Ռամատ Գան

քաղաք Իսրայելի Թել Ավիվի մարզում

Ռամատ Գան (եբրայերեն՝ רמת גן‎, բառացի՝ «Այգու բարձունք»), քաղաք Իսրայելի կենտրոնական Գուշ-Դան ագլոմերացիայում: Գտնվում է Թել Ավիվից արևելք՝ Ղիվաթայմ, Գիվաթ Շմուել, Բնեյ-Բրակ և Կիրյատ-Օնո քաղաքների մոտակայքում:

Բնակավայր
Ռամատ Գան
եբրայերեն՝ רמת גן
Դրոշ Զինանշան
Flag Of Ramat Gan.svg Coat of arms of Ramat Gan.svg

View Of Ramat Gan Diamond Exchange District.jpg
ԵրկիրԻսրայել Իսրայել
Ներքին բաժանումKiryat Borochov?, Tel HaShomer?, Kfar Azar?, Qiryat Krinitzi?, Ramat Ef'al?, Merom Nave?, Diamond Exchange District? և Tel Binyamin?
Հիմնադրված է1921 թ.
Մակերես12 կմ²
ԲԾՄ34 մետր
Բնակչություն159 200 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային ինդեքսներ52001–52199
Պաշտոնական կայքhandasa.ramat-gan.muni.il/Pages/default.aspx(եբրայերեն)
##Ռամատ Գան (Իսրայել)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

1921 թվականին Ռամատ Գանը հիմնվել է որպես մաշավ (գյուղատնտեսական բնակավայր): Որոշ ժամանակ անց Ռամատ Գանը ագրարային տնտեսությունից անցավ առևտրային և արդյունաբերական տնտեսության: 1926 թվականին բրիտանական մանդատը ճանաչեց Ռամատ Գանի տեղական ինքնակառավարման խորհուրդը:

1950 թվականին բնակավայրն ստացավ քաղաքի կարգավիճակ: 1950-ական թվականներին հիմնվել էին Ազգային այգին և մարզադաշտը, որտեղ անցկացվում էին Մակկաբիադի բացումները: 1961 թվականին՝ քաղաքի կառավարական սահմանների ընդարձակման արդյունքում, նրա տարածքում հայտնվեցին Բար-Իլանի անվան համալսարանը, և Հաիմ Շիբայի անվան բժշկական կենտրոնը. «Շիբա» բուժկենտրոնը ամենախոշորն է Մերձավոր Արևելքում: 1968 թվականին բացված Իսրայելի ալմաստի բորսան այսօր ամենախոշորն է աշխարհում: Ռամատ Գանում է տեղակայված սաֆարի կենդանաբանական այգին, որտեղ կենդանիները պահվում են բնական պայմաններում: Պետության մասշտաբով կրթության մակարդակը շատ բարձր է: Կենսամակարդակը նորմայից բարձր է: Քաղաքպետը Իսրաիլ Զինգերն է:

ԲնակչությունԽմբագրել

Իսրայելի կենտրոնական վիճակագրական բյուրոյի տվյալներով 2018 թվականի սկզբին բնակչության թիվը կազմում էր 156 277 մարդ:

Ալմաստի բորսայի կառույցների համալիրԽմբագրել

Քաղաքի հյուսիս-արևմուտքում՝ Թել Ավիվին հարող տարածքում, կենտրոնացված են երկնաքերեր: Դրանց թվին է պատկանում «Մոշե Ավիվը» («Քաղաքային դարպասներ») Իսրայելի ամենաբարձր կառույցը, որի բարձրությունը 244 մետր է[2], ինչպես նաև ալմաստի բորսայի կառույցը, «Լեոնարդո» հյուրանոցը, բարձրագույն տեխնոլոգիաների ձեռնարկությունները: Այս տարածքը ունի նաև գիշերային ակումբների և ապօրինի ազարտային խաղերի կենտրոնի համբավ, սակայն 2006 թվականին մարդկանց վաճառքի պատժի օրենքը խստացվեց[3], և շնորհիվ ոստիկանության՝ այս շրջանում այդպիսի գործունեությունը դադարեցվեց[4]:

Զարգացման ծրագրերԽմբագրել

2006 թվականին ամերիկացի Դոնալդ Թրամփը հայտարարեց քաղաքում «en:Elite Tower» (ավելի վաղ՝ «Թրամփ Պլազա Թաուեր») գրասենյակներով և շքեղ բնակարաններով հագեցած 70 հարկանի աշտարակի կառուցման մասին: Այն կկառուցվի պատմական «Էլիտ» հրուշակեղենի գործարանի տեղում՝ դառնալով Իսրայելի ամենաբարձր կառույցը: Այս տարածքի պատմության հիշողության պահպանման համար աշտարակի առաջին հարկերում նախատեսվում է բացել շոկոլադի թանգարան[5][6]: Համաձայն ծրագրի՝ կառուցումը կավարտվի 2017 թվականին:

ՍպորտԽմբագրել

Քաղաքում է գտնվում այն մարզադաշտերից մեկը, որտեղ իր խաղում է Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականը: Այն երկրի ամենամեծ մարզադաշտն է, և Իսրայելի երեք մարզադաշտերից մեկը, որոնք համապատասխանում են ֆուտբոլային խաղերի անցկացման համար միջազգային չափանիշներին:

Նրա տարողունակությունը 41 583 մարդ է: Մարզադաշտի ճարտարապետը Այվոր Շոու Ֆրիբան է: Մարզադաշտը կառուցվել է 1951 թվականին: Իր ներկայիս տեսքը այն ստացել է 1982 թվականի վերակառուցումից հետո: Ժամանակի ընթացքում հանդիսատեսի նստատեղերը և մարզադաշտի ներսի զարդարանքը բարելավվել է: Բացի սպորտային միջոցառումներից՝ մարզադաշտում կայանում են նաև երաժշտական միջոցառումներ:

Ռամատ Գանի բազմաթիվ սպորտային կառույցների թվում՝ քաղաքային սպորտի սրահ «Մարոմ Նավե»-ն, սարքավորված է 380 հանդիսատեսի հաշվով: «Մարոմ Նավե»-ի մարզադաշտում տեղի են ունենում մարզումներ և բասկետբոլի, մինի-ֆուտբոլի, վոլեյբոլի, հանդբոլի մրցումներ, ինչպես նաև մշակութային և թատերական միջոցառումներ[7]:

2014 թվականի հունվարին «Մարոմ Նավե» սպորտային համալիրում մարզվել է Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականը[8]:

ՔաղաքապետներԽմբագրել

Աբրահամ Կրինիցի 1926-1967
Իսրաիլ Պելեդ 1967—1983
Ուրի Ամիտ 1983—1989
Ցվի Բար 1989—2013
Իսրաիլ Զինգեր 2013-մինչ օրս

Քույր քաղաքներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել