Ջիվան Աբրահամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ջիվան Զավենի Աբրահամյան (հուլիսի 6, 1961[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 20, 1991[1], Վերին շեն, Գերանբոյի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ Ազգային Բանակի կազմակերպիչներից, ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս (1996 թ., հետմահու), արմատներով Զովունի գյուղից է[2]։
Ջիվան Զավենի Աբրահամյան | |
---|---|
հուլիսի 6, 1961[1] - հուլիսի 20, 1991[1] (30 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան Հայաստան |
Մահվան վայր | Վերինշեն գյուղ, Շահումյան Արցախ |
Գերեզման | Եռաբլուր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | Հատուկ նշանակության զորքեր |
Կոչում | կապիտան |
Հրամանատարն էր | ՆԳՆ Հատուկ գնդի 1-ին վաշտի |
Մարտեր/ պատերազմներ | Աֆղանական պատերազմ (1979—1989) Հայ-ադրբեջանական պատերազմ (1991-1994) Արցախյան ազատամարտ, |
Պարգևներ | ԽՍՀՄ «Արիության» մեդալ ՀՀ ազգային հերոսի կոչում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Երևանում, սովորել է թիվ 111 դպրոցում, որն այժմ կրում է իր անունը[3]։
Բանակում ծառայության ընթացքում մասնակցել Է աֆղանական պատերազմին, ինչի համար պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով[4]։
Ջիվան Աբրահամյանը եղել է հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատար, գործուն մասնակցություն է ունեցել Արարատի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Նոյեմբերյանի, Վայքի, Տավուշի և ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Աչքի է ընկել Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Վերին շեն գյուղերի ինքնապաշտպանության ժամանակ։ Զոհվել է 1991 թ. հուլիսի 20-ին Շահումյանի շրջանի Վերին շեն ավանի պաշտպանության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք» շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։
Գրականություն
խմբագրել- Դերիկյան Վ, Վերջին ճակատամարտը, տես Ավետաբերները (դիմանկարի ժողովածու) գրքում, Ե., 1997։
- Բաղդասարյան Դ., Դիմակայություն (հուշագրություներ), Ե., 1997։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |