Գոգնոց
Գոգնոց,( գերմ.՝ Vortuch լեհ.՝ fartuch) հագուստի մաս, որը նախատեսված է խոհանոցային աշխատանքներում սննդի մնացորդներից պաշտպանելու համար[1]։
Գոգնոցի պատմություն
խմբագրելԳոգնոցը հայտնի է դեռ Հին Եգիպտոսից՝ որպես զարդարանք, որը կրում էին տղամարդիկ պետական ծառայության ժամանակ, ամրեցնում էին գոտուն բարակ կաշվե կամ հյուսած եղեգնյա ցողուններով։ Նախկինում Ռուսաստանում գոգնոցը համարվում էր ոչ միայն կանանց հագուստի մաս, այլ նաև որպես հագուստի զարդարանք։ Գոգնոցը համարվում էր պտղաբերության խորհրդանիշ, այն օգտագործում էին տարբեր արարողությունների ժամանակ և կրում էին բոլոր կանայք։ Արձակուրդի ժամանակ և հանգստյան օրերին մայրիկներն իրենց փոքրիկ երեխաներին գոգնոցի մեջ իրենց հետ տանում էին զբոսանքի, և դա համարվում էր երկարակեցության ու երջանիկ կյանքի լավ օրինակ։
Հարսանիքի օրը նորապսակների նոր տան մուտքի առաջ, որպես կանոն, դրված էր կտոր, իսկ նրա վրայով անցնելը համարվում էր հաջողության և երջանկության խորհրդանիշ։ Ցորեն ցանելուց առաջ գոգնոցի մեջ լցնում էին սերմեր ու կապում էին եզրերը, և դա կանխագուշակում էր որ հաջորդ տարի առատ բերք էր լինելու։ Ներկայումս այդպիսի սովորույթներ գոյություն չունեն։
Ըստ կատարած գործառույթի տարբերակում են գոգնոցի հետևյալ տեսակները՝
- խոհանոցային գոգնոց
- տնային տնտեսուհու գոգնոց
- խոհարարի գոգնոց
- մատուցողի գոգնոց
- վարսահարդարի գոգնոց
- դարբնի գոգնոց
Դպրոցական համազգեստ
խմբագրելԳոգնոցը Ռուսական կայսրության և խորհրդային ժամանակների դպրոցի ավագ դպրոցի աշակերտների համազգեսի մի մասն է և խորհրդային դպրոցի ավագ դպրոցի աշակերտների համազգեսի մի մասն է․ սև գոգնոցը՝ ամենօրյա համազգեստի համար, սպիտակ գոգնոցը՝ տոնական հագուստի համար։ Դպրոցական գոգնոցը սովորաբար բաղկացած է հենց գոգնոցից և նրա գոտուց կարված ուսադիրներից։ Երբեմն գոգնոցին կարված է հավելյալ կտոր, որը կրծքավանդակի հատվածի համար է, այն կարված է գոտու և ուսակապի լրացուցիչ կտորներից։ Ներկայումս գոգնոց օգտագործում են ոչ բոլոր դպրոցներում։
Մասոնական գոգնոց (ճարմանդ)
խմբագրելՄասոնական գոգնոցը (ճարմանդ) ամենակարևոր մասոնական խորհրդանիշներից մեկն է, ինչպես նաև մասոնական հատուկ ծիսական արարողակարգերի համար նախատեսված հագուստի մաս է։ Ի սկզբանե այն շինարարի գոգնոց է, որը հասարակ է և չունի հատուկ զարդարանքներ։ Ավելի ուշ այն փոխարինվել է այծի սպիտակ մորթիով (սպիտակ կաշվե գոգնոց), ինչպիսին որ կա ներկա ժամանակում է։ Յուրաքանչյուր մարդ, որը հաղորդակցվում է մասոնների հետ, ստանում է սպիտակ գոգնոց, որը պետք է կրի մասոնական ժողովների ժամանակ[2].։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Полянская Е. Ношение в подоле. Статья портала «Оранжевая мама» (рус.) , www.omama.ru
- ↑ Карпачёв С. П. Путеводитель по масонским тайнам. — М.: Центр гуманитарного образования (ЦГО), 2003. — 192 с. , (Библиотека вольного каменщика). — 2 500 экз. — ISBN 5-7662-0143-5