Ջոան Մերի Լարկին (անգլ.՝ Joan Marie Larkin, սեպտեմբերի 22, 1958(1958-09-22)[1][1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), առավել հայտնի է որպես Ջոան Ջետ (անգլ.՝ Joan Jett[3]), ամերիկացի ռոք երգչուհի, կիթառահար, վոկալիստ, պրոդյուսեր և երգերի հեղինակ, դերասանուհի։

Ջոան Ջետ
Ծնվել էսեպտեմբերի 22, 1958(1958-09-22)[1][1] (65 տարեկան)
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]
Երկիր ԱՄՆ
Ժանրերռոք
Մասնագիտությունկիթառահար, երգչուհի, դերասանուհի, հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, վոկալիստ և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներկիթառ, վոկալ և բաս կիթառ
ԼեյբլBlackheart Records?, Epic Records, MCA Records և Warner Music Group
ԿրթությունWheaton High School?
ԱնդամակցությունThe Runaways? և Joan Jett & the Blackhearts?
Կայքjoanjett.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Joan Jett Վիքիպահեստում

Հայտնի է դարձել The Runaways խմբում ռիթմ կիթառ նվագելով։ Սակայն, մեծ հաջողության Ջոանը հասել է իր՝ Joan Jett & the Blackhearts խմբի հետ միասին կատարելով «I Love Rock ’n’ Roll» երգը, որը 1981 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 1-ը գլխավորել է Billboard Hot 100 չարթը։ Խմբի այլ հայտնի երգերն են՝ «Crimson and Clover», «I Hate Myself for Loving You», «Do You Want to Touch Me», «Light of Day», «Love Is All Around», «Bad Reputation», «Little Liar» և «I Love Playing With Fire»:

Նրա երաժշտությունը հիմնականում անփոխզիջման և մեխանիկական ռիթմի մասին է, որը բնորոշ է իր հայրենի Ֆիլադելֆիայի խմբերին։ Երգերի բառերը հաճախ կորցրած սիրո, դեպի իրականին ձգտման, ամերիկյան միջին դասի դեմ պայքարի բանաձևի մասին է։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի Լոնկենո հիվանդանոցում։ 1967 թվականին նա տեղափոխվել է Մերիլենդ նահանգի Ռոքվիլ քաղաք։ Պատանեկության տարիներին նա հաճախ գաղտնի փախչում էր տնից, որպեսզի ընկերների հետ համերգներ հաճախի։ 13 տարեկան հասակում, Սուրբ Ծննդին, հոր կողմից ստանում է իր առաջին կիթառը, և դրանից հետո, հիմնականում, ժամանակ էր անցկացնում երգեր գրելով։ Այդ ժամանակ իր ընտանիքը տեղափոխվում է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաք։ Լոս Անջելեսում Ջոանը ծանոթանում է իր կուռքերից մի քանիսի հետ, այդ թվում նաև Սյուզի Քուատրոյի՝ առային կին ռոք երաժիշտներից մեկի հետ։

«The Runaways» ֆիլմում, որը Ջոանի ստեղծագործության սկզբի մասին է, ցույց է տրված, որ Քուատրոն կարևոր նշանակություն ունի Ջոանի կարիերայի համար, և նա Սյուզիից շատ որակներ է վերցրել, այդ թվում նաև նրա գանգուռ մազերը և ոճը։ Ջոանը կոշիկներ էր կրում, որոնց կողքին գրված էր «Suzi Quatro»: Նրա ոճը նաև կապված է գլեմ ռոքի հետ՝ կաշվե բաճկոններ և կաշվե տաբատներ սիրելու պատճառով։

The Runaways (խումբ) խմբագրել

1975 թվականին, Լոս Անջելես տեղափոխվելուց երեք տարի անց, Սյուզի Քուատրոյի ստեղծագործության ազդեցության տակ, Ջոանը՝ Սանդի Ուեսթի (հարվածայիններ) հետ միասին կազմեց իր առաջին խումբը, որը արդյունքում անվանվեց The Runaways: Կազմի մեջ էին մտնում նաև Միկի Սթիլը, Ջեքի Ֆոքսը, Լիտա Ֆորդը և Շերի Քերին, ով եզրափակեց կազմը։ Չնայած Քերին սկզբում խմբի մենակատարն էր, բացի բեք վոկալի և կիթառային հատվածներից, Քերիի և Միքի Սթիլի հետ միասին Ջոանը նաև մասնակցում էր նյութերի մեծամասնությունը գրելու վրա։

Խումբը ձայնագրել է հինգ ալբոմ (Live in Japan-ի հետ միասին), որոնք ԱՄՆ-ում հայտնի չէին։ 1977 թվականին, իրենց երկրորդ ալբոմը թողարկելուց հետո, խումբը համաշխարհային շրջագայության է մեկնել, առանձնահատուկ հաջողության հասնելով Ճապոնիայում, որտեղ նրանց հայտնվելը բիթլոմանիա էր հիշեցնում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ջոանը բարոյական պատճառներով բուսակեր է դարձել։ 2011 թվականին PETA կազմակերպության համար տեսաուղերձ է ձայնագրել, որտեղ ներկայացնում է վեգանությունը որպես շրջակա միջավայրի առողջության և պահպանման նշանակություն[4]։ Իրաքում պատերազմի դեմ ելույթ ունենալով, 2003 թվականին աջակցել է հակառազմական նախագահական թեկնածու Հովարդ Դինի արշավը։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ
  • Joan Jett (1980), վերաթողարկվել է Bad Reputation անվամբ (1981)
  • The Hit List (1990)
Ստուդիական ալբոմներ The Blackhearts խմբի հետ
  • I Love Rock 'n' Roll (1981)
  • Album (1983)
  • Glorious Results of a Misspent Youth (1984)
  • Good Music (1986)
  • Up Your Alley (1988)
  • Notorious (1991)
  • Pure and Simple (1994)
  • Naked (2004)
  • Sinner (2006)
  • Unvarnished (2013)
Ալբոմներ ֆան խմբի համար
  • Cherry Bomb (1995)[5]
  • 1979 (1995)
  • Unfinished Business (2001)
Կոմպիլյացիա
  • Do You Wanna Touch Me (1993)
  • Flashback (1993)
  • Great Hits (1996)
  • Fit to Be Tied (album)|Fit to Be Tied (1997)
  • Fetish (1999)
  • Jett Rock (2003)
  • Greatest Hits (2010)
Համատեղ ալբոմներ
  • Evil Stig (The Gits խմբի հետ համատեղ) (1995)
Ալբոմներ, թողարկված միայն Ճապոնիայում
  • I Love Rock 'n' Roll 92 (1992) (մինի ալբոմ)
  • Jett Rock: Greatest Hits of Joan Jett & the Blackhearts (2003)[6]
  • Naked (2004)

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #13472707X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Fricke, David; Fricke, David (2015 թ․ ապրիլի 24). «Joan Jett: Built to Rock». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. «Joan Jett Loves Animals and Rock 'n' Roll». PETA (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. «Joan Jett Lyrics». Official Bad Reputation Nation Website. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  6. «Jett Rock: Greatest Hits of Joan Jett & the Blackhearts». Allmusic. Վերցված է 2012 թ․ ապրիլի 27-ին.
  7. «Notes of praise for LI musicians at Hall induction». Newsday. 2006 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 13-ին.
  8. «The 100 Greatest Guitarists of All Time». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 25-ին.
  9. «Joan Jett honored for animal charity work». MSN. 2012 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  10. «Thisfunktional: SSMF Day 1 - Honoree Joan Jett receives award, Gibson Signature guitar, August 1 becomes Joan Jett Day in West Hollywood». Thisfunktional.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  11. Zaleski, Annie (2014 թ․ հուլիսի 22). «Once-in-a-Lifetime Performances Highlight Inaugural Alternative Press Music Awards». Loudwire.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  12. «2015 Rock and Roll Hall of Fame Class: See the Inductees». Radio.com. 2014 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  13. McDonald, Soraya (2014 թ․ դեկտեմբերի 16). «Joan Jett, Bill Withers, Lou Reed and Green Day among those to join Rock and Roll Hall of Fame». The Washington Post. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել