Ջուբլետա (ալբ․՝ xhubleta), ալբանական տարազ` ալիքաձև, զանգակաձև ժողովրդական կիսաշրջազգեստ, որը կրում են ալբանացի կանայք։ Այն սովորաբար կախված է ուսերից՝ երկու լայն ժապավենի միջոցով։ Ալբանական ավանդական հագուստի այս մասը կազմված է 13-ից 17 նեղ ժապավենի շերտից և 5 կտոր թաղիքից։ Կուրծքը և գոգնոցով ծածկված ջուբլետայի հատվածը պատրաստված են սև բրդյա հելունե գործվածքից[2]։ Զանգակաձևը հատկապես ընդգծված է շրջազգեստի ետևի մասում[3]։

Ջուբլետա
տեսակզգեստ, Ալբանական ավանդական հանդերձանք և ավանդույթ
ստեղծման երկիր Ալբանիա[1]
https://ich.unesco.org/fr/USL/la-xhubleta-savoir-faire-artisanat-et-formes-dutilisation-01880, https://ich.unesco.org/es/USL/la-xhubleta-conocimientos-tradicionales-artesana-y-formas-de-utilizacin-01880 կայք
Ծանոթագրություններ
 Xhubleta Վիքիպահեստում

Ջուբլետան զգեստի յուրահատուկ տեսակ է իր հատուկ ձևի, կառուցվածքի և զարդարման համակարգով[4]։ Այն կրում են Հյուսիսային Ալբանիայի, Կոսովոյի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի ալբանացիները։ Գոյություն ունի ջուբլետայի երկու տեսակ՝ մեկը նեղ, մյուսը՝ լայն։ Ինչ վերաբերում է գույներին, ապա այսօր օգտագործվում է միայն երկու գույն՝ սպիտակը չամուսնացած կանանց համար և սևը՝ ամուսնացածների համար[4], սակայն նախկինում շատ գույներ են օգտագործվել, ինչպես վկայում է 17-րդ դարի հեղինակը, ով պնդում էր, որ սիրամարգը այնքան գույն չուներ, որքան ջուբլետան, որ կրում էին քելմենդցի կանայք[3]։ Ենթադրվում է, որ վերջին երկու դարերում գույների նվազումը պայմանավորված է միայն հեռավոր լեռնային շրջաններում դրա օգտագործման սահմանափակմամբ[3]։

Ջուբլետան ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2022 թվականին հրատապ պահպանման կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում[5][6]։

Պատմություն խմբագրել

 
Ալբանացի կանայք ջուբլետով Logu i Bjeshkëve 2017 փառատոնի ժամանակ

Ջուբլետան հնագույն ծագում ունի[7]։ Այն ներկայացնում է Բոսնիայում, ինչպես նաև միջերկրածովյան տարածաշրջանի այլ տարածքներում, որոնք պատկանում են մ.թ.ա. երկրորդ հազարամյակին, հայտնաբերված նեոլիթյան որոշ արձանիկ-ֆիգուրներ վրա և համապատասխանաբար կապվում է հին միջերկրածովյան քաղաքակրթության հետ[8][9]։ Այն սովորաբար զարդարված է հին հեթանոսական ծագման ալբանական խորհրդանշական տարրերով, ինչպիսիք են արևի, լուսնի, աստղերի, արծիվների և օձերի խորհրդանիշները։ Հիմնականում երկրաչափական զարդանախշերը ցույց են տալիս այս տարազի արխայիկ բնույթը[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. List of Intangible Cultural Heritage in Need of Urgent Safeguarding, Liste du patrimoine immatériel nécessitant une sauvegarde urgente, Lista del Patrimonio Cultural Inmaterial que requiere medidas urgentes de salvaguardia
  2. Gjergji, Andromaqi (2004). Albanian Costumes Through the Centuries: Origin, Types, Evolution. Academy of Sciences of Albania. էջ 153. ISBN 978-99943-614-4-1.
  3. 3,0 3,1 3,2 Selami Pulaha; Seit Mansaku; Andromaqi Gjergji (1982). Shqiptarët dhe trojet e tyre. 8 Nëntori. էջեր 136–138.
  4. 4,0 4,1 Etudes et documents balkaniques et méditerranéens. Paul Henri Stahl. 2001. էջեր 34–37.
  5. «UNESCO - Xhubleta, skills, craftsmanship and forms of usage». ich.unesco.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. «Xhubleta shqiptare, tashmë pasuri e gjithë njerëzimit, UNESCO e merr në mbrojtje bashkë me dijebërjen e saj! Margariti: Vendim unanim, copëz Shqipërie për botën - Shqiptarja.com». shqiptarja.com (ալբաներեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. Gjergji, 2004, էջ 185
  8. «Database of Cultural Heritage of Kosovo». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  9. 9,0 9,1 Condra, Jill (2013 թ․ ապրիլի 9). Encyclopedia of National Dress: Traditional Clothing around the World [2 volumes]. ISBN 9780313376375.