Մինի ֆուտբոլը կամ ֆուտզալը ֆուտբոլի տեսակ է, որը խաղում են ավելի փոքր դաշտում և հիմնականում փակ տարածության մեջ։

Մինի ֆուտբոլ
Futebol Salao Pan2007.jpg
Տեսակֆուտբոլ
Այլ անուններՖուտզալ
ՄարմինՖԻՖԱ և ԱՄՖ
Ստեղծվել է1930
Թիմ փոքր12
Աշխարհի առաջնությունայո
Օլիմպիական խաղերոչ
Պարօլիմպիկ խաղերոչ
Futsal Վիքիպահեստում

Մինի ֆուտբոլը խաղում են երկու թիմերի միջ, յուրաքանչյուրը հինգ խաղացող, որոնցից մեկը դարպասապահն է։ Փոխարինումները անսահմանափակ է։ Ի տարբերություն մյուս փակ տարածությունում խաղացվող ֆուտբոլի տեսակներից, մինի ֆուտբոլը խաղում են կոշտ դաշտում, որը անջատված է գծերով և պատերը կամ պատնեշները չեն օգտագործվում։ Մինի ֆուտբոլը խաղում են նաև ավելի փոքր գնդակով քան սովորական ֆուտբոլում է[1] Մինի ֆուտբոլում խաղացողները աչքի են ընկնում կարճ փոխանցումների և կարճ տարածությունում մանևրելու արվեստով[2]։

ԱնվանումԽմբագրել

Մինի ֆուտբոլ թարգմանվում է փոքր ֆուտբոլ, քանի որ մինի ֆուտբոլ խաղում են ավելի փոքր դաշտում, նաև անվանում են Ֆուտզալ, ինչը գալիս է իսպաներեն fútbol sala or fútbol de salón և պորտուգալերեն futebol de salão բառերից։ Այս տերմինը բառացի թարգմանվում է փակ տարածության ֆուտբոլ, սակայն ժամանակակից թարգմանությամբ նշում են դահլիճի ֆուտբոլ։

ՊատմությունԽմբագրել

ԱրմատներԽմբագրել

Մինի ֆուտբոլ սկսեցին խաղալ 1930 թվականից, երբ Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքի ուսուցիչ Խուան Կառլոս Կարիանին առաջարկեց խաղալ փակօթյա ֆուտբոլ։ Նոր սպորտաձևով սկզբնական շրջանում խաղում էին բասկետբոլի դաշտերում[3], իսկ կանոնները թողարկվեցին 1933 թվականին։ Այս սպորտաձևը դարձավ ճանաչված, երբ Ուրուգվայը հաղթեց 1930 թվականի աշխարհի առաջնությունում և ոսկե մեդալակիր դարձավ 1924 և 1928 թվականների Ամառային օլիմպիական խաղերում։

Կարիանին կանոնների գիրքը գրելիս որոշ բաներ վերցրել է ֆուտբոլի կանոններից (գնդակին կարելի է դիպչել մարմնի ցանկացած մասով բացի ձեռքից), ինչպես նաև բասկետբոլից (խաղին մասնակցում է հինգ խաղացող և խաղի տևողությունը 40 րոպե), ջրագնդակից (դարպասապահին առնչվող կանոններ) և հանդբոլից (դարպասի և դաշտի չափսեր)։ Արդյունքում ստացվել է դինամիկ, հետաքրքիր, ակտիվ և ճանաչված սպորտաձև։

Սպորտը արագորեն տարածվեց Լատինական Ամերիկայում` ունենալով մեծաթիվ երկրպագուներ։ Այն հեշտությամբ կարող էր խաղալ ցանկացած ոք, ամենուրեք և եղանակի ցանկացած պայմանում։

Սակայն կանոնները տարբեր տեղերում տարբեր էին։ 1956 թվականին կանոնները թարմացերց բրազիլացի Հաբիբ Մֆուզը և Լուիս Գոնսագա դե Օլիվեյրա ՖերնանդեսըԼ Նրանց կանոնների գիրքը հաստատվեց միջազգային մակարդակով։

1965 թվականին ստեղծվեց Հարավային Ամերիկայի մինի ֆուտբոլի կոնֆեդերացիան, որի մեջ մտան Ուրուգվայը, Պարագվայը, Պերուն, Արգենտինան և Բրազիլիան։

Կարճ ժամանակ հետո սկսվեցին անցկացվել առաջնություններ, որը հետաքրքրություն առաջացրեց մեդիա ոլորտում։ Հատկապես լրագրող Խոսե Անտոնիո Ինգլեսը սկսեց օգտագործել ֆուտզալ տերմինը, որը հետագայում դարձավ սպորտաձևի անվանումներից մեկը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Comparison between FUTSAL and SOCCER»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին։ Վերցված է 2007-03-02 
  2. «How will English football develop?»։ BBC News։ 2007-12-17։ Վերցված է 2007-12-18 
  3. http://www.futsal.com/index.php/history-of-futsal-