Ամալ Ռամզի Քլունի (արաբերեն՝ أمل علم الدين, փետրվարի 3, 1978(1978-02-03)[4], Բեյրութ, Լիբանան[5]), լիբանանա-բրիտանացի իրավաբան, ակտիվիստ և գրող, նրա պաշտպանյալներն են եղել Վիքիլիքս կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը[6], Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն[7]։ 2014 թվականի սեպտեմբերին ամուսնացել է հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի հետ։

Ամալ Քլունի
Ամալ Ռամզի Ալամուդին
Դիմանկար
Ծնվել է1978, փետրվարի 3
ԾննդավայրԼիբանան Բեյ­րութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան և  Միացյալ Թագավորություն
ԿրթությունDr Challoner's High School?, Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց և Սանկտ Հյուի քոլեջ
Մասնագիտությունիրավաբան
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն, Մարդու իրավունքների միջազգային դատարան, Միջազգային քրեական դատարան, Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիա, New School for Social Research?, Հյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում, SOAS School of Law?, Կոլումբիայի համալսարան, UN fact-finding mission?, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով, Attorney General's Office? և Special Tribunal for Lebanon?
ԱմուսինՋորջ Քլունի
ԾնողներՌամզի Ալամուդի
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունTask Force on Accountability for Crimes Committed in Ukraine?[3] և United Nations Fact Finding Mission on the 2014 Israel–Gaza conflict?
ԵրեխաներԱլեքսանդր Քլունի, Էլլա Քլունի
 Amal Clooney Վիքիպահեստում

Վաղ կյանք

խմբագրել

Ամալ Քլունին ծնվել է Բեյրութում (Լիբանան)։ Նրա հայրը՝ Ռամզի Ալամուդին, որը Բեյրութի Ամերիկյան համալսարանի կողմից արժանացել է բիզնես կառավարման մագիստրոսի կոչման, դրուզ է, մայրը՝ սուննի իսլամադավան։ Երկու տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Իրավաբանական կրթությունը ստացել է Նյու Յորքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և աշխատել Արդարադատության միջազգային դատարանում (Համաշխարհային դատարան)։ 2010 թվականին Լոնդոն վերադառնալուց հետո նա դարձել է «Դաութի Սթրիթ Չեմբրսի» փաստաբան։ Եղել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Քոֆի Անանի խորհրդականը, 2013 թվականին՝ ՄԱԿ-ի անօդաչու սարքերի քննությամբ զբաղվող խմբի փաստաբանը[8]։

Ամալ Քլունին տիրապետում է արաբերենին, անգլերենին և ֆրանսերենին[9][10]։

Կարիերա

խմբագրել

Ամալ Քլունին ներգրավված է եղել մի շարք խոշոր դատավարություններում՝ Էլգինի մարմարները Մեծ Բրիտանիայից Հունաստան վերադարձնելու դատը, «Վիքիլիքս»-ի Ջուլիան Ասանժի պաշտպանությունը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատը։ Աշխատել է ՄԱԿ-ում Լիբանանի հարցերով հատուկ դատարանի դատախազի, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի համար Միջազգային քրեական դատարանի հետ։

2015 թվականին Ամալ Քլունին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է Հայաստանը՝ որպես դատավարության երրորդ կողմ, Շվեյցարիան Դողու Փերինչեքի դեմ գործում։ Փերինչեքը 2007 թվականին դատապարվել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար[11]։

2021 թվականի սեպտեմբերին Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Ամալ Քլունիին նշանակեց Դարֆուրում Սուդանի հակամարտության հարցերով հատուկ խորհրդական։

Անձնական կյանք

խմբագրել

2014 թվականի սեպտեմբերին ամուսնացել է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի հետ։

Հրապարակումներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Kersvers eredoctor Amal Clooney pleit voor fundamentele vrijheden voor iedereen
  2. https://www.bbc.co.uk/news/resources/idt-02d9060e-15dc-426c-bfe0-86a6437e5234
  3. https://archive.today/Vv6um
  4. Munzinger Personen (գերմ.)
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #1051385075 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Ռոթման, Միքայել (2014 թ․ մարտի 19). «5 Հետաքրքիր փաստ Ամալ Քլունիի մասին». ABC News. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
  7. Ջոնսթոն, Յան (2014 թ․ մայիսի 27). «Ամալ Քլունին զբաղվում է Յուլիա Տիմշենկոյի գործով». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
  8. Ամալ Քլունին Հայաստանը կներկայացնի Եվրոպական դատարանում
  9. Լիլի Հարիսոն և Նատալի Ֆին (26 Ապրիլ 2014)։ «5 Things to Know About George Clooney's Fiancée, Amal Alamuddin (Other Than, OMG, She's Marrying George Clooney!)»: Արխիվացված օրիգինալից 7 ապրիլի 2014 թ.
  10. (28 Ապրիլ 2014)։ «Այն, ինչ մենք գիտենք Ջորջ Քլունիի և իր հարսնացուի մասին»: CNN: Արխիվացված օրիգինալից 13 May 2014 Վերցված է 12 մայիսի 2014
  11. «Ամալ Քլունին ընդդեմ ցեղասպանությունը ժխտողների. համաշխարհային մամուլի անդրադարձը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել