Էլիզաբետա Կանալիս (իտալ.՝ Elisabetta Canalis, սեպտեմբերի 12, 1978(1978-09-12)[1], Սասսարի, Սարդինիա, Իտալիա), իտալացի մոդել, հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի։

Էլիզաբետա Կանալիս
իտալ.՝ Elisabetta Canalis
Ծնվել էսեպտեմբերի 12, 1978(1978-09-12)[1] (46 տարեկան)
ԾննդավայրՍասսարի, Սարդինիա, Իտալիա
ԿրթությունՄիլանի համալսարան
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունդերասանուհի, բնորդ, հեռուստահաղորդավարուհի, showgirl, մոդել, կինոդերասանուհի և Q4009363?
Համատեղ ապրող(ներ)Քրիստիան Վիերի[2], Ստիվ-O[3], Գաբրիլե Մուչինո[4] և Ջորջ Կլունի
elisabettacanalis.it

Կենսագրություն

խմբագրել

Ծնողները Չեզարեն (ռադիոլոգ Սասարիի համալսարանական կլինիկայում) և Բրունան (դասախոս) են, իսկ եղբայրը՝ Լուիջին։

Սովորել է Սասարիի «Azuni» դասական միջնակարգ դպրոցում։ Այն ավարտելուց հետո Սարդինիից տեղափոխվել է Միլան՝ Università Statale-ում օտար լեզուներ սովորելու։

Կարիերա

խմբագրել

Կարիերան շոու բիզնեսում սկսել է 1999 թվականից «Striscia la notizia» հեռուստաշոուով, որը իտալական հեռուստատեսությունում անցել է շատ հաջող։ Այնուհետև հաջորդել են մի շարք աշխատանքներ հեռուստասերիալներում, գովազդային տեսահոլովակներում և թոք շոուներում։

Անձնական կյանք

խմբագրել

Իտալական մամուլում բազմիցս լուրեր են տարածվել մոդելի սիրավեպերի մասին, այդ թվում՝ ֆուտբոլիստ Դիդիե Դրոգբայի և պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։ 2009 թվականի հունիսից մինչև 2011 թվականի հունիսը Կանալիսը հանդիպել է ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի հետ[5][6]։

2014 թվականի սեպտեմբերի 14-ից Էլիզաբետան ամուսնացել է օրթոպեդիկ վիրաբույժ Բրայան Փերիի հետ։ Զույգն ունի դուստր՝ Սքայլեր Էվա Փերին (ծնվ․ 2015 թվականի սեպտեմբերի 29-ին)[7]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. http://c2.iobloggo.com/36017/elisabetta-canalis-e-christian-vieri-paparazzati-insieme-da-chi
  3. https://www.digitalspy.com/showbiz/a363166/george-clooney-ex-elisabetta-canalis-dating-jackass-star-steve-o/
  4. http://www.tgcom24.mediaset.it/gossip/articoli/articolo317360.shtml
  5. «George Clooney & Elisabetta Canalis Go Public In Venice». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. «George Clooney, Elisabetta Canalis Split». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. «Elisabetta Canalis Welcomes Daughter Skyler Eva». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբետա Կանալիս» հոդվածին։