Լրտեսների երեխաները (անգլ. Spy Kids), արկածային ֆիլմ, կինոսերիալի առաջին մաս։ Սցենարիստն ու ռեժիսորն է Ռոբերտ Ռոդրիգեսը։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում եղել է 2001 թվականի մարտի 30-ին, իսկ սեպտեմբերի 28-ին հրատարակվել են DVD և VHS տարբերակներով։

Լրտեսների երեխաները
անգլ.՝ Spy Kids
Երկիր ԱՄՆ
Ժանրլրտեսական ֆիլմ, մարտաֆիլմ և կինոկատակերգություն
Թվական2001 և հոկտեմբերի 4, 2001[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Ռոդրիգես[2]
ՊրոդյուսերԷլիզաբեթ Ավելլան
Սցենարի հեղինակՌոբերտ Ռոդրիգես[2]
ԴերակատարներԱնտոնիո Բանդերաս[2], Կառլա Գուջինո[2], Ալեքսա Վեգա[2], Դերիլ Սաբարա[2], Ալան Քամինգ[2], Թերի Հետչեր[2], Չիչ Մարին[2], Դենի Տրեհո[2], Ռոբերտ Պատրիկ[2], Թոնի Շալուբ[2], Ջորջ Կլունի[2], Մայք Ջադջ[2], Ռիչարդ Լինքլեյթեր[2] և Գիլյերմո Նավառո[2]
ՕպերատորԳիլյերմո Նավառո
ԵրաժշտությունՋոն Դեբնի
ՄոնտաժՌոբերտ Ռոդրիգես
Նկարահանման վայրԲահամյան Կղզիներ և Չիլի
ԿինոընկերությունDimension Films
Տևողություն84 րոպե
Բյուջե35 000 000 $
Շահույթ147 934 180 $
ՆախորդMachete Kills?
ՀաջորդԼրտեսների երեխաները 2. Անիրականալի հույսերի կղզին
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Գրիգորիոն և Ինգրիդ Կորտեսը՝ նախկին թաքուն գործակալները, ովքեր սիրում էին միմյանց, ամուսնացել են և ունեցել են երեխաներ։ Նրանց երեխաները՝ Կարմենն ու Ջունին, ոչինչ չէին իմացել ծնողների անցյալի մասին։ Բայց ծնողները, որոշ ժամանակ անց, պարտավորվեցին վերադառնալ իրենց աշխատանքին։ Այն գործակալությունում, որտեղ աշխատում էր Գրիգորիոն, կորել էին մի քանի լավ լրտեսներ։ Բոլոր կասկածները տանում էին դեպի հաղորդավար Ֆեգան Ֆլուպը։ Երեխաները, իմանալով այս ամենի մասին, փորձում են փրկել իրավիճակը։ Նրանք կարողանում են հասնել Ֆլուպի ամրոց, որտեղ գերեվարվել էին նրանց ծնողները։ Հետո պարզվում է, որ Ֆլուպը ոչնչում մեղավոր չէր, և այն ինչ-որ տեղի էր ունեցել Մինիոնի (Գրիգորիոյի նախկին կոլեգիա) ձեռքի աշխատանքն էր։ Նա պատվեր էր ստացել երեխա-լրտեսների զորք ստեղծելու համար, իսկ լրտեսները գերեվարվել էին փորձերի համար։ Երեխաները պետք է խանգարեին չարագործներին և փրկեին իրենց ծնողներին։

Դերերում խմբագրել

  • Դերիլ Սաբարա- Ջունի Կորտես
  • Ալեքսա Վեգա- Կարմեն Կորտես
  • Անտոնիո Բանդերաս- Գրիգորիո Կորտես
  • Կարլա Գուջինո- Ինգրիդ Կորտես
  • Դեննի Տրեխո- Իսիդոր Մաչետե Կորտես
  • Ալան Կամինգ- Ֆեգան Ֆլուպ
  • Տոնի Շալուբ- Ալեքսանդր Մինիոն
  • Չիչ Մարին- Ֆելիքս Գամ
  • Տերի Հետչեր- Միսս Գրադենկո
  • Ջորջ Քլունի- Դևլին
  • Ռոբերտ Պատրիկ- Միստեր Լիսպ
  • Մայկ Ջաջ- Դոնագոն/Դոնամայտ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել