Ջուդիթ Ռեզնիկ

ամերիկացի տիեզերագնաց, որը զոհվել է Space Shuttle Challenger- ի աղետից

Ջուդիթ Արլեն Ռեզնիկ (անգլ.՝ Judith Arlene Resnik ապրիլի 5, 1949(1949-04-05)[1][2][3], Ակրոն, Օհայո, ԱՄՆ - հունվարի 28, 1986(1986-01-28)[1][2][3], Կանավերալի հրվանդան, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի կին-տիեզերագնաց և ինժեներ։ 1984 թվականին կատարել է մեկ տիեզերական թռիչք՝ տիեզերքում մնալով 145 ժամ։ Նրան անվանում են «առաջին հրեա տիեզերագնացը», չնայած «դա նրան դուր չէր գալիս»։ Նա իրեն չէր համարում հուդայականության հետևորդ[8]։ Եղել է 7 տիեզերագնացներից կազմված «Չելենջեր» (անգլ.՝ Challenger) շաթլի անձնակազմի անդամ և մահացել է դրա գործարկման ժամանակ, 1986 թվականի հունվարի 28-ին, իր երկրորդ թռիչքի մեկնարկից 73 վայրկյան անց տիեզերանավի աղետի հետևանքով։

Ջուդիթ Ռեզնիկ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 5, 1949(1949-04-05)[1][2][3]
ԾննդավայրԱկրոն, Օհայո, ԱՄՆ
Մահացել էհունվարի 28, 1986(1986-01-28)[1][2][3] (36 տարեկան)
Մահվան վայրԿանավերալի հրվանդան, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՔարնեգի Մելոն համալսարան, Firestone High School? և Մերիլենդի համալսարան
Մասնագիտությունտիեզերագնաց և ճարտարագետ
ԱշխատավայրՆԱՍԱ
Պարգևներ և
մրցանակներ
 Judith Resnik Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Ջուդիթ (Յուդիթ) Արլեն Ռեզնիկը ծնվել է 1949 թվականի ապրիլի 5-ին Օհայո նահանգի Ակրոն քաղաքում[8]:Նրա պապը՝ Յակոբ Ռեզնիկը ծնունդով Կիևից է եղել։ 1920-ական թվականների սկզբում, առաջին իսկ հնարավորությունից օգտվելով՝ ընտանիքի հետ գաղթել է Պաղեստին, որն այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի[9] ենթամանդատային տարածքն էր։ Այդտեղ էլ ծնվել է հայրը՝ Յուդիթը։ Նա մեծացել և դաստիարակվել է ուղղափառ հրեական միջավայրում և վաղ տարիներից սկսել է սովորել Հեվրոնի կրոնական դպրոցում։ 1929-ի հրեական ջարդերից հետո, որը բրիտանական վարչակազմի թողտվությամբ կատարեցին արաբները Հեվրոնում, Ռեզնիկովի ընտանիքը Պաղեստինից տեղափոխվել է ԱՄՆ։ Նրանք բնակություն են հաստատել Քլիվլենդում[10]։ Յուդիթի պապը՝ Յակովը, տեղական սինագոգում աշխատանքի է անցել որպես փորագրիչ (ռուս.՝ резником), ինչը լիովին համահունչ էր իր ազգանվանը։ Նրա որդին՝ Մարվինը (անգլ.՝ Marvin), Յուդիթի ապագա հայրը, կրթություն է ստացել է և դարձել օպտոմետրոլոգ՝ օպտոմետրիայի բժիշկ։ Մարվինը սկսել է աշխատել, ամուսնացել է և ունեցել երկու երեխա։ Անդրանիկը՝ Յուդիթը, երբ 4 տարեկան էր, ծնվել է եղբայրը՝ Չառլզը (անգլ.՝ Charles):

Յուդիթի մանկությունը չի կարելի երջանիկ անվանել։ Ընտանիքում մթնոլորտը ծանր է եղել։ Նրա մայրը՝ Սառա Ռեզնիկը (անգլ.՝ Sara Resnik), իշխող և համառ կին էր։ Նա երկու երեխաների դաստիարակության հարցերով անընդհար վիճում էր ամուսնու հետ։ Յուդիտի հարաբերությունները մոր հետ նույնպես հանգիստ չեն եղել և, երբ ծնողները բաժանվել են, Յուդիթը նախընտրել է ապրել հոր հետ[8]։ Այնուամենայնիվ, Յուդիտը եղել է հանգիստ և հնազանդ երեխա, չնայած ընտանեկան հարաբերությունները ազդել էին անձնական կյանքի վերաբերյալ նրա հայացքների վրա։

Կրթություն խմբագրել

Դպրոցական տարիներ խմբագրել

Ջուդիթի հոր ցանկությունն է եղել, որ երեխաները հրեական կրթություն ստանան, և Ջուդիթը մինչև վերջ պարտաճանաչ հաճախել է հրեական կիրակնօրյա դպրոց, չափահաս դառնալով՝ տեղական սինագոգում անցել է Բաթ-Միցվա (եբրայերեն՝ בת מצוה‎ «պատվիրանի դուստր)։ Աղջիկը սովորել է նաև դաշնամուր նվագել (դասական), իսկ 1966 թվականին, մաթեմատիկայից փայլուն հաջողություններով, ավարտել է միջնակարգ կրթությունը Ակրոն քաղաքի սովորական ամերիկյան Ֆրեստոնի ավագ դպրոցում (անգլ.՝ Firestone High School)։ Դպրոցը հայտնի էր նրանով, որ այդ դպրոցն ավարտել են մի քանի հայտնի ԱՄՆ դերասաններ, երաժիշտներ, լողորդ-սպորտսեններ, ներառյալ օլիմպիական չեմպիոններ։

Ուսանողական տարիներ խմբագրել

1966 թվականին Յուդիթ Ռեզնիկը ընդունվել է Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի Կարնեգի Մելոն համալսարանը (Pittsburgh’s Carnegie Mellon University), որտեղ նպատակադրվել էր զբաղվել մաթեմատիկայով, բայց սովորելու առաջին տարում փոխել է իր պլանները այն բանից հետո, երբ սկսել է հանդիպել ինժեներ-ուսանող Մայքլ Օլդակի հետ և հաճախել նրա մի քանի պարապմունքներին[8]։ Այդ ժամանակից նա հիմնավոր որոշել է իրեն նվիրել գործնական գիտությանը՝ 1970 թվականին համալսարանի 5 լավագույն ուսանողների հետ ստանալով ինժեներ-էլեկտրիկի դիպլոմ։

Ուսանողական տարիները Յուդիթի համար շատ արդյունավետ են եղել և ոչ միայն գիտելիքների առումով։ Նա համառորեն ուսումնասիրել է ոչ միայն մասնագիտության համար պարտադիր առարկաներ, այլև հռետորաբանություն, ակտիվ մասնակցել է ուսանողական ինքնակառավարմանը։ Համակուրսեցիները հարգում էին նրան լրջության և նպատակասլացության համար, բայց Յուդիթը չի եղել այսպես ասած «կապույտ գուլպա»։ ====Ուսանողական տարիներ==== Նա հավասարապես լրջմիտ և կայտառ էր, կարողանում էր համառորեն աշխատել և ընկերների հետ լիաթոք ուրախանալ։ Ընդ որում, համալսարանի շնորհիվ Յուդիթը ստացել է ամուր մաթեմատիկական և ինժեներական պատրաստվածություն, ինչպես նաև այնտեղ ծանոթացել է իր ամուսնուն։ Չիկագոյի գիտնական Իլյա Կուկսինը, որն ուսումնասիրել է Յուդիթի կյանքը և տիեզերական ճակատագիրը, գրում է, որ 1970 թվականին, դիպլոմների ստացման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո նա և իր համակուրսեցի Մայքլ Արդակը Ակրոնում, Բեթ Էլ (անգլ.՝ Beth El) սինագոգի ավանդական խուպայի տակ դարձել են ամուսիններ։ Բայց 1974 թվականին նրանք բաժանվել են, քանի որ Մայքլը երազում էր խաղաղ ընտանիք և երեխաներ ունենալ, իսկ Յուդիթը ցանկանում էր շարունակել իր կարիերան։

1977 թվականին Յուդիտ Ռեզնիկը պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը Մերիլենդի Քոլեջ-պարկ համալսարանում։ Նրա ատենախոսությունը նվիրված է եղել էլեկտրականության ազդեցությանը` աչքի ցանցաթաղանթի վրա։

Գործունեություն ՆԱՍԱ գործակալությունում խմբագրել

 
Առաջին վեց կին
տիեզերագնացները՝ փրկարարական
գնդակով - GPN-2002-000207

1977 թվականին Յուդիթը թերթի մեջ կարդացել էր, որ ՆԱՍԱ ամերիկյան տիեզերական գործակալությունը հայտարարել է տիեզերագնացների խմբի հավաքագրում, և այս անգամ պետք է մասնակցեին նաև կանայք։ Յուդիթը դիմել է այդ կազմակերպության գլխամասային գրասենյակ։ Յուդիթի դիմումն ընդունել են՝ ավելացնելով, որ ընտրվելու հավանականությունը գրեթե զրոյական է։

Իհարկե, լավ էր, որ նա դոկտորական աստիճան ուներ, բայց առավելություն ունեին նրանք, ովքեր կարողանում էին թռչել և ունեին օդաչուի արտոնագիր։ Ի նակտի ունենալով, որ այն ժամանակ համարվում էր, որ տիեզերագնացը առաջին հերթին օդաչու է։ Բացի այդ Յուդիթին ասել էին, որ դիմումների քանակը մոտ ութ հազար է, իսկ տեղերը սահմանափակ են՝ միայն 35 մարդ, որոնցից կանայք ընդամենը 6 -ն էին լինելու։

Յուդիթի փոխարեն մեկ ուրիշը՝ կհանձնվեր, բայց նա անմիջապես կապվել է իր մանկության ընկերոջ՝ Լեն Նամիի հետ, որն այդ ժամանակ պրոֆեսիոնալ օդաչու էր և աշխատում էր կանադական ավիաուղիներում։ Նրա օգնությամբ Յուդիթը սովորեց թռչել, բայց օդաչուի արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ էր ոչ միայն կարողանալ թռչել, այլև հանձնել երեք բավականին բարդ մասնագիտական քննություններ։ Յուդիթը հաջողությամբ հանձնել է այդ քննությունները։ Նա հիմնական քննությունից 100-ից 100 միավոր էր հավաքել, իսկ մյուս երկուսից՝ 100-ից 98։ Քնությունների արդյունքների մասին հաղոդագրությունն անմիջապես ՆԱՍԱ է ուղարկել։ Ինչը համապատասխան ազդեցություն էր գործել։

Ընտրվել էին 6 կին-տիեզերագնաց, որոնց մեջ էր նաև Յուդիթ Ռեզնիկը։ Ընկերները և հարազատները զարմացրել էին նրա այդ անսպասելի քայլից։ Այդ ժամանակ նա աշխատում էր ինժեներ-կենսաբժիշկ Բետեսդայի (Մերիլենդ) Առողջության ազգային ինստիտուտի (անգլ.՝ National Institutes of Health) նյարդահոգեբանական լաբորատորիայում։

1978 թվականի հունվարին Յուդիթ Ռեզնիկը տիեզերագնացության թեկնածու է դարձել։ ՆԱՍԱ-ի հատուկ հանձնաժողովը նրան ուղարկել է մեկ տարվա մարզման դասընթացների, որոնք նա ավարտել է 1979 թվականի օգոստոսին։ ՆԱՍԱ գործակալությունը նրան առաջարկել է զբաղվել հետազոտական աշխատանքով՝ բոլոր հնարավոր ուղեծրային համակարգերի գործունեության սկզբունքների, թռիչքների ծրագրային ապահովման ուսումնասիրությամբ։ Յուդիթը սկսել է ուսումնասիրել նաև տիզերանավի ձեռքով ղեկավարման համակարգը։ Այդպիսով, նա սկսվել է աշխատել իր համար բոլորովին նոր ոլորտում։ Յուդիթը հաջողությամբ է յուրացրել անկշռելիության անսովոր պայմաններում աշխատելու ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքները։

Թռիչքներ դեպի տիեզերք խմբագրել

 
STS-41-D անձնակազմը վայելում է տիեզերքը- GPN-2004-00024

1984 թվականի օգոստոսի վերջին Յուդիթ Ռեզնիկն առաջին անգամ տիեզերք է թռել «Դիսքավերի» տիեզերանավի անձնակազմով։ Դա այդ տիեզերանավի առաջին մեկնարկն էր դեպի տիեզերք։ Յուդիթը անձնակազմում միակ կինն էր, և 5 տղամարդիկ նախանձախնդրորեն հետևում էին նրա աշխատանքին։ Երկիր վերադառնալուց անմիջապես հետո անձնակազմի հրամանատար գնդապետ Հենրի Հարթսֆիլդը հայտարարել է. «Յուդիթը մեզնից ամենալավն էր»։

Յուդիթն իր առաջին տիեզերականան թռիչքի ժամանակ տիեզերքում եղել է 144 ժամ 57 րոպե և կատարել է բավականին գիտական դիտարկումներ։ Նրա ռեպորտաժները բազմակի հեռարձակվել են Երկիր։

Երկիր վերադառնալուց հետո Յուդիթի մասին շատ են գրել։ Լրագրողները պարզապես շրջապատում էին նրան, բայց նրան դուր չէր գալիս այդ աղմուկը, և նա ամեն կերպ ձգտում էր խուսափել դրանից։ Սակայն, իրադրությունը պարտադրում էր մասնակցել մամլո ասուլիսներին, պատասխանել խելացի և հիմար, իսկ երբեմն էլ սադրիչ հարցերին։ Օրինակ, այն հարցին, թե տիեզերքում ինչպե՞ս է նա պահպանել հրեական կրոնի կանոնները, Յուդիթը պատասխանել է պարզ՝ այդ յուրահատուկ պայմաններում չէր կարելի պահպանել դրանք, իսկ հետո ավելացրել էր, որ իր հրեական արմատները խորն են և ամուր, և ինքը չի պատրաստվում հրաժարվել դրանցից։

Ռեզնիկը 147-րդ մարդն է, որը եղել է տիեզերքում, ԱՄՆ 77-րդ տիեզերագնացը և ուղեծրային տիեզերական թռիչք իրականացնող 4-րդ կինը։

  STS-41-D, Դիսքավերի, 1984
  STS-51-L, Չելենջեր, 1986

Մահ խմբագրել

 
Չելենջերի պայթյունը

Ջուդիթ Ռեզնիկը մահացել է 1986 թվականի հունվարի 28-ին անձնակազմի մյուս անդամների հետ՝ Չելենջեր տիեզերանավի աղետի ժամանակ։ Ակրոն քաղաքի հենց այն նույն սինագոգում, որտեղ Յուդիթը անցել էր Բաթ-Միցվայի ծեսը և կանգնել խուպայի տակ, Օհայո նահանգի նահանգապետը հիշատակի աղոթքի ժամանակ ասել է. «Նա գիտեր, որ պետք է լինի տիեզերքում, ինչպես տանը, և ընդմիշտ մնաց այնտեղ»։

Ջուդիթ Ռեզնիկը գերեզման չունի։ Մարմնի մնացորդների հրկիզումից հետո փոշին ցրել են օվկիանոսի վրա։

Հետաքրքրություններ խմբագրել

Ջուդիթ Ռեզնիկը եղել է ռալի մրցավազքերի շտուրման։

Հիշատակ խմբագրել

1988 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարանը անվանել է Ջուդիթ Ռեզնիկի անունով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. https://ancexplorer.army.mil/publicwmv/index.html#/arlington-national/
  5. https://www.nasa.gov/history/congressional-space-medal-of-honor/
  6. https://www.ohiohistory.org/research/archives-library/state-archives/ohio-womens-hall-of-fame/
  7. https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
  8. 8,0 8,1 8,2 8,3 Elizabeth Kolbert (1986). «Two paths to the stars: Turnings and triumphs; Judith Resnik». The New York Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին. (անգլ.)
  9. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, սկսած 1706 թվականից՝ Մեծ Բրիտանիա
  10. «Marvin Resnik, father of Challenger astronaut Judith Resnik, was 90». Cleveland Jewish News (անգլերեն). 2010 թ․ մարտի 18. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  11. «Мартиролог астронавтов, космонавтов и кандидатов». astronaut.ru.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուդիթ Ռեզնիկ» հոդվածին։