Ջոն Քենեդի Թուլ (անգլ.՝ John Kennedy Toole, դեկտեմբերի 17, 1937(1937-12-17)[1], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[2] - մարտի 26, 1969(1969-03-26)[1], Բիլոքսի, Միսսիսիպի, ԱՄՆ), 20-րդ դարի ամերիկացի գրող, ով համբավվել է իր հեղինակած «Տխմարների համադաշնությունը» (A Confederacy of Dunces) երգիծավեպով, որի համար հետմահու արժանացել է Պուլիտցերյան մրցանակի

Ջոն Քենեդի Թուլ
Ծնվել էդեկտեմբերի 17, 1937(1937-12-17)[1]
ԾննդավայրՕռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[2]
Վախճանվել էմարտի 26, 1969(1969-03-26)[1] (31 տարեկան)
Վախճանի վայրԲիլոքսի, Միսսիսիպի, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, վիպասան, ռազմական գործիչ, պրոֆեսոր, սցենարիստ և լրագրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Թուլեյնի համալսարան, Alcee Fortier High School? և Tulane University School of Liberal Arts?
Ուշագրավ աշխատանքներA Confederacy of Dunces?
ԱշխատավայրԹուլեյնի համալսարան, Հանթեր քոլեջ և Լուիզիանա համալսարան
 John Kennedy Toole Վիքիպահեստում

Անցյալ դարի 60-ական թվականներին գրած այդ վեպը հեղինակը բազմիցս փորձել է հրատարակել, բայց արդյունքի չհասնելով՝ ընկել է խոր ընկճախտի մեջ և ի վերջո իր կյանքին վերջ տվել երիտասարդ տարիքում՝ երեսունմեկ տարկանում։

Պահպանվել է նաև վաղ հասակում՝ ընդամենը 16 տարեկանում Թուլի գրած «Նեոնային Աստվածաշունչ» (The Neon Bible) վեպը, որը նա համարել է հասարակության ուշադրությանը ներկայացնելու անարժան, պատանեկան «հում» գործ։ Եվ չնայած դրան՝ «Տխմարների համադաշնության» լույս ընծայումից մի քանի տարի անց՝ 1989 թվականին «Նեոնային Աստվածաշունչ»-ը նույնպես հրատարակվել է[3], իսկ 1995 թվականին՝ նաև էկրանավորվել[4][5]։

2015 թվականի նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 13-ը «Տխմարների համադաշնությունը» ներկայացվել է հեռուստասերիալի տեսքով (սցենարի հեղինակ՝ Ջեֆրի Հեչեր, բեմադրող՝ Դեյվիդ Էսբյորնսոն, գլխավոր դերակատար՝ Նիք Օֆերմեն)։ Երգիծավեպը այդ նույն տարում բեմադրվել է նաև Բոստոնի հեղինակավոր Հանթինգտոն թատրոնում[6]։ Իսկ 2016 թվականին Նյու Յորքում կայացած «Միդթաուն» թատերական միջազգային փառատոնում (Midtown International Theatre Festival) ներկայացվել է Վիվիան Նոյվիրթի Mr. Toole թատերախաղը, որ ստեղծվել է վաղամեռիկ գրողի կյանքի ու ստեղծագործության ուշագրավ դրվագների հիման վրա[7]։

Նոր Օռլեանի Լոյոլա և Թուլեյն համալսարանները արխիվային նյութերի հիման վրա պատրաստվում են հրատարակել «Տխմարների համադաշնության» նոր, առավել ճշգրիտ ու ամբողջական տեքստը[8]։

Կենսագրություն խմբագրել

Ջոն Քենեդի Թուլը ծնվել է Նոր Օռլեանում, Ջոն և Թելմա Թուլերի ընտանիքում։ Էքստեռն կարգով ավարտելով դպրոցը՝ 16 տարեկանում ընդունվել է Թուլեյն համալսարան, ստացել բակալավրի, այնուհետև՝ 1959 թվականին Կոլումբիայի համալսարանում՝ արվեստների մագիստրոսի որակավորում։

Մեկ տարի դասավանդել է Նյու Յորքում, այնուհետև՝ Նոր Օռլեանի Սուրբ Մարիամի անվան դոմինիկյան քոլեջում։

1962—1963 թվականներին ծառայել է ԱՄՆ զինված ուժերում. անգլերենի դասեր է վարել Պուերտո Ռիկոյից զորակոչվածների համար։ Այդ նույն ժամանակ էլ գրել է «Տխմարների համադաշնությունը» երգիծավեպը։

1963 թվականին նորից աշխատանքի է անցել Նոր Օռլեանի դոմինիկյան քոլեջում, միաժամանակ նամակագրություն սկսել «Սայմոն և Շուստեր» («Simon & Schuster») հրատարակչության խմբագրի հետ՝ «Տխմարների համադաշնությունը» տպագրելու առնչությամբ։ Տարիներ ձգված նամակագրությունն ավարտվել է հրատարակչատան վերջնական մերժումով։

1969 թվականի մարտի 26-ին Թուլն ինքնասպանություն է գործել իր ավտոմեքենայի թունավոր արտանետումներով՝ թողնելով մորը հասցեագրված նամակ և որոշակի գումար։

Երիտասարդ որդու ողբերգական վախճանից տասնմեկ տարի անց միայն մորը հաջողվել է համառ ջանքեր գործադրելու շնորհիվ լույս ընծայել տալ «Տխմարների համադաշնությունը», որը միանգամից արժանացել է գրաքննադատների ու ընթերցողների հիացական արձագանքին, 1981 թվականին շահել Պուլիտցերյան մրցանակ, այդ նույն տարում պարգևատրվել ամերիկյան ևս մեկ հեղինակավոր գրական մրցանակով՝ PEN/Faulkner Award-ով։

Գրականություն խմբագրել

  • Fletcher, Joel L. Ken and Thelma: The Story of A Confederacy of Dunces. Gretna, La.: Pelican Publishing Company, Inc., 2005. 1-58980-296-9
  • Nevils, René Pol, and Hardy, Deborah George. Ignatius Rising: The Life of John Kennedy Toole. Baton Rouge: Louisiana State University Press, 2001. 0-8071-3059-1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #123338220 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. McDowell, Edwin. Book Notes, The New York Times, May 3, 1989, accessed August 24, 2010.
  4. The Neon Bible, rottentomatoes.com, accessed August 24, 2010.
  5. The Neon Bible, boxofficemojo.com, accessed October 2, 2010.
  6. «'Confederacy of Dunces' review: A bumpy transition from page to stage at the Huntington Theatre - The Boston Globe». Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  7. «Mr. Toole». Mr. Toole. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  8. «John Kennedy Toole Manuscript Finding Aid» (PDF). Special Collections & Archives, J. Edgar & Louise S. Monroe Library, Loyola University New Orleans. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քենեդի Թուլ» հոդվածին։