Ռադու Բելիգան (ռումիներեն՝ Radu Beligan, դեկտեմբերի 14, 1918(1918-12-14)[1][2][3], Galbeni, Filipești, Բակեու, Ռումինիայի թագավորություն - հուլիսի 20, 2016(2016-07-20)[4][2][3], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի թատերական և հասարակական գործիչ, կինոյի, թատրոնի և հեռուստատեսության դերասան, ռեժիսոր, մանկավարժ, թատրոնի և կինոյի համալսարանի պրոֆեսոր Բուխարեստում 1950-1965 թվականներին։ Ռումինիայի ակադեմիայի պատվավոր անդամ 2004 թվականից։ Ռումինիայի ժողովրդական արտիստ։ 2013 թվականի դեկտեմբերին նա գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում որպես «ամենածեր ակտիվ թատերական դերասանը» աշխարհում[5]։

Ռադու Բելիգան
Ծնվել էդեկտեմբերի 14, 1918(1918-12-14)[1][2][3]
ԾննդավայրGalbeni, Filipești, Բակեու, Ռումինիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 20, 2016(2016-07-20)[4][2][3] (97 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Մասնագիտությունդերասան, թատրոնի տնօրեն, կինոռեժիսոր, ռեժիսոր և գրող
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունԲուխարեստի ազգային երաժշտական համալսարան
Պարգևներ
Պատվավոր Լեգեոնի շքանշան
«Ռումինիայի աստղ» շքանշան Վաստակի շքանշան Order of Cultural Merit և Order of the Yugoslav Flag
IMDbID 0067871
Պաշտոնական կայքէջradubeligan.ro
 Radu Beligan Վիքիպահեստ

Կենսագրություն

խմբագրել

Ռադու Բելիգանը ռումինացու և հույնի որդի է։

1937-1938 թվականներից սովորել է իրավունքները Բուխարեստի համալսարանում։ Ավարտել է երգի և դրամատիկական մշակույթի թագավորական ակադեմիան (այժմ Բուխարեստի կոնսերվատորիա)։ Լյուսի Սթրուջ-Բուլանդի և գրող Էժեն Իոնեսկոյի աշակերտն է։

Հանդես էր գալիս սիրողական ներկայացումներում։ Իսկ 1938 թվականին ընդունվեց բանվորական թատրոն, այնուհետև Բուխարեստի Ազգային թատրոն։

1939 թվականից աշխատել է թատրոնում և նկարահանվում եր կինոյում։ 1940-ականների վերջին Բակեույում դարձավ թատրոնի ռեժիսոր։

Բուխարեստում կատակերգական թատրոնի հիմնադիրն է։ Որտեղ եղել է տնօրեն 1961-1969 թվականներին։ 1968 - 1990 թվականներին կառավարել է Կարաջալե անվան Ազգային թատրոնում։

Թատերական բեմում ստեղծեց մի շարք անմոռանալի կերպարների խաղալով դասական ու ժամանակակից դերերում։ Հանդես է եկել ռումինական և համաշխարհային դասականների դրամատուրգիայում։ Ինչպես՝ Յոն Լուկա Կարաջալեի, Կամիլ Պետերսկուի, Միքայել Սեբաստյանի, Աուրել Բարանգի, Ուիլյամ Շեքսպիրի, Կառլո Գոլդոնիի, Նիկոլայ Գոգոլի, Անտոն Չեխովի, Ջորջ Բեռնարդ Շոուի, Մաքսիմ Գորկու, Ալբեր Կամյուի, Էժեն Իոնեսկոյի, Ժան Անույի, Ֆրիդրիխ Դյուրենմաթ, Էդուարդ Օլբիի, Փիթեր Շեֆերի, Պատրիկ Զյուսքինդի, Նիլ Սայմոնի, Ումբերտո Էկոյի։

Որպես թատերական ռեժիսոր՝ Բելիգանը բեմադրեց Ժան Անույի «էգոիստ»-ը, Յոն Լուկա Կարաջալեի «Կորցրած պատվոգիրը», Մոլյերի «Ակամա բժիշկները», Էրիկ Ասսույի «Անծանոթը գիշերում» և ուրիշները։

Մինչև այժմ Ռադու Բելիգանը դուրս է գալիս բեմ․ 2007-2008 թվականներին խաղացել է «Take, Ianke şi Cadâr Egoistul» ներկայացումի մեջ։

1943 ովականներին առաջնելույթ ունեցավ Ժանա Գեորգսկի «Բուռն գիշեր» կատակերգության մեջ՝ կատարելով գլխավոր դերերից մեկը։

Կինոէկրաններին Բելիգանը կատարում էր լիրիկա-կատակերգական դերերը։

1969-1989 թվականներին նա եղել է Ռումինիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, իսկ 1961-1975 թվականներին դարձավ Ռումինիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր։

1971 թվականին դարձավ միջազգային թատրոնի ինստիտուտի նախագահ, իսկ 1977 թվականին՝ պրեզիդենտ։ Le Muse ակադեմիայի անդամ է։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադու Բելիգան» հոդվածին։