"Մեծ Լեբովսկի" (անգլ. The Big Lebowski), Քոեն եղբայրների հայտնի ֆիլմ կատակերգության ժանրում։ Նկարահանվել է և էկրան բարձրացել 1998-ին. Սցենարի հիմքում Ռայմոնդ Չանդրելի ՚՚Խորը քունՙՙ գիրքն է, բայց ֆիլմն, այնուամենայնիվ, վերջինիս ճշգրիտ էկրանավորումը չէ. պատմության մեջ ներառված են բազմաթիվ նոր տեսարաններ և սյուժետային քայլեր։ Նկարահանումները տեղի են ունեցել Լոս Անջելեսի տարբեր շրջաններում և շարունակվել 11 շաբաթ։ Առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Սանդենսի փառատոնի ժամանակ։ Հետագայում արտադրվել են բազմաթիվ օրինակներ տարբեր կրիչների վրա, այդ թվում՝ բազմիցս թողարկվել են կից լրացուցիչ նյութերով։

Մեծ Լեբովսկի
անգլ.՝ The Big Lebowski
Երկիր ԱՄՆ[1]
 Միացյալ Թագավորություն
Ժանրկինոկատակերգություն[2][3][4], քրեական ֆիլմ, comedy of error?[1] և ֆիլմ նուար[5]
Թեմաslacker?[1]
Թվականմարտի 19, 1998[6] և 1998
Լեզուանգլերեն, գերմաներեն, եբրայերեն և իսպաներեն
ՌեժիսորՋոել Քոեն[7][8][3][…] և Իթան Քոեն[8][3]
ՊրոդյուսերԹիմ Բևան, Էրիկ Ֆելներ, Ջոել Քոեն, Իթան Քոեն[1] և Կոեն եղբայրներ
Սցենարի հեղինակՋոել Քոեն[1] և Իթան Քոեն[1]
ԴերակատարներՋուլիանա Մուր[9][8][10][…], Սթիվ Բուշեմի[9][8][1], Ջեֆ Բրիջես[9][7][8][…], Ջոն Գուդմեն[9][8][2][…], Ջոն Թուրթուրո[9][1], Դեյվիդ Հադլսթոն[9], Ֆիլիպ Սեյմուր Հոֆման[9], Բեն Գազզարա[9], Թարա Ռիդ, Սեմ Էլիոթ[9], Մարկ Պելեգրինո[9], Պետեր Ստորմարե[9], Ֆլի[9], Էյմի Մանն[9], Ջոն Պոլիտո[9], Ասիա Կարրերա[9], Դևիդ Թյուլիս[9], Ջեք Քելեր[9], Ջիմմի Դեյլ Գիլմոր[9], Լեոն Ռասոմ[11], Warren Keith?[11], Մարշալ Մանեշ[11], Ռիչարդ Գանթ[11], Torsten Voges?[11], Քրիստիան Քլեմենսոն[11], Harry Bugin?[12], Philip Moon?, Dom Irrera? և Jesse Flanagan?
ՕպերատորՌոջեր Դիկինս
ԵրաժշտությունՔարթեր Բերուել
ՄոնտաժԿոեն եղբայրներ
Պատմվածքի վայրԼոս Անջելես[1]
Նկարահանման վայրԼոս Անջելես, Մալիբու և Սանտա Մոնիկա
ԿինոընկերությունWorking Title Films և PolyGram Filmed Entertainment
Տևողություն117 րոպե
Բյուջե15 000 000 $[13]
Շահույթ46 000 000 $[13]
 The Big Lebowski Վիքիպահեստում

Գլխավոր դերը կատարել է Ջեֆֆ Բրիդջը։ Նրա կերպարը պացիֆիստ գործազուրկ է, ով պատահական հայտնվել է մեկ միլիոն դոլլարի գողության արկածի կենտրոնում։ Մռայլ միլիոնատիրոջ խնդրանքով հերոսը գումար է ստանում և սուրհանդակի հետ գնում ավազակների հետ հանդիպման, ովքեր գողացել են երիտասարդ աղջկան (միլիոնատիրոջ կնոջը), բայց գումարի փոխանցման գործընթացը անհաջողության է մատնվում, և նա իր ընկեր վետերան Վիետնամի հետ ստիպված է լինում ստեղծված ոչ պարզ իրավիճակից դուրս գալ։ Պատմության զագացման ընթացքում հանդիսատեսի առջև ներկայանում են բազմաթիվ տարօրինակ կերպարներ, սյուժեն կտրուկ փոխվում է և արդյունքում հանգում անսպասելի հանգուցալուծման։

"Մեծ Լեբովսկին" կոմերցիոն մեծ հաջողություն չունեցավ, մասնագետ քննադատներից շատերն այն սառնորեն ընդունեցին, իսկ մի քանի համացանցային վարկանիշներ այն անվանեցին Քոենների ամենավատ աշխատանքներից մեկը։ Մինչդեռ, անսովորության ուժով ֆիլմն իր շուրջը հավաքեց մեծ թվով երկրպագուներ և շնորհիվ առատ հումորի՝ դարձավ համացանցի դարաշրջանի ֆիլմերի առաջին սերմը։ Նրա մասին գրքեր գրվեցին, ստեղծվեցին կայքեր, ամեն տարի Լեբովսկու անվան փառատոններ են անցկացվում, տարածվում է մի ամբողջ փիլիսոփայական ուսմունք, որը հիմնված է գլխավոր հերոսի կերպարի վրա։ Կերպարների բազմաթիվ արտահայտություններ դարձան թևավոր խոսքեր։

Սյուժե խմբագրել

Գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում 1991 թ.: Ֆիլմը սկսվում է ոչ մեծ ներածական մասից, որտեղ անտեսանելի պատմիչը հանդիսատեսին է ներկայացնում Ջեֆֆրի Լեբովսկուն, աշխարհից կտրված տղամարդու, ով ավելի հայտնի է Պիժոն (անգլ. Dude) մականունով, ով առանց շտապելու գնումներ է կատարում սուպերմարկետի գնման բաժնում։ Արդյունքում ընտրում է մի տուփ սերուցք, գանձապահին է ներկայացնում 69 ցենտ արժեցող կտրոնը և գնում է տուն։ Բայց տանն արդեն գլխավոր հերոսին են սպասում երկու ավազակ։ Նրանք ներկայանում են որպես ոմն Ջեկի Տրիհորնի մարդիկ և պահանջում են կնոջ պարտքերը։ Պիժոնը երբեք ամուսնացած չի եղել, և ավազակները, հասկանալով, որ շփոթել են հասցեն, հեռանում են, ընդ որում՝ նրանցից մեկը միզում է գորգի վրա։ Գորգը ողջ սենյակի ոճն էր ապահովում, դրա համար էլ, հետևելով իր լավագույն ընկերոջ խորհրդին՝ լեհ էմիգրանտ Ուելտերին, Պիժոնը որոշում է գնալ իր ազգանվանակցի մոտ և պահանջել վնասի փոխհատուցում։ Հաջորդ օրը, այսպես կոչված, Մեծ Լեբովսկին, հաշմանդամի սայլակին նստած տարեց միլիոնատերը, կտրուկ հրաժարվում է վնասը փոխհատուցել։ Որպես վրեժ՝ Պիժոնը տանում է նրա առանձնատան գորգերից մեկը։ Բացի այդ այստեղ նա ծանոթանում է երիտասարդ Բաննիի հետ, ով ամուսնացել է ծեր Լեբովսկու հետ փողի պատճառով։

Հաջորդ օրը Մեծ Լեբովսկին անսպասելի իր տուն է հրավիրում Պիժոնին և տխուր հայտնում, որ ավազակները փախցրել են Բաննիին։ Ծերուկը խնդրում է նրան հանդես գալ սուրհանդակի դերում և ավազակներին հանձնել մեկ միլիոն դոլլար առձեռն, քանի որ կարծում է, որ հեղինակներն այն երկու ավազակներն են, որոնք փչացրել են գորգը։ Վերադառնալով տուն՝ Պիժոնը պառկում է հանգստանալու գողացված գորգի վրա, բայց բնակարան են մտնում ինչ որ մարդիկ և ուժեղ հարվածով հերոսին հասցնում անգիտակից վիճակի։ Ոչ մեծ երաժշտական քնից հետո Պիժոնն արթնանում է մերկ գետնի վրա՝ նոր գորգը անհետացել է։ Որոշ ժամանակ անց զանգ է գալիս Բաննիին առևանգողներից, և Պիժոնը, ստանալով փողերով պայուսակը, ուղղվում է դեպի նշված վայրը։ Ընդ որում՝ Ուոլտերը փորձում է համոզել նրան, որ փրկագինը պետք է պահել իրեն, իսկ ավազակներին տալ միայն պայուսակը՝ լցված կեղտոտ ներքնազգեստով։ Պիժոնը հրաժարվում է դրանից, բայց չի կարողանում խանգարել համառ ընկերոջը։ Արդյունքում ավազակները հեռանում են պայուսակով, իսկ հերոսները մնում են՝ ձեռքերին մեկ միլիոն դոլլար՝ այդպես էլ չազատելով գերուհուն։ Պիժոնն անհանգստանում է, որ աղջկան հիմա կարող են սպանել, բայց Ուելտերն անզիջում է։ Ուրիշ ոչինչ չի մնում անելու, քան գնալ բոուլինգ խաղալու։ Հենց այդ գիշեր, բոուլինգից դուրս գալիս Պիժոնը նկատում է, որ իր մեքենան գողացել են, իսկ քեյսը՝ ամբողջ գումարով, գտնվում էր մեքենայի թափքում։ Շուտով Պիժոնին իր մոտ է հրավիրում Մեծ Լեբովսկու աղջիկը՝ Մոդը և խոստովանում է, որ իր մարդիկ են վերցրել գորգը (այն թանկ է իր համար՝ որպես մայրիկի հիշատակ)։ Նա բացատրում է, որ Բաննին աշխատում է Ջեկի Թրիհորնի մոտ՝ որպես պոռնոդերասանուհի, և հավանական է, որ անձամբ է կազմակերպել փախուստը, որպեսզի ստանա ամուսնու փողերը։ Մոդը խնդրում է Պիժոնին ոչ մի դեպքում փրկագինը չտալ, քանի որ փողերն իրականում պատկանում են բարեգործական հիմնադրամին, որն օգնում է անապահով ընտանիքների տաղանդավոր երեխաներին, իսկ Լեբովսկին այդ կազմակերպության ղեկավարն է։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Լեբովսկի» հոդվածին։