Ջոն Ֆիսկե (անգլ.՝ John Fiske, իսկական անուն-ազգանունը՝ Էդմունդ Ֆիսկե Գրին, անգլ.՝ Edmund Fiske Green, մարտի 30, 1842(1842-03-30)[1][2], Հարթֆորդ, ԱՄՆ[3] - հուլիսի 4, 1901(1901-07-04)[1][2], Գլոստեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), 19-րդ դարի ամերիկացի փիլիսոփա, պատմաբան։

Picto infobox auteur.png
Ջոն Ֆիսկե
John Fiske.jpg
Ծնվել էմարտի 30, 1842(1842-03-30)[1][2] Հարթֆորդ, ԱՄՆ[3]
Մահացել էհուլիսի 4, 1901(1901-07-04)[1][2] (59 տարեկան) Գլոստեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Բնակության վայր(եր)Բերքլի փողոց[4]
Քաղաքացիություն45 Star US Flag.svg ԱՄՆ
Մասնագիտությունպատմաբան, փիլիսոփա և փաստաբան
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկայի հնավաճառության միություն
Ալմա մատերՀարվարդի իրավունքի դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
John Fiske Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ջոն Ֆիսկեն Էդմունդ Բրուստեր Գրինի միակ զավակն էր։ Ջոն Ֆիսկեի հայրը խմբագիր էր աշխատում Հարթֆորդի, Նյու Յորքի, Պանամայի թերթերում։ Էդմունդ Բրուստեր Գրինի մահից հետո՝ 1852 թվականին, նրա այրին ամուսնանում է[5], իսկ Էդմունդ Ֆիսկե Գրինը, ի պատիվ մորական նախապապի, վերցնում է նրա անունը՝ Ջոն Ֆիսկե։ Ջոն Ֆիսկեի մանկությունն ու պատանեկությունն անցնում են Միդլթաունում (Կոնեկտիկուտ), ապա ընդունվում է Հարվարդի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ և ավարտում այն 1865 թվականին։ Ֆիսկեի առաջին հոդվածը՝ «Պարոն Բակլի մոլորությունները» (անգլ.՝ Mr. Buckle's Fallacies), լույս է տեսնում 1861 թվականին National Quarterly Review-ում։ Հետայդու նա թղթակցում է ամերիկյան և բրիտանական պարբերականների։

1869-1871 թվականներին փիլիսոփայության դասախոսություններ է կարդում Հարվարդի համալսարանում, 1870 թվականին դասավանդում է պատմություն, իսկ 1872-1879 թվականներին աշխատում է իբրև գրադարանավարի օգնական։ 1879 թվականին ընտրվում է հոգաբարձուների խորհրդի անդամ, սահմանված 6 տարուց հետո վերընտրվում է 1885 թվականին։ 1881 թվականից սկսած ամենօրյա ռեժիմով ամերիկյան պատմության վերաբերյալ դասախոսութուններ է կարդում Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքի Վաշինգտոնի համալսարանում։ 1884 թվականին դառնում է պրոֆեսոր։ Ամերիկյան պատմության վերաբերյալ դասախոսութուններ է կարդում Լոնդոնի համալսարանական քոլեջում 1879-ին, իսկ 1880-ին՝ Մեծ Բրիտանիայի թագավորական համալսարանում։ Բազմաթիվ դասախոսություններ է կարդում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ամենատարբեր քաղաքներում[5]։

Թեև Ջոն Ֆիսկեն իր կյանքի մեծագույն մասը նվիրել է պատմության ուսումնասիրմանը, բայց վաղ տարիքում մարդու զարգացման բնույթին նվիրված ուսումնասիրությունները նրան հանգեցրին էվոլյուցիոն տեսությունների մանրակրկիտ ուսումնասիրությանը, և մասնավորապես Չարլզ Դարվինի տեսության ուսումնասիրությանը[5]։ Նա փիլիսոփայորեն էր մեկնաբանում Չարլզ Դարվինի աշխատությունները, այս թեմայով գրել է բազմաթիվ գրքեր և էսսեներ։ Նրա փիլիսոփայական միտքը կրում է Հերբերտ Սփենսերի՝ Էվոլյուցիայի մասին հայացքների ազդեցությունը։ 1874 թվականին Չարլզ Դարվինի՝ նրան ուղղած նամակում գրված է․

  Ես իմ կյանքում երբեք չեմ կարդացել այնպիսի հստակ մեկնաբանի (հետևաբար և մտածողի), ինչպիսին Դուք եք։  


ՍտեղծագործություններԽմբագրել

  • The Discovery of America (1892)

ԾանոթագրություններԽմբագրել