Ջոն Էդվարդ Վարնոք (անգլ.՝ John Edward Warnock, հոկտեմբերի 6, 1940(1940-10-06)[1], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ - օգոստոսի 19, 2023(2023-08-19)[2], Լոս Ալտոս, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), համակարգչային գիտությունների բնագավառի ամերիկացի գիտնական, գործարար, որն առավել հայտնի է որպես Adobe Systems ընկերության համահիմնադիր (Չարլզ Գեսչկեի հետ)։

Ջոն Էդվարդ Վարնոք
անգլ.՝ John Warnock
Ծնվել էհոկտեմբերի 6, 1940(1940-10-06)[1]
Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 19, 2023(2023-08-19)[2] (82 տարեկան)
Լոս Ալտոս, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
բնական մահով[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ճարտարագետ, ձեռնարկատեր, գործարար և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Adobe, Evans & Sutherland? և PARC?
Պաշտոն(ներ)գլխավոր գործադիր տնօրեն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա
Ալմա մատերՅուտայի համալսարան և Olympus High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]
Գիտական ղեկավարDavid C. Evans? և Այվեն Սազերլենդ
Պարգևներ
 John Warnock Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վարնոքը ծնվել և մեծացել է Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիում։ 1958 թվականին ավարտել է Օլիմպուս ավագ դպրոցը։ Յուտա նահանգի համալսարանում ստացել է մաթեմատիկայի ու փիլիսոփայության բակալավրի և մաթեմատիկայի մագիստրոսի կրթական աստիճաններ, ինչպես նաև փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան համակարգչային գիտությունների բնագավառում։ Ներկայում ապրում է Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջանում, ամուսնացած է, ունի երեք երեխա։ Վարնոքի առաջին հրապարակումն ու նրա թեզի թեման 1964 թվականին եղել է ապացույցն այն թեորեմի, որը լուծում էր Ջեյքոբսոնի ռադիկալը վերջավոր շարքի մատրիցաների համար[10], որն 1956 թվականին ներկայացրել էր ամերիկացի մաթեմատիկոս Նաթան Ջեյքոբսոնը։ 1969 թվականին իր դոկտորական ատենախոսության մեջ Վարնոքը նկարագրել է համակարգչային գրաֆիկայում անտեսանելի մակերևույթների հեռացման ալգորիթմը[11], որը կոչվել է Վարնոքի ալգորիթմ և, որը լուծում էր բարդ պատկերների արտացոլման խնդիրը։

 
Ջոն Վարնոքը և Չարլզ Գեսչկեն Adobe Systems ընկերության հիմնադրման ժամանակ, 1982

1976 թվականին, երբ աշխատում էր Evans & Sutherland ընկերությունում, որն զբաղվում էր համակարգչային գրաֆիկայով, Վարնոքը մտահղացել է ստեղծել PostScript ծրագրավորման լեզուն։

Նախքան Գեսչկեի և Պուտմանի հետ համատեղ Adobe-ի հիմնումը, 1978 թվականին Վարնոքը Գեսչկեի հետ աշխատել է Xerox's Palo Alto Research Center-ում (Xerox PARC): Կապված InterPress տեխնոլոգիայի հետագա զարգացման վերաբերյալ Xerox-ի ղեկավարության հետ տարաձայնության պատճառով նա Գեսչկեի և Պուտմանի հետ լքել է Xerox-ը, որպեսզի 1982 թվականին հիմնեն Adobe-ը։ Իրենց նոր ընկերությունում նրանք մշակել են PostScript տեխնոլոգիան, որը շատ ավելի դյուրացրել է տեքստի և պատկերների տպագրման գործընթացը և հեղափոխական դեր է ունեցել 1980-ականների հրատարակչական ոլորտում։ 1991 թվականի գարնանը Վարնոքը սկսել է աշխատանքը Camelot[12] համակարգի վրա, որը հետագայում դարձել է Portable Document Format ֆայլի ձևաչափ։

Վարնոքի սիրած զբաղմունքներից են լուսանկարչությունը, դահուկասահքը, հետիոտնային զբոսաշրջությունը, նկարչությունը, վեբ կայքերի զարգացումը և հազվադեպ գիտական գրքերի և հնդկացիների կենցաղային իրերի պահպանումը[13]։

Ջոնը կնոջ՝ Մարվայի հետ զգալի բարեգործական աջակցություն են ցուցաբերել կրթության զարգացման գործին։ Այսպես, օրինակ, 2003 թվականին նրանք նվիրաբերել են 5,7 միլիոն դոլար Յուտա նահանգի համալսարանի նոր մասնաշենքի կառուցման համար[14], որն էլ ստացել է The John E. and Marva M. Warnock Engineering Building անվանումը։ Շինարարությունն ավարտվել է 2007 թվականին և ներկայում այնտեղ տեղակայված են Scientific Computing and Imaging Institute-ը և Յուտա նահանգի համալսարանի ինժեներական քոլեջի դեկանատը։

Ճանաչում խմբագրել

Ջոն Վարնոքն ստացել է զգալի քանակությամբ գիտական և տեխնիկական մրցանակներ, մասնավորապես՝ 1989 թվականին Հաշվողական տեխնիկայի միության կողմից արժանացել է Software Systems Award մրցանակի[15], 1995 թվականին ստացել է Յուտայի համալսարանի վաստակավոր շրջանավարտի մրցանակ, իսկ 1999 թվականին ճանաչվել է Հաշվողական տեխնիկայի միության անդամ։ 2000 թվականին Օպտիկական միությունը Վարնոքին պարգևատրել է Էդվին Հերբերտ Լենդի մեդալով[16]։ 2002 թվականին Վարնոքը դարձել է Համակարգչային պատմության թանգարանի պատվավոր անդամ համակարգչային գրաֆիկայի և տպագրության ոլորտում նորարարության և համակարգչային դասավորության առևտրայնացման գործում ունեցած իր նվաճումների համար[17]։ Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանը 2003 թվականի նոյեմբերին Վարնոքին պարգևատրել է Բոդլի մեդալով[18][19]. 2008 թվականին Վարնոքը և Գեսչկեն IEEE համակարգչային միության կողմից պարգևատրվել են Computer Entrepreneur Award մրցանակով[20]։ 2009 թվականի սեպտեմբերին Վարնոքին և Գեսչկեին շնորհվել է ազգային բարձրագույն պարգևներից մեկը՝ Տեխնոլոգիաների և նորարարության ազգային մեդալ[21], որը շնորհվում է այն գիտնականներին, ինժեներներին և գյուտարարներին, որոնք նշանակալի ներդրում են ունեցել տեխնոլոգիական առաջընթացում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Adobe Co-Founder Dr. John Warnock Passes at 82Business Wire.
  3. https://www.nytimes.com/2023/08/24/technology/john-warnock-dead.html
  4. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  5. John Warnock: National Medal of Technology and Innovation, Computer Science
  6. https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/edwinland/
  7. ACM Fellows: John WarnockACM.
  8. ACM Fellows: John WarnockACM.
  9. https://www.bodleian.ox.ac.uk/about/libraries/bodley-medal
  10. Sexauer NE and; Warnock, J. E. The Radical of the Row-Finite Matrices over an Arbitrary Ring(անգլ.) // Transactions of the American Mathematical Society : journal. — American Mathematical Society, 1969. — Т. 139. — С. 281—295. — doi:10.1090/s0002-9947-1969-0238889-9
  11. «A hidden surface algorithm for computer generated halftone pictures». {{cite web}}: Unknown parameter |год= ignored (օգնություն); Unknown parameter |имя= ignored (օգնություն); Unknown parameter |фамилия= ignored (օգնություն); Unknown parameter |формат= ignored (օգնություն); Unknown parameter |цитата= ignored (օգնություն), 32 страницы
  12. «The Camelot Project» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին. {{cite web}}: Unknown parameter |год= ignored (օգնություն); Unknown parameter |издатель= ignored (օգնություն); Unknown parameter |имя= ignored (օգնություն); Unknown parameter |фамилия= ignored (օգնություն); Unknown parameter |цитата= ignored (օգնություն)
  13. Nagy C., etal The Splendid Heritage:perspectives on American Indian art / Warnock J and Warnock M.. — Salt Lake City: University of Utah Press[en], 2009. — С. 223. — ISBN 0874809606
  14. «U Receives Cornerstone Gift for New Engineering Building: President Bernard J. Machen Announces Plans for the John E. and Marva M. Warnock Engineering Building». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին. {{cite web}}: Unknown parameter |url-архива= ignored (օգնություն); Unknown parameter |год= ignored (օգնություն); Unknown parameter |дата-архива= ignored (օգնություն); Unknown parameter |издатель= ignored (օգնություն); Unknown parameter |мертв-url= ignored (օգնություն); Unknown parameter |цитата= ignored (օգնություն)
  15. «Software Systems Award Awardees List».
  16. «Edwin H. Land Medal Winners List».
  17. «Computer History Museum Fellow Awards». {{cite web}}: Unknown parameter |цитата= ignored (օգնություն)
  18. «Speech of welcome at the Bodleian Library's San Francisco dinner, 13 November 2003». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին. {{cite web}}: Unknown parameter |цитата= ignored (օգնություն)
  19. «Speech of welcome to the Bodley Medal Event». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին. {{cite web}}: Unknown parameter |цитата= ignored (օգնություն)
  20. «Computer Entrepreneur Past Recipients». {{cite web}}: Unknown parameter |цитата= ignored (օգնություն)
  21. «Adobe co-founders to receive national science award». {{cite web}}: Unknown parameter |автор= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել