Էրքեջ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էրքեջ, գյուղ նախկին Գյուլիստանի մելիքության տարածքում։ Առաջին հիշատակումները գյուղի մասին ներառում է 12-15 դարերը։ Էրքեջ գյուղը գտնվում է Մռավ և Քյափազ լեռնագագաթներից մոտ 30 կմ դեպի հյուսիս։ Մեծ Հայքի Արցախ նահանգի արևմտյան մասում։ Ներկայումս գյուղը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Գյուղում գործել է Սուրբ Սարգիս Եկեղեցին, որի կառուցման մասին կա թվագրություն ՌՃԿԵ - այսինքն 1761 թվական։ «Չիքին Տակ» կոչվող տարածքում կա բուժիչ աղբյուր, նույն տարածքում անտառի մեջ կա անհիշելի ժամանակներից ավերված բնակավայր, որտեղի ժողովուրդը հետագայում բնակություն են հաստատել Էրքեջում:
Բնակավայր | ||
---|---|---|
Էրքեջ | ||
Երկիր | ![]() | |
Բնակչություն | 220 մարդ (2009) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|