աշխատել է տարբեր ուսումնական հաստատություններում։ Տնտեսության աստիճանի ստանալուց հետո Langat Singh քոլեջում համարվել է անգլերենի պրոֆեսոր, իսկ 1909 թվականից՝ Կալկաթայի քաղաքային քոլեջում տնտեսության պրոֆեսոր։ Կրթությունն ավարտել է Ալահաբադի համալսարանում իրավունքի ոլորտում դոկտորական աստիճան ստանալուց հետո[12]։

Բհագալպուրում որոշ ժամանակ զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ 1916 թվականին ծառայության և անցել Բիհարի և Օրիսի գավառի բարձր դատարանում։

Քաղաքական կարիերաԽմբագրել

Առաջին անգամ մասնակցել է Հնդկական ազգային կոնգրեսի միջոցառմանը Կալկաթայում 1906 թվականին[13], իսկ դարձել է նրա անդամ 1911 թվականին։ 1916 թվականի Հնդկական ազգային կոնգրեսի հանձնաժողովի ժամանակ Պրասադը ծանոթացել է Մահաթմա Գանդիի, իսկ հետո նաև Ջավահառլալ Ներուի հետ[14]։ 1920 թվականին ազգային-ազատգրական շարժման օգնության համար որոշում է ընդունել դադարեցնել իրավաբանի շահութաբեր կարիերան, ինչպես նաև համալսարանում իր պարտականությունները։

1934 թվականի հոկտեմբերի Բոմբեյի հանձնաժողովի ժամանակ ընտրվել է Հնդկական ազգային կոնգրեսի նախագահ։ Հետո բազմիցս ձերբակալվել է։ Գլխավորել է 1934 թվականի Բիհարի և 1935 թվականի Քվեթի երկրաշարժերի ժամանակ տուժածների օգնության կոմիտեները։ 1942 թվականին Հնդկական ազգային կոնգրեսի կողմից «Դուրս Հնդկաստանից» բանաձևի ընդունումից հետո ձերբակալվել է մինչև 1945 թվականի հունիսի 15-ը մնացել բանտարկության մեջ։

1946 թվականի սեպտեմբերի 2-ին Հնդկաստանի ժամանակվոր կառավարության՝ Հնդկաստանի փոխթագավորի գործադիր խորհրդի ձևավորումից հետո դարձել է գյուղատնտեսության և պարենամթերքի դեպարտամենտի ղեկավար[15]։ Հետագայում երեք անգամ ընտրվել է Սահմանադիր ժողովի նախագհա, իսկ 1950 թվականի հունվարի 26-ին ժողովի կողմից պատրաստված Հնդկաստանի սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո դարձել է Հնդկաստանի առաջին նախագահը[16]։ Դրել է մինչև օրս պահպանվող նախագահի կուսակցական պատկանելությունից անկախության ավանդույթը՝ նախագահ ընտրվելուց հետո դուրս գալով Հնդկական ազգային կոնգրեսից։

1958 թվականից մինչև 1960 թվականը նախագահի կարգավիճակում պետական այցեր է անցկացրել Ճապոնիա, Դոմինիոն Ցեյլոն, ԽՍՀՄ, Մալայա և Ինդոնեզիա[17]։ 1960 թվականին ԽՍՀՄ այցի ժամանակ նրան է շնորհվել Մոսկվայի պետական համալսարանի պատմական գիտությունների դոկտորի պատվավոր կոչումը։

Երկու անգամ, 1952 և 1957 թվականների ընտրություններին, ընտրողների կոլեգիայի կողմից վերընտրվել է Հնդկաստանի նախագահ։

1962 թվականին թոշակի է անցել, որից 1 տարի անց՝ 1963 թվականի փետրվարի 28-ին, մահացել է Պատնայում 78 տարեկան հասակում[18]։

Մրցանակներ և կոչումներԽմբագրել

Իր գործունեության համար Ռաջենդրա Պրասադն արժանացել է Հնդկաստանի ամենաբարձր քաղաքացիական պետական մրցանակին՝ Բհարատ Ռատնա։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Ռաջենդրա Պրասադը Հնդկաստանի միակ նախագահն է, որն այդ պաշտոնը զբաղեցրել է ավելի քան 5 տարի[19]։
  • Ռաջենդրա Պրասադը եղել է գրող, բացի ինքնակենսագրությունից գրել է նաև մի քանի այլ գրքեր[20]։
  • Ռաջենդրա Պրասադը եղել է հինդուիզմի դավանորդ, սակայն հանդուրժողաբար էր մոտենում Հնդկաստանի այլ կրոններին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Прасад Раджендра // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Прасад Раджендра // Плата — Проб. — М. : Советская энциклопедия, 1975. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 20).
  6. Janak Raj Jai (հունվարի 1, 2003)։ Presidents of India, 1950–2003։ Regency Publications։ էջեր 1–։ ISBN 978-81-87498-65-0 
  7. Tara Sinha (2013)։ Dr. Rajendra Prasad: A Brief Biography։ Ocean Books։ ISBN 978-81843-0173-1։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 10, 2018-ին 
  8. N. Sundarajan (2007)։ Biographies of the First Three Presidents of India։ Sura Books։ էջեր 2–4 
  9. M.K. Singh, ed. (2009)։ Encyclopaedia Of Indian War Of Independence (1857-1947)։ Anmol Publications Pvt. Ltd։ էջ 99։ «His father, Mahadev Sahai, was a Persian and Sanskrit language scholar; his mother, Kamleshwari Devi, was a devout lady who would tell stories from the Ramayana to her son» 
  10. Sanghralaya Rajendra Smriti։ «Major Life Events of Dr. Rajendra Prasad - First President of India»։ rss.bih.nic.in։ Արխիվացված է օրիգինալից մարտի 3, 2013-ին 
  11. Miglani Neha (մայիսի 20, 2012)։ «Evaluators for preserving flawless answer sheets»։ The Times of India։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 27, 2016-ին։ Վերցված է փետրվարի 28, 2015 
  12. «Major Life Events of Dr. Rajendra Prasad – First President of India»։ Rss.bih.nic.in։ Արխիվացված է օրիգինալից մարտի 3, 2013-ին։ Վերցված է հուլիսի 10, 2013 
  13. «First president Rajendra Prasad remembered - Times of India»։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 5, 2016-ին 
  14. Atul Sethi, "Distant dads?" ''The Times of India'' (Aug 12 2007) Archived 6 July 2008 at the Wayback Machine.. Timesofindia.indiatimes.com (12 August 2007). Retrieved on 12 December 2013.
  15. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 24, 2014-ին։ Վերցված է 2014-10-23 
  16. «Record visitors at Mughal Garden»։ www.rediff.com։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 1, 2011-ին։ Վերցված է 2018-03-02 
  17. «DETAILS OF MEDIA PERSONS ACCOMPANYING THE PRESIDENT IN HIS/HER VISITS ABROAD SINCE 1947 TO 2012»։ The President's Secretariat։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 17, 2013-ին։ Վերցված է հունիսի 5, 2013 
  18. «Dr Rajendra Prasad»։ Արխիվացված է օրիգինալից մարտի 25, 2008-ին։ Վերցված է 2010-03-12  . Indian Politicians Biography
  19. The President of India Shri Pranab Mukherjee Archived 11 August 2013 at the Wayback Machine.. Presidentofindia.nic.in. Retrieved on 12 December 2013.
  20. Prasad, Rajendra 1884—1963

ԳրականությունԽմբագրել

  • Rajendra Prasad, first President of India, by Kewalram Lalchand Panjabi. Published by Macmillan, 1960.
  • Rajendra Prasad: twelve years of triumph and despair, by Rajendra Lal Handa. Published by Sterling Publishers,1979.
  • Dr Rajendra Prasad, Correspondence and Select Documents, by Rajendra Prasad, Valmiki Choudhary. Published by Allied Publishers, 1984. 81-7023-002-0. Excerpts (Vol. 1-Vol. 10)
  • Dr Rajendra Prasad by India Parliament. Lok Sabha. Published by Lok Sabha Secretariat, 1990.
  • Rajendra Prasad and the Indian freedom struggle, 1917–1947, by Nirmal Kumar. Published by Patriot Publishers, 1991. 81-7050-128-8.
  • Dr Rajendra Prasad: Political Thinkers Of Modern India, by V. Grover. Published by Deep & Deep Publications, 1993.
  • First Citizens of India, Dr Rajendra Prasad to Dr Shanker Dayal Sharma: Profile and Bibliography, by A. B. Kohli. Published by Reliance Pub. House, 1995. 81-85972-71-0.

Արտաքին հղումներԽմբագրել