Նաջափ-բեկ Վեզիրով
Նաջափ-բեկ Ֆաթալի-բեկ օղլի Վեզիրով (ադրբ.՝ Nəcəf bəy Fətəli bəy oğlu Vəzirov; փետրվարի 17, 1854, Շուշի - հուլիսի 9, 1926, Բաքու), ադրբեջանցի դրամատուրգ, թատերական գործիչ։ Ադրբեջանական թատրոնի հիմնադիրներից։
Նաջափ-բեկ Վեզիրով ադրբ.՝ Nəcəf bəy Vəzirov | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1854 |
Ծննդավայր | Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | հուլիսի 9, 1926[1] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Բաքու |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Լեզու | ադրբեջաներեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Shusha Uezd School?, Մոսկվայի Պետրովսկի գյուղատնտեսական ակադեմիա (1878) և Saint-Petersburg University? (1874) |
Ժանրեր | դրամա, ողբերգություն և կատակերգություն |
Ուշագրավ աշխատանքներ | From the rain under shower? |
Ամուսին | Q16376127? |
Զավակներ | Shamil bey Vezirov?, Sara xanım Vazirova? և Q12846089? |
Najaf bey Vazirov Վիքիպահեստում |
Գործունեություն
խմբագրելԱռաջինը Բաքվում Դ․ Մելիքովի (Զարդաբի) հետ բեմադրել է Մ․ Ֆ․ Ախունդովի կատակերգությունները (1873)։ Դրամատիկական գործերում ռեալիստորեն պատկերել է ադրբեջանցի գյուղացիների, կալվածատերերի, բուրժուական գործամոլների կյանքն ու բարքերը։ «Միսը քեզ, ոսկորն ինձ» (1873) և «Տնային դաստիարակության պատկեր» (1875) կատակերգություններում քննադատել է հին դպրոցի ուսուցման սկզբունքները, նահապետական դաստիարակությունը։ «Ջրից ելնել՝ ջրհեղեղն ընկնել» (1895) կոմեդիայում ներկայացրել է ինքնահաճ վաճառականի։ «Ֆահրեդդինի վիշտը» (1896) ադրբեջանական առաջին ողբերգությունում ստեղծել է ֆեոդոլական կարգերի դեմ բողոքող երիտասարդ ազնվական-լիբերալի կերպարը։ «Նոր դարի սկիզբը» (1924) պիեսով ողջունել է Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը։
Վեզիրովի պիեսները մտել են ադրբեջանական թատրոնների խաղացանկը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Везиров Наджаф-бек Фатали-бек оглы // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաջափ-բեկ Վեզիրով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 358)։ |
Արտաքին հղումներ
խմբագրել- Tarixdə iz buraxanlar: Nəcəf bəy Vəzirov
- Nəcəf bəy Vəzirov - "Müsibəti - Fəxrəddin" ( 1-ci hissə)
- Nəcəf bəy Vəzirov. Əsərləri. Bakı, “Şərq-Qərb”
- Azərbaycanın görkəmli maarifpərvər yazıçılarından biri Nəcəf bəy Vəzirov
- Nəcəf bəy Vəzirov