Ադրբեջանի Մաքսիմ Գորկու անվան պատանի հանդիսատեսի թատրոն

Մաքսիմ Գորկու անվան պատանի հանդիսատեսի թատրոնը (ադրբ.՝ Azərbaycan Dövlət Gənc Tamaşaçılar Teatrı) գտնվում է Բաքվում։

Ադրբեջանի Մաքսիմ Գորկու անվան պատանի հանդիսատեսի թատրոն
Azərbaycan Dövlət Gənc Tamaşaçılar Teatrı
Ադրբեջանի պետական պատանի հանդիսատեսի թատրոնի շենքը
Տեսակթատրոն
Գլխավոր ռեժիսորՋանեթ Սելիմովա
Երկիր Ադրբեջան
Գտնվելու վայրըԲաքու, Ադրբեջան
Հիմնադրման ամսաթիվ1928 թ
Կայքgtt.az
 Azerbaijan State Theatre of Young Spectators Վիքիպահեստում

Թատրոնի պատմությունը

խմբագրել

Թատրոնը հիմնադրվել է 1928 թ։ Այդ ժամանակ ռուսական թատերախումբը առաջին ներկայացումներն էր բեմադրում։ 1930 թ թատրոնի կազմը համալրեց ադրբեջանական թատերախումբը, որը ստեղծվել էր Բաքվի նավաստիների ակումբին կից գործող պիոներական դրամատիկական խմբակի հիման վրա[1]։

Սկզբնական շրջանում թատրոնը բեմադրում էր ԽՍՀՄ քաղաքներում գործող Պատանի հանդիսատեսի այլ թատրոնների խաղացանկում ընդգրկված պիեսները, մասնավորապես ռուս գրողների պիեսները, որոնք թարգմանվում էին ադրբեջաներեն։ 1930-ական թվականներին խաղացանկում հայտնվում են նաև ադրբեջանցի դրամատուրգների պիեսները՝ Ջաֆարովի և Մելիք-Եգանովի «Փողոցներում» (1932 թ), «Նարգիզ» (1936 թ), «Այազ» (1937 թ), Իզետ Սեիձադեի «Գիզիլ գուշ» (1938 թ), Իսկանդարովի և Սաբիտ Ռախմանի «Պարտիզան Մամեդը» (1939 թ)։

1936 թ թատրոնը կոչվեց Մաքսիմ Գորկու անունով[1]։

Թատրոնը բեմադրում է նաև ռուս և արտասահմանյան հեղինակների, խորհրդային գրողների և դրամատուրգների ստեղծագործությունները՝ Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» (1937), Ուիլյամ Շեքսպիրի «Երկու տիրոջ ծառան» (1946), Ալեքսանդր Օստրովսկու «Ինչպես էր կոփվում պողպատը» (1947

Թատերախումբը

խմբագրել
  • Էլխան Գուրբանով (1952 - 2011)

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 Театральная энциклопедия. Гл. ред. С. С. Мокульский. Т. 1 — М.: Советская энциклопедия, А — «Глобус», 1961, 1214 стб. с илл., 12 л. илл.