Ինչի մասին ենք խոսում մենք, երբ խոսում ենք սիրո մասին
Ինչի մասին ենք խոսում մենք, երբ խոսում ենք սիրո մասին (անգլ.՝ What We Talk About When We Talk About Love), ամերիկացի գրող և պոետ Ռայմոնդ Քարվերի պատմությունների ժողովածուն, որը խմբագրել է ամերիկացի Գորդոն Լիշը և հրապարակվել է 1981 թվականին[1]։
Հեղինակ | Ռայմոնդ Քարվեր |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն, գրական ստեղծագործություն և պատմվածքների ժողովածու |
Ժանր | գեղարվեստական գրականություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Alfred A. Knopf |
Հրատարակման տարեթիվ | 1981 |
Պարգև(ներ) |
Պատմություն
խմբագրելՀավաքածուն ներառում է 17 տարբեր պատմություններ, որոնց մեծ մասը պատմում են մարդկանց մասին, ովքեր հուսահատության մեջ են և տառապում են հարբեցողությամբ։ Նրանք նաև ամուսնացած են և ստիպված են ապրել մեկի հետ, ում չեն սիրում[2][3]։ Պատմվածքում գեղարվեստական հատվածները կատարվում են հիմնականում այնտեղ, որտեղ Ռեյմոնդ Քարվերը անցկացրել է իր կյանքի մեծ մասը[3]։
Ժողովածուի հեղինակի ձեռագիր տարբերակը խմբագրվել է Գորդոն Լիշի կողմից, ում հետ Քարվերն ունեցել է կնքած պայմանագիր[4]։ Հեղինակն հետագայում ապշել է Լիշի կատարած փոփոխություններով՝ նրա ձեռագիրը նվազել էր ավելի քան 50%-ով, 14-րդ պատմվածքի վերջաբանները փոխված էին, իսկ 10 պատմվածքներ ունեցել են լրիվ այլ վերնագրեր[3]։ Նամակում թվագրված էր 1980 թվականի հուլիսի 8։ Քարվերն աղաչում էր Լիշին դադարեցնել գրքի հրատարակումները, բայց Լիշն արհամարհում էր Քարվերի խնդրանքները[3][5]։
«Ինչի մասին ենք խոսում մենք, երբ խոսում ենք սիրո մասին» գիրքը վերածվեց գրական սենսացիայի։ Գրաքննադատները մեղադրեցին Քարվերին մինիմալիզմի ժողովրդականացման համար[1][5]։ Եվ չնայած այս մեղանդրանքների, հեղինակը չդադարեց նույն կերպ գրել արդեն հաջորդ՝ «Մայր տաճար» (անգլ.՝ Cathedral) գիրքը։ Նա պահպանեց իր ոճային հատկությունները, իսկ ահա Լիշը փոքր-ինչ դժկամությամբ համաձայնվեց կատարել իր աշխատանքը[3]։
Քարվերի մահից հետո (1988) գրողի այրի կինը, Թես Ջալաջերը, հասավ նրան, որ իր հանգուցյալ ամուսնու բնօրինակ աշխատանքները տպագրվեցին[1]։ Ընդհանուր պատմվածքները, որոնք երկու անգամ գերազանցում էին, 1981 թվականին հրատարակված պատմվածքներին, հրատարակվեցին արդեն 2009 թվականին՝ «Սկսնակները» (անգլ.՝ Beginners) վերնագրով։ Լիշի աղավաղումներից հետո պատմվածքներն ավելի էմոցիոնալ պատկերում էին ստացել, որը կտրուկ հակասում է 1981 թվականին հրապարակված պատմվածքի ողջ տրամաբանությանը, և հենց այս պատճառով արժանացել է գրաքննադատների նկատողություններին[2][6]։
- Ինչո՞ւ չեք պարում
- Տեսադաշտ որոնող հարմարանք
- Պարոն Նեսի Քոֆե և պարոն Նա Վսե Րուկի
- Տաղավար
- Գոնե ասեղները հավաքիր
- Տոպրակ
- Վաննա
- Ասա կանանց, որ մենք գնում ենք
- Ուր է անհետանում ողջ ջինսը
- Տան մոտ ինչքան ջուր կա
- Երրորդը, որն ինձ տարավ հորս գերեզմանը
- Լուրջ խոսակցություն
- Հանգիստ
- Հեղինակավոր մեխանիկա
- Ամեն ինչ սազում է նրան
- Ինչի մասին ենք խոսում մենք, երբ խոսում ենք սիրո մասին
- Ինչ-որ բան վերջի համար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Motoko Rich (2007 թ․ հոկտեմբերի 17). «The Real Carver: Expansive or Minimal? — Page 1». The New York Times. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ 2,0 2,1 Anatole Broyard (1981 թ․ ապրիլի 15). «Books of The Times». The New York Times. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Giles Harvey (2010 թ․ մայիսի 27). «The Two Raymond Carvers». The New York Review of Books. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Stephen King (2009 թ․ նոյեմբերի 19). «Raymond Carver's Life and Stories — Page 2». The New York Times. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ 5,0 5,1 Motoko Rich (2007 թ․ հոկտեմբերի 17). «The Real Carver: Expansive or Minimal? — Page 2». The New York Times. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Stephen King (2009 թ․ նոյեմբերի 19). «Raymond Carver's Life and Stories — Page 3». The New York Times. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Google Books (անգլ.)