Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը

«Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» (ֆր.՝ Valérian ét la Cité des mille planètes), ֆրանսիական ֆանտաստիկ ֆիլմ, որի ռեժիսորը և սցենարիստը Լյուկ Բեսոնն է, ֆիլմի միտքը ստացել է Պեր Քրիստինի և Ժան Կլոդ Մեզերի «Valérian et Laureline» կոմիքսից։ Վալերիանի և Լորելինի դերերը խաղում են Դեյն Դեհանը և Կարա Դելևինը։ Ֆիլմի համաշխարհային պրեմերիան նախատեսվում է 21 հուլիսի 2017 թվականին[8][9][10], Հայաստանում, 2017 թվականի օգոստոսի 10-ին։

Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը
անգլ.՝ Valerian and The City of A Thousand Planets
Երկիր Ֆրանսիա
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, կինոֆանտաստիկա, մարտաֆիլմ և արկածային ֆիլմ
ՀիմքValérian and Laureline?
Թվականհուլիսի 20, 2017[1][2], հուլիսի 21, 2017 և հուլիսի 25, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼյուկ Բեսոն[3][4][5]
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն և Վիրժինիա Սիլլա
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն
ԴերակատարներԴեյն ԴեՀան, Քարա Դելևին, Քլայվ Օուեն, Ռիհաննա, Իթան Հոուք, Հերբի Հենքոք, Քրիս, Ռուտգեր Հաուեր և Սեմ Սպրուել
ՕպերատորՏիերի Արբոգաստ
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
ՄոնտաժՋուլիեն Ռեյ
Նկարահանման վայրCité du Cinéma[6]
ԿինոընկերությունEuropaCorp և Fundamental Films?
Տևողություն137 րոպե
Բյուջե180 000 000 $ և 197 000 000 €[6]
Շահույթ225 164 110 $[7]
Պաշտոնական կայքէջ
 Valerian and The City of A Thousand Planets Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ժամանակի միջով ճամփորդող հատուկ գործակալ Վալերիանային իր գործընկերուհի Լորելինի հետ միասին ուղարկում են ուսումնասիրելու գալակտիկական կայսրությունը։ Իրենց առաքելության ճանապարհին, Վալերիանը երազ է տեսնում մի մոլորակի մասին, որտեղ բնակվում էին հյումոնոիդներ և այնտեղ ամեն ինչ խաղաղ էր։ Նրանք հավաքում էին մեծ քանակությամբ էներգիա ունեցող մարգարիտներ և փոքր կենդանու օգնությամբ դրանց քանակն ավելացնում էին։ Այդ խաղաղությունը խաթարվում է երբ սկսվում է երկնքից ավերակներ թափվել։ Հյումոնոիդները մտածում են, որ դա ապոկալիպսիսն է։ Հյումոնոիդների արքայադուստրը, ով բաժանվել էր իրենց խմբից չի հասցնում միանալ նրանց և մահանում է։ Սակայն այդ ընթացքում նա հասցնում է հեռակապային ազդանշան ուղարկել Վալերիանին։

Վալերիանը արթնանում է։ Նա իմանում է, որ իր առաքելությունն է ստանալ «Mül կոնվերտորը»։ Այն վերջինն է ամբողջ գալակտիկայում և այն վերցնելու համար նրանք պետք է գնային սև շուկա։ Առաքելությունը սկսելուց առաջ նա Լորելինին ամուսնության առաջարկ է անում։ Սակայն Լորելինը նրան մերժում է առաջ բերելով տարբեր պատճառաբանություններ։

Ուղևորվելով դեպի վիրտուալ շուկա, որը կոչվում է «Մեծ Շուկա», Վալերիանը խանգարում է վաճառականի և երկու հյումոնոիդների հանդիպումը նրանցից վերցնելով կոնվերտորը, որը այն կենդանիներից էր, որ նա տեսել էր իր երազում։ Նա և Լորինլին վերականգնում են փոխարկիչը, և նա բացահայտ գողանում է այն մարգարիտներից մեկը, որը հյումոնոիդները տվել էին վաճառողին կոնվերտոր դիմաց, մտածելով, որ դա կնվիրի Լորելինին որպես հարսանեկան նվեր։

Նրանք վերադառնում են Ալֆա, որտեղ իրենց հրամանատարը հայտնում է, որ իրենց կայանը հարձկման է ենթարկվել անհայտ ուժերի կողմից։ Լորոլինին և Վալերիանին հանձնարարված էր պաշտպանել հրամանատարին մինչ գագաթնաժողովի ավարտը։ Հրամանատարը ցանկանում էր կոնվերտորը վերցնել, սակայն Վալերիանը ասում է, որ այն պետք է Լորոլինի հսկողության տակ մնա։

Գագաթնաժողովի ընթացքում, հյումոնոիդները հարձակվում են՝ առևանգելու Ֆիլիտին։ Վալերիանը ազատում է իրեն և մյուսներին։ Հետապնդելով առևանգիչներին նա դուրս է գալիս իրենց տարածքից։ Կորցնելով իր մեքենայի կառավարումը նա կորցնում է կապը Լորելինի հետ։

Ձերբակալումից խուսափելու համար Լորելինը գտնում է Վալերիանին, սակայն անգիտակից վիճակում։ Նա արթնացնում է Վալերիանին, սակայն նրան առևանգում են։ Վալերիանին հաջողվում է ազատել Լորելինին։

Վալերիանը և Լորելինը ուղևորվելով առաջ հայտնաբերում են հյումոնոիդներին և Ֆիլիտին։ Հյումոնոիդների թագավորը պատմում է իր ազգի և իրենց մոլորակի մասին։ Նա պատմեց նաև, որ Ֆիլիտը իրենց ազգապահպանության վերջին հույսն է։ Իր ազգին օգնելու նպատակով հյումոնոիդների արքայադուստրը մահանալուց հետո իր հոգին ուղարկում է Վալերիանին։ Թագավորը բացատրեց Ֆիլիտի դերն այս ամբողջ պատմության մեջ։ Իրենց մոլորակը վերականգնելու համար անհրաժեշտ էր Ֆիլիտը և այն մեծաքանակ էներգիայով մարգարիտը։

Վալերիանը ուներ այդ մարգարիտը, որը նա վերցրել էր սև շուկայից իրենց առաքելության ընթացքում, իսկ Լորելինի մոտ էր կոնվերտորը։ Նրանք տալիս են կոնվերտորը և մարգարիտը։ Վերջին տեսարանում Լորելինը ընդունում է Վալերիանի ամուսնության առաջարկը։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Դեյն ԴեՀան Վալերիան
Կարա Դելևին Լորելին
Քրիս կապիտան Նեզա
Կլայվ Օուեն հրամանատար Արուն Ֆիլիտտ
Իթան Հոուք Սուտեներ Ջոլլի
Ռիհաննա Բաբլ
Ջոն Գուդմեն Իգոն Սիրիուս
Ռուտգեր Հաուեր Համաշխարհային ֆեդերացիայի նախագահ
Հերբի Հենկոկ արքայադուստր Լիհո-Մինա

Ստեղծում խմբագրել

2012 թվականին հայտարարվել է, որ Լյուկ Բեսոնը ծրագրում է նկարահանել ֆիլմ ֆրանսիական «Վալերիան» կոմիքսի հիման վրա, որը հրատարակվել է 1967 թվականին[11]:Վաճառվել է «Վալերիանի» 10 միլիոն օրինակ և թարգմանվել է 21 լեզուներով[10]։ 12 մայիսի 2015 թվականին Բեսոնը տեղեկացրել է իր թվիթթերում, որ նա կգրի սցենար և կնկարահանի «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմը, իսկ գլխավոր դերակատարները կլինեն Դեյն Դեհանը և Կարա Դելևինը[8][9][10]։ 19 օգոստոսի 2015 թվականի Կլայվ Օուենը բաժանորդագրվել է ֆիլմում հրամանատար Արուն Ֆիլիտտի դերում[12]։ Սցենարը պատրաստ էր 2009 թվականին, բայց «Ավատար» ֆիլմի դուրս գալուց հետո Բեսոնին սկսեց դուրս չգալ իր սեփական սցենարը և որոշեց այն փոփոխել։ «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմը ամենաթանկ ֆրանսիական ֆիլմն է, նրա բյուջեն կազմում է 180 միլիոն դոլլար[13]։ 28 հոկտեմբերի 2015 թվականի Ռիհաննան միացել է ֆիլմի դերասանական կազմին[14]։ 5 դեկտեմբերի 2015 թվականաին Իթան Հոուք ստացել է դեր ֆիլմում[15]։ 7 դեկտեմբերի 2015 թվականի TheWrap- ը տեղեկացրել է, որ Ջոն Գուդմենը կհնչյունավորի այլմոլորակայինի[16]։ 12 դեկտեմբերի 2015 թվականին Հերբի Հենկոկը ստացել է դեր ֆիլմում[17]։ 14 դեկտեմբերի 2015 թվականի Բեսոնը հայտարարել է, որ Քրիսը նկարահանվում է ֆիլմում[18] 13 հունվարի Բեսոնը տեղեկացրել է Ինստագրամում, որ Ռուտգեր Հաուերը կնկարահանվի ֆիլմում[19]։

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2016 թվականի հունվարի 4- ին Սեն Դենիում Cité du Cinéma կինոստուդիայում[20].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  3. http://www.filmaffinity.com/en/film288924.html
  4. http://www.imdb.com/title/tt2239822/
  5. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=237821.html
  6. 6,0 6,1 https://larevuedesmedias.ina.fr/la-france-redevient-une-terre-de-tournage-de-films-et-series
  7. http://www.boxofficemojo.com/movies/?id=valerian.htm
  8. 8,0 8,1 Vlessing, Etan (2015 թ․ մայիսի 18). «Luc Besson's Sci-Fi Epic 'Valerian' Gets Release Date» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  9. 9,0 9,1 Hipes, Patrick (2015 թ․ մայիսի 18). «Luc Besson To Direct 'Valerian' In Return To Sci-Fi, Sets 2017 Release Date – Update» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  10. 10,0 10,1 10,2 McNary, Dave (2015 թ․ մայիսի 18). «Luc Besson's 'Valerian' Set for July 21, 2017» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  11. Keslassy Elsa; Hopewell John (2012 թ․ հունիսի 29). «Luc Besson to write-direct 'Valerian' adaptation» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. Fleming Jr, Mike (2015 թ․ օգոստոսի 19). «Clive Owen Set By Luc Besson For 'Valerian'» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  13. Kit, Borys (2015 թ․ հուլիսի 9). «Comic-Con: Luc Besson Talks 'Valerian,' Says 'Avatar' Inspired Him to Rewrite Script» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  14. Бессон, Люк (2015 թ․ հոկտեմբերի 28). «RIHANNA is in VALERIAN!!!!! ....and she has a big part!! I'm Sooo excited!!!» (անգլերեն). Ինստագրամ. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  15. Бессон, Люк (2015 թ․ դեկտեմբերի 5). «Ethan Hawke will play in #Valerian! I want to work with for years! We gonna have fun!!!» (անգլերեն). Instagram. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  16. Sneider, Jeff (2015 թ․ դեկտեմբերի 7). «John Goodman to Voice Alien in Luc Besson's 'Valerian and the City of a Thousand Planets' (Exclusive)» (անգլերեն). TheWrap. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  17. Бессон, Люк (2015 թ․ դեկտեմբերի 12). «Herbie Hancock is a legend. His music was my only friend at 14... I learn so much listening this genius... I'm proud to have him for a role in #Valerian » (անգլերեն). Instagram. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  18. Бессон, Люк (2015 թ․ դեկտեմբերի 14). «Excited to announce Kris Wu in @ValerianMovie!» (անգլերեն). Թվիթթեր. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  19. Бессон, Люк (2016 թ․ հունվարի 13). «Rutger Hauer is in Valerian! If you watch his I.D card in Blade Runner you will see that he is born on January the 8th 2016.... That's precisely the day he shot in Valerian!!!!!» (անգլերեն). Ինստագրամ. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  20. Perry, Spencer (2016 թ․ հունվարի 4). «Cara Delevingne Photo from the Set of Luc Besson's Valerian» (անգլերեն). ComingSoon.net. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» հոդվածին։