Բացել գլխավոր ցանկը

Ռամատ Գանի քաղաքային մարզադաշտ (եբր.՝ איצטדיון רמת גן‎), ֆուտբոլային մարզադաշտ, որը գտնվում է Իսրայելի Թել Ավիվ քաղաքում: Իր հարկի տակ տևաղորելով ավելի քան 40 հազար հանդիսական՝ Ռամատ Գանի մարզադաշտը համարվում է Իսրայելի ամենատարողունակ և խոշոր մարզադաշտը:

Stadium.svg
Ռամատ Գանի մարզադաշտ
איצטדיון רמת-גן‏
Ramat Gan Stadium.jpg
Տեսակազգային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունԻսրայել Իսրայել, Թել Ավիվ
ԵրկիրԻսրայել
Հիմնադրված1950 թվական
Բացված1951 թվական
ՍեփականատերԻսրայելի Հանրապետություն
Տարողություն41 583 մարդ[1]
Տնային թիմԻսրայելի ֆուտբոլի ազգային հավաքական
Դաշտի չափսեր105×68 մ
Կոորդինատներ: 32°6′1.1″ հս․ լ. 34°49′27.1″ ավ. ե. / 32.100306° հս․. լ. 34.824194° ավ. ե. / 32.100306; 34.824194
Ռամատ Գանի մարզադաշտը գտնվում է Իսրայելում
Ռամատ Գանի մարզադաշտ
Ramat Gan Stadium Վիքիպահեստում

Ռամատ Գանի հրեական մարզադաշտը Իսրայելի ամենահեղինակավոր մարզադաշտն է, որտեղ իր տնային մարզումներն ու միջազգային հանդիպումներն է անցկացնում Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականը[1]:

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Թել Ավիվի քաղաքային մարզադաշտը կամ Ռամատ Գանի ստադիոնը կառուցվել է 1950 թվականին: Կառուցումից մեկ տարի անց՝ 1951 թվականին, այն հանձնվել է շահագործման, որպես Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականի տնային մարզադաշտ:

1981 թվականին մարզադաշտը ենթարկվել է լուրջ վերանորոգման: Համարվում է Իսրայելի տարածքում գտնվող հինգ մարզադաշտերից մեկը, որը համապատասխանում է Ֆուտբոլի Եվրոպայի Կոնֆեդերացիայի՝ ՈւԵՖԱ-ի չափանիշներին:

Ռամատ Գանի մարզադաշտը կարող է հյուրընկալել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի, ինչպես նաև Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության (բացառությամբ եզրափակչի) հանդիպումները:

Մարզադաշտի տարածքում գտնվում է վերապատրաստման դաշտ, շուրջ 3900 մեքենաների համար նախատեսված ավտոկայանատեղիներ, սրճարաններ և ռեստորաններ:

Մոտակայքում գործում է մեծ առևտրի կենտրոն:

Տե՛ս նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել