Կարդալուց հետո այրել
Կարդալուց հետո այրե՛լ (անգլ.՝ Burn After Reading) - Կոեն եղբայրների հերթական կատակերգությունն է, որը նույնպես աչքի է ընկնում միայն իրենց բնորոշ սև հումորով։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են՝ Ջորջ Քլունին, Ֆրենսիս ՄաքԴորմանդը, Ջոն Մալկովիչը, Թիլդա Սուինթոնը և Բրեդ Փիթը։ Ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել 2008 թ․-ին՝ Վենետիկի կինոփառատոնում։
Սյուժե խմբագրել
ԿՀՎ գործակալ Օսբորն (Օզզի) Կոքսին (Ջոն Մալկովիչ) պաշտոնանկ են անում և այլ աշխատանք առաջարկում պետդեպարտամենտում, ինչ պատճառով նա հեռանում է ԿՀՎ-ից և որոշում է զբաղվել Հուշագրություններ գրել։ Նրա կինը՝ Քեթին (Թիլդա Սուինթոն), որը դավաճանում էր իրեն գանձապետարանի աշխատակցի՝ Գարրիի (Ջորջ Քլունի) հետ և երազում է բաժանվելու մասին, գողանում է ամուսնու հուշագրերով լի սկավառակը՝ կարծելով, որ այնտեղ նրա բանկային հաշիվներն են։ Քեթիի փաստաբանի քարտուղարուհին, որը զբաղվում էր նրա և Օզզիի ապահարզանի գործով, պատահաբար այդ սկավառակը մոռանում է մարզասրահի հանդերձարանում, որտեղից էլ այն գտնում է մարզասրահի հավաքարարը։ Վերջինս սկավառակը հանձնում է մարզասրահի երիտասարդ մարզչին՝ Չեդին (Բրեդ Փիթ)։ Չեդը և նրա կոլեգան՝ Լինդան (Ֆրենսիս ՄաքԴորմանդ), որը երազում էր գումար հայթայթել պլաստիկ վիրահատության համար, կարծում են, որ սկավառակում պետական գաղտնիքներ են պարունակվում, և առաջնահերթ որոշում են շանտաժի ենթարկել Օզզիին, սակայն վերջինս հրաժարվում է նրանց գումար վճարել, ինչից հետո թեթևամիտ կոլեգաները սկավառակը հասցնում են Ռուսաստանի դեսպանատուն։ Այնտեղ նույնպես հետաքրքրություն չեն ցուցաբերում սկավառակի նկատմամբ։ Այս պատմության մասնակիցների կասկածելի արարքները հետաքրքրություն է առաջացնում ԿՀՎ-ի աշխատակիցների մոտ և նրանք սկսում են հետախուզել այդ տարօրինակ և, առաջին հայացքից՝ անտրամաբանական արարքները։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://www.nytimes.com/2008/09/12/movies/12burn.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0887883/
- ↑ 3,0 3,1 https://www.filmaffinity.com/en/film948617.html
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://bbfc.co.uk/releases/burn-after-reading-film
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 https://www.siamzone.com/movie/m/5279
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 9,9 http://www.ofdb.de/film/150345,Burn-After-Reading---Wer-verbrennt-sich-hier-die-Finger
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 http://www.imdb.com/title/tt0887883/fullcredits