Ռահիբ Սեյիդաղա օղլի Ալիև (ադրբ.՝ Rahib Seyidağa oğlu Əliyev, հուլիսի 12, 1945(1945-07-12), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 28, 2024(2024-03-28)[1][2], Բաքու, Ադրբեջան), թատրոնի և կինոյի ադրբեջանցի դերասան, Ադրբեջանի վաստակավոր արտիստ (2006)[3]։

Ռահիբ Ալիև
ադրբ.՝ Rahib Seyidağa oğlu Əliyev
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12, 1945(1945-07-12)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 28, 2024(2024-03-28)[1][2] (78 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Կրոնիսլամ
ԿրթությունԱդրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան (1969)
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և
մրցանակներ
«Պրոգրես» շքանշան
Ադրբեջանի վաստակավոր արտիստ և Artist medal (Azerbaijan)
 Rahib Aliyev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռահիբ Ալիևը ծնվել է 1945 թվականի հուլիսի 12-ին Բաքվում։ Վաղ տարիքում հանդես է եկել որպես դերասան խորհրդային շրջանում գործող «ժողովրդական թատրոններում» և նաև 1950-ականների վերջից դրամա ասոցիացիաներում[4]։ 1965 թվականին դերասանը մտավ Ադրբեջանի պետական թատերական ինստիտուտի (ներկա Ադրբեջանի պետական մշակույթի և արվեստի համալսարան) դրամատիկական կինոյի ֆակուլտետ։ 1969 թվականին ավարտել է նույն ինստիտուտը։ Ինստիտուտում սովորելիս նա հրավիրվել է 1967 թվականին Ադրբեջանի պետական պատանի հանդիսատեսի թատրոն։ Այդ ժամանակից ի վեր նա գործում է այս թատրոնում։

Ռահիբ Ալիևը պաշտոնապես սկսեց իր դերասանական կարիերան 1968 թվականի սեպտեմբերի 18-ից[5]։

Թատրոնում և կինոյում խմբագրել

Դեռ լինելով դպրոցական, Ռահիբ Ալիևը մասնակցել է սիրողական թատերական ներկայացումներին։ 1968 թվականից՝ խաղալով պրոֆեսիոնալ բեմի վրա, ընդմիշտ իր կյանքը կապում է թատրոնի հետ։ Նա ստեղծեց ավելի քան 70 կերպարներ պետական պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում[6]։ Կերտել է սոցիալական սրությամբ կատակերգական և տարբեր կերպարներ. Մարքոնե («Բոռ», Էթել Լիլիան Վոյնիչ), Ճեբի («Հաջի Գեմբեր», Ն. Վեզիրով), Անջելոո («Սխալների կատակերգությունը», Ուիլյամ Շեքսպիր) և այլն։

2006 թվականին ադրբեջանական թատրոնի արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է «Ադրբեջանի Հանրապետության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչում[7]։ Նա նաև պարգևատրվել է նախագահի մրցանակին 2011, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018 թվականներին[8]։ 2015 թվականին նա պարգևատրվել է Ադրբեջանի թատերական գործիչների միության «Արվեստական գործիչ» մեդալով[9]։

2015 թվականին Ադրբեջանի պետական պատանի հանդիսատեսի թատրոնում Ռահիբ Ալիևի 70-ամյա հոբելյանը նշվեց բարձր մակարդակով[10]։

2018 թվականի դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի պատանի հանդիսատեսի թատրոնի 90-ամյակի կապակցությամբ Ադրբեջանում թատերական արվեստի զարգացման ծառայությունների համար, պարգևատրվել է «Պրոգրես» մեդալով[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Əməkdar artist Rahib Əliyev vəfat edib
  2. 2,0 2,1 2,2 Əməkdar artist Rahib Əliyev vəfat edibMedeniyyet TV, 2024.
  3. РАГИБ АЛИЕВ
  4. թատրոնի և կինոյի դերասանը Ռահիբ Ալիև
  5. «Ռահիբ Սեյիդաղա օղլի Ալիև». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  6. «Ադրբեջանի պետական պատանի հանդիսատեսի թատրոնի էջը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  7. e-qanun.az Արխիվացված 2022-05-21 Wayback Machine Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության էջը
  8. Ադրբեջանի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայքէջը
  9. Թատերական գործիչները պարգևատրվեցին
  10. «Վաստակավոր արտիստի ծննդյան օրը արձանագրվեց». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  11. president.az Ադրբեջանի պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակիցների վարձատրության մասին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռահիբ Ալիև» հոդվածին։