Վերին շեն (Շահումյանի շրջան)
գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերին շեն (այլ կիրառումներ)
Չշփոթել Նոր Վերինշեն հոդվածի հետ։
Վերին շեն (գրականության մեջ՝ Վերինշեն), գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Գտնվում է Սև գետակի ձախ ափին, լեռնային վայրում։ 1990-ական թվականների հայ-ադրբեջանական պատերազմից հետո գտնվում է հակառակորդի հսկողության տակ[2]։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Վերին շեն | ||
ադրբ.՝ Yuxarı Ağcakənd | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Շահումյանի շրջան | |
Համայնք | Գերանբոյի շրջան և Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ) | |
Այլ անվանումներ | Վերին Շեն | |
Բնակչություն | 1017 մարդ (XIX դարավերջ) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բնակչություն
խմբագրելXIX դարավերջին ուներ 100 տուն՝ 1004 հայ և 8 տուն՝ 13 թուրք բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն է։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը 1756 թվականին կառուցել էր Մելիք Հովսեփը։
Անվանի մարդիկ
խմբագրելՎերինշենում ծնվել է պատմական գիտությունների դոկտոր Ղևոնդ Դալլաքյանը (1915-1988)[3]։
Արտաքին հղումներ
խմբագրել- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջեր 390–392.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 801