Ջովդեթ Հաջիև
Ահմեդ-Ջովդեթ Իսմաիլ օղլի Հաջիև (ադրբ.՝ Əhməd-Cövdət İsmayıl oğlu Hacıyev), (հունիսի 18, 1917, Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 18, 2002[3], Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, Արվեստի վաստակավոր գործիչ, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ։
Ջովդեթ Հաջիև | |
---|---|
Բնօրինակ անուն | Հաջիև Ահմեդ-Ջովդեթ Իսմայիլ օղլի |
Ի ծնե անուն | Hacıyev Əhməd-Cövdət İsmayıl oğlu |
Ծնվել է | 1917 հունիսի 5[1], Շաքի, Ադրբեջան, Ռուսաստան Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն, ԽՍՀՄ և Ադրբեջան |
Մահացել է | հունվարի 18, 2002[2], Բաքու, Ադրբեջան Բաքու, Ադրբեջան | (տարիքը 84)
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Ժանրեր | դասական, սիմֆոնիա, օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա և Բաքվի երաժշտական ակադեմիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Ամուսին | Էմինե Դիլբազի |
Պարգևներ | |
Jovdat Hajiyev Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՋովդեթ Հաջիևը ծնվել է 1909 թվականին Շաքիում[4]։ Առաջին կրթությունն ավարտելուց հետո, սովորել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիայում 1935-1938 թվականիններին։ 1938-1941թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում, և պատերազմի տարիներին նրա կրթությունը մնացել է անավարտ։ Հետագայում շարունակելով կրթությունը 1947-ին սովորել է կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի դասարանում։ 1947-ից մինչև նրա կյանքի ավարտը նա զբաղվում էր կոմպոզիտորական գործունեությամբ։ Ջովդեթ Հաջիևը դասավանդել է Բաքվի երաժշտական ակադեմիայում։ 1957-1969 թվականներին եղել է Բաքվի երաժշտական ակադեմիայի ռեկտոր։ Նա երկու անգամ պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մրցանակով։ Պարգևատրվել է Ադրբեջանի Հանրապետության բարձրագույն պարգը `Փառքի շքանշանով։ Ջովդեթ Հաջիևը մահացել է 2002 թվականի հունվարի 18-ին `85 տարեկան հասակում[5]։
Գլխավոր ստեղծագործությունները
խմբագրել- «Sülh uğrunda»-simfonik poema («Խաղաղության համար»-սիմֆոնիկ պոեմ)
- «Vətən»-opera, Q.Qarayevlə birgə; («Հայրենիք» օպերա, Կարա Կարաևի հետ միասին;)
- «Azərbaycan»-suita («Ադրբեջան» սյուիտ)
- «Zirvələrə»-simfoniya («Գագաթները» սիմֆոնիա)
- "Şəhidlər"-simfoniya («Շեհիդներ» սիմֆոնիա)
- "Onu zaman seçib"-simfoniya («ժամանակը ընտրեց նրան» սիմֆոնիա)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հաջիև Ահմեդ-Ջովդեթ Իսմայիլ օղլի
- ↑ Ջովդեթ Հաջիև
- ↑ 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #140703136 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Jovdat Hajiyev
- ↑ Encyclopedia. Thefreedictionary. Jovdat Hajiyev
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովդեթ Հաջիև» հոդվածին։ |