«Մայքլ Քլեյթոն» (անգլ.՝ Michael Clayton), 2007 թվականի իրավաբանական թրիլլեր, սցենարիստ Էնթոնի Գիլրոյի ռեժիսորական նորամուտը։ Երկրորդ պլանի դեր մարմնավորած Թիլդա Սուինտոնն իր դերասանական աշխատանքի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։

Մայքլ Քլեյթոն
անգլ.՝ Michael Clayton
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր, դրամա, միստիկ ֆիլմ և իրավական թրիլեր
Թվական2007, փետրվարի 28, 2008[1], սեպտեմբերի 24, 2007[2], սեպտեմբերի 28, 2007[2] և հոկտեմբերի 5, 2007[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹոնի Գիլրոյ[3]
ՊրոդյուսերՍիդնի Փոլաք և Steve Broidy?
Սցենարի հեղինակԹոնի Գիլրոյ[3]
ԴերակատարներՋորջ Կլունի[3], Թոմ Ուիլկինսոն[3], Թիլդա Սուինթոն[3], Սիդնի Փոլաք[3], Michael O'Keefe?[3], Թոմ ՄակՔարթի[3], Դենիս Օ'Հեյր[3], Քեն Հովարդ[3], Մերիթ Ուիվեր[3], Դավիդ Զայես[3], Քեթրին Ուոթերսթոն[4][3], Թերրի Սերպիկո, Jennifer Van Dyck?, Նիլ Հաֆ[3], Բիլ Ռեյմոնդ[3], Մեգի Սիֆ[3], Ջուլի Ուայթ[3], Austin Williams?, Դուգլաս ՄաքԳրաթ[3], Ֆրենկ Վուդ[3], Թոնի Գիլրոյ[3], Բրայան Քոփելման[3], Ալբերտո Վասկես, John Douglas Thompson?, Ռեմի Օբերժոնուա, Ռոբերտ Փրեսքոթ[3], Մայքլ Քանթրիմեն[3] և Էմի Հարգրեյվս[3]
ՕպերատորՌոբերտ Էլսվիթ
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժՋոն Գիլրոյ
Պատմվածքի վայրՆյու Յորք և Վիսկոնսին
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունSection Eight Productions, Castle Rock Entertainment և Mirage Enterprises
Տևողություն119 րոպե
Բյուջե21 500 000 $
Շահույթ92 991 835 $[5] և 49 033 882 $[5]

Սյուժե խմբագրել

Մայքլ Քլեյթոնը նյույորքցի իրավաբան է, որն աշխատում է հայտնի փաստաբանական ընկերություններից մեկում։ Արդեն 15 տարի նա զբաղվում է նրանով, որ պաշտպանում է իր ֆիրմայի հարուստ հաճախորդների շահերը։ Նրա աշխատանքի էությունը «խնդիրների լուծումն» է։ Նա իրեն կոչում է «մաքրող»։ Սակայն հանկարծ նրա կարիերայում սկսվում է շրջադարձ։

Ընկերությունը, որտեղ աշխատում էր Քլեյթոնը, վեց տարի պաշտպանում է U-North քիմիական կոնցեռնի շահերը։ Անսպասելիորեն ի հայտ են գալիս այդ գործին վերաբերող նոր տհաճ ապացույցներ, և փաստաբանական ընկերության աշխատակիցներից մեկը՝ Քլեյթոնի մտերիմ ընկերը, գողանում է փաստաթղթերի թղթապանակն ու անցնում մեղադրողների կողմը։ Այժմ Քլեյթոնը պետք է հասկանա, թե ում կողմում պետք է մնա ինքը և ինչքան երկար իրեն թույլ կտան մնալ խաղի մեջ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ջորջ Քլունի Մայքլ Քլեյթոն Մայքլ Քլեյթոն
Թիլդա Սուինտոն Կարեն Քրաուդեր Կարեն Քրաուդեր
Թոմ Ուիլկինսոն Արթուր Էդենս Արթուր Էդենս
Սիդնի Փոլաք Մարտի Բախ Մարտի Բախ
Մայքլ Օ’Քիֆ Բարրի Գրիսոմ Բարրի Գրիսոմ
Քեն Հովարդ Դոն Ջեֆրիս Դոն Ջեֆրիս
Մերիթ Ուիվեր Աննա Աննա
Շոն Քալեն Ջին Քլեյթոն Ջին Քլեյթոն
Դևիդ Լենսբերի Թիմի Քլեյթոն Թիմի Քլեյթոն
Դևիդ Զեյես դետեկտիվ Դալբերտո դետեկտիվ Դալբերտո

Ստեղծում խմբագրել

«Մերսեդես-Բենս» ավտոմեքենան որը պայթեցվել է ֆիլմում, նախկինում օգտագործվել է «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի նկարահանումների ժամանակ[6]։

Կինոթատրոններում ֆիլմը ներկայացվել է «Պետության հավատարմատարներ» անվանումով[6]։

Մայքլի ընկերուհու դերը ֆիլմում կատարել է Ջենիֆեր Էլը, բայց նրա մասնակցությամբ բոլոր տեսարանները կրճատվել են։

Արձագանքներ խմբագրել

«Մայքլ Քլեյթոն» ֆիլմն արժանացել է հիմնականում կինոքննադատների դրական արձագանքներին։ Rotten Tomatoes կայքում ֆիլմում ֆիլմն ունի 90 % վարկանիշ 192 գրախոսականների հիման վրա[7]։ Metacritic կայքում այն ունի 82 % վարկանիշ 36 գրախոսության հիման վրա[8]։ Բազմաթիվ կինոքննադատներ ֆիլմը ներառել են տարվա լավագույն 10 ֆիլմերի իրենց ցանկերում[9]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 2007 – մասնակցել է Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրին,
  • 2007 – արժանացել է «Արբանյակ» մրցանակի դրամայում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Թոմ Ուիլքինսոն), ինչպես նաև ներկայացվել է նույն մրցանակի ևս երկու անվանակարգերում՝ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում դրամայում (Թիլդա Սուինտոն), լավագույն օրիգինալ սցենար (Էնթոնի Գիլրոյ),
  • 2007 – արժանացել է ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի տղամարդու լավագույն դերակատարման համար (Ջորջ Քլունի), ինչպես նաև ընդգրկվել է տարվա տասը լավագույն ֆիլմերի ցանկում,
  • 2008 – արժանացել է «Օսկար» մրցանակի երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Թիլդա Սուինտոն), ինչպես նաև ներկայացվել է նույն մրցանակի ևս վեց անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ (Սիդնի Փոլաք, Քրիստոֆեր Հուդ, Քերի Օրենտ), լավագույն ռեժիսոր (Էնթոնի Գիլրոյ), տղամարդու լավագույն դերակատարում (Ջորջ Քլունի), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում (Թոմ Ուիլկինսոն), լավագույն օրիգինալ սցենար (Էնթոնի Գիլրոյ), ֆիլմի լավագույն երաժշտություն (Ջեյմս Նյուտոն Հովարդ),
  • 2008 – ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի չորս անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ-դրամա, տղամարդու լավագույն դերակատարում դրամայում (Ջորջ Քլունի), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում (Թոմ Ուիլկինսոն), երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում (Թիլդա Սուինտոն),
  • 2008 – արժանացել է BAFTA մրցանակի երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Թիլդա Սուինտոն), ինչպես նաև ներկայացվել է մրցանակի ևս չորս անվանակարգերում՝ տղամարդու լավագույն դերակատարում (Ջորջ Քլունի), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում (Թոմ Ուիլկինսոն), լավագույն օրիգինալ սցենար (Էնթոնի Գիլրոյ), լավագույն մոնտաժ (Ջոն Գիլրոյ),
  • 2008 – ներկայացվել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի երեք անվանակարգերում՝ տղամարդու լավագույն դերակատարում դրամայում (Ջորջ Քլունի), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում (Թոմ Ուիլկինսոն), երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում (Թիլդա Սուինտոն),
  • 2008 – ներկայացվել է ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակի գեղարվեստական ֆիլմի լավագույն ռեժիսուրայի համար (Էնթոնի Գիլրոյ),
  • 2008 – ներկայացվել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակի լավագույն օրիգինալ սցենարի համար (Էնթոնի Գիլրոյ),
  • 2008 – արժանացել է Էդգար Ալան Պոյի մրցանակի գեղարվեստական ֆիլմի լավագույն սցենարի համար (Էնթոնի Գիլրոյ),
  • 2008 – արժանացել է Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակի երկրորդ պլանի դերակատար բրիտանացի լավագույն դերասանի համար (Թոմ Ուիլկինսոն), ինչպես նաև ներկայացվել է նույն մրցանակի ևս երեք անվանակարգերում՝ լավագույն դերասան (Ջորջ Քլունի), լավագույն բրիտանացի դերասան (Թոմ Ուիլկինսոն), երկրորդ պլանի դերակատար բրիտանացի լավագույն դերասանուհի (Թիլդա Սուինտոն)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. http://www.imdb.com/title/tt0465538/fullcredits?ref_=tt_cl_sm#cast
  5. 5,0 5,1 Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 Michael Clayton (2007) — Trivia
  7. «Michael Clayton Reviews». Rotten Tomatoes. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. «Michael Clayton Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  9. «Metacritic: 2007 Film Critic Top Ten Lists». Metacritic. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել