Ջին Սմարթ

ամերիկացի դերասանուհի

Ջին Էլիզաբեթ Սմարթ (անգլ.՝ Jean Elizabeth Smartսեպտեմբերի 13, 1951(1951-09-13)[1][2], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, «Էմմի» մրցանակի հնգակի դափնեկիր և «Ոսկե գլոբուս» մրցանակակիր։ Համբավվել է իր կատակերգական դերերով, քննադատների բարձր գնահատանքին են արժանացել հատկապես Մարթա Լոգանի դերի կատարումը 24 հեռուստասերիալում, Դեբորա Վենսինը՝ Հնարքներ հեռուստասերիալում և Հելենինը՝ «Mare of Easttown» մինի սերիալում։

Ջին Սմարթ
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 13, 1951(1951-09-13)[1][2] (72 տարեկան)
Ծննդավայր՝Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0005443

2021 թվականին Սմարթը դարձավ երկրորդ դերասանուհին Բեթի Ուայթից հետո, ով «Էմմի» մրցանակ է շահել կատակերգական բոլոր երեք անվանակարգերում։

Կենսագրություն

խմբագրել

Ջինը ծնվել է Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում, , ուսուցիչներ Քեյ և Դուգլաս Սմարթների ընտանիքում[3]։ Երբ Ջինը 13 տարեկան էր, նրա մոտ ախտորոշվել է 1-ին տիպի շաքարախտ[4][5] ։ 1969 թվականին նա ավարտել է ծննդավայրի Բալարդի անվան միջնակարգ դպրոցը։ Վաշինգտոնի համալսարանում ուսանելիս եղել է Ալֆա Դելտա Պի իգական ակումբի անդամ։

Կարիերա

խմբագրել

Համալսարանն ավարտելուց հետո Սմարթը սկսել է իր կարիերան Բրոդվեյի թատրոնում[6] ։ 1981 թվականին Պիաֆ ներկայացման մեջ խաղացել է իր դեբյուտային դերը՝ մարմնավորելով Մարլեն Դիտրիխի կերպարը։ 1984 թվականին այդ դերը կատարել է նաև դրա հեռուստատեսային տարբերակում։ 1981 թվականին Սմարթը առաջադրվել է «Drama Desk Award»-ի «Անցյալ ամառ կապտաձկան ծովախորշում» ֆիլմում իր դերակատարման համար։ 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին նա նկարահանվել է հեռուստատեսային ոչ մեծ դերերում։ Այս բնագավառում նրա առաջին նշանակալի աշխատանքը Շառլին Ֆրեյզեր Սթիլֆիլդի դերն էր «Ստեղծելով կնոջը» կատակերգական սերիալում, որտեղ նա նկարահանվել է 1986-ից 1991 թվականներին[7] ։

Դրանից հետո Սմարթը հանդես է եկել հեռուստատեսային ֆիլմերում։ 1992 թվականին խաղացել է սերիական մարդասպան Էյլին Ուորնոսի դերը «Զանգվածային սպանություն. Էյլին Ուորնոսի պատմությունը» հեռուստաֆիլմում, իսկ 1994 թվականին՝ Օրի Բաքսթերի դերը՝ «Յիրլինգ»-ի հեռուստատեսային տարբերակում։ 1995 թվականին նկարահանվել է Scarlett մինի սերիալում և The Brady Bunch Movie ֆիլմում։ 1998 թվականին հայտնվել է Style and Substance սիթքոմում։ 1990-ականների նրա հիշարժան աշխատանքներից են նաև դերակատարումները «Չափազանց մեծ ազդեցություն», «Տարօրինակ զույգ II» և «Գվինևեր» ֆիլմերում[8] :

 
Սմարթը 2008 թվականի Էմմի մրցանակաբաշխության ժամանակ:

2000 թվականին Սմարթը նկարահանվել է Լոռնա Լինլիի դերում « Ֆրեյզեր» սիթքոմում[9] ։ Այս դերակատարման համար ստացել է երկու Էմմի մրցանակ։ 2001 թվականին էլ առաջադրվել է Թոնի մրցանակի «Մարդը, որը եկել էր ճաշի» կատակերգության համար։

2002-ից 2007 թվականներին Սմարթը հնչյունավորել է Աննային Kim Possible անիմացիոն սերիալում, իսկ 2004 թվականին խաղացել է գլխավոր դերը Տիեզերքի կենտրոնը սիթքոմում։ 2006 թվականի հունվարին նա ընդգրկվել է «24» ֆիլմի դերասանական կազմում և մարմնավորել առաջին տիկին Մարթա Լոգանին՝ հորինված նախագահ Չարլզ Լոգանի կնոջը։ Նրա աշխատանքը գնահատվել է քննադատների կողմից, և նա առաջադրվել է «Էմմի» մրցանակների 2006 և 2007 թվականներին՝ դրամատիկական սերիալներում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի և դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի անվանակարգերում։

2008 թվականին Սմարթը արժանացել է Էմմի մրցանակի՝ կատակերգական սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում՝ Ռեգինա Նյուլիի դերի համար «Ո՞վ է Սամանտան» սերիալում, որի նկարահանումներին մասնակցել է 2007-2009 թվականներին։

2010 թվականից Սմարթը խաղացել է Հավայներ նահանգի նահանգապետի դերը Hawaii Five.0 հեռուստասերիալում։

Անձնական կյանք

խմբագրել

Սմարթը ամուսնացած էր դերասան Ռիչարդ Գիլիլենդի հետ 1987 թվականից մինչև վերջինիս մահը՝ 2021 թվականը։ Ունի մեկ որդի՝ Քոնոր Դուգլասը (ծնված 1990 թ.)։ 2009 թվականի մայիսին զույգը որդեգրել է Չինաստանից մի աղջկա, ում անվանել են Բոնի Քեթլին։ Սմարթը մասնակցել է Բարաք Օբամայի և Ջոն Էդվարդսի 2008 թվականի քարոզարշավին[10] ։

Ընտրված ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1984 հֆ Պիաֆ Piaf Մառլեն Դիտրիխ
1984 ֆ Բռնկում Flashpoint Դորիս
1984 ֆ Արձանագրություն Protocol Էլլա
1986 ֆ Սեպը՝ սեպով Fire with Fire Մերի
1986-1991 ս Արարելով կնոջը Designing Women Չարլին Օլիվիա Ֆրեյզեր Սթիլֆիլդ
1992 ֆ Սիրուհին Mistress Փաթրիշա Ռայլի
1993 ֆ Տունդարձի ճանապարհ․ Անհավանական ճամփորդություն Homeward Bound: The Incredible Journey Քեյթ
1993 մս Բեթմեն Batman: The Animated Series Հելեն Վենթրիքս
1994 ս Սքառլեթ Scarlett Սալլի Բրյուտոն
1995 ֆ Կինոնկար Բրեյդի ընտանիքի մասին The Brady Bunch Movie Դինա Դիթմայեր
2000 ֆ Մանկիկը The Kid Դեյդրա Լեֆևր
2000-2001 ս Ֆրեյզեր Frasier Լանա Գարդներ / Լոռնա Լինլի
2001 մս Օբլոնգները The Oblongs Փիքլս Օբլոնգ
2002 ֆ Նորաոճ մի բան]] Sweet Home Alabama Ստելլա Քեյ Փերրի
2002-2007 մս Քիմ Փոսիբլ Kim Possible Էնն
2003 ֆ Հատակնիվեր տունը Bringing Down the House Քեյթ
2003 հֆ Մարդասպանի բնազդը Killer Instinct: From the Files of Agent Candice DeLong Քենդիս Դելոնգ
2004 ֆ Այգիների երկիրը Garden State Քերոլ
2006-2007 ս 24 ժամ 24 Մարթա Լոգան
2007-2009 ս Ո՛վ է Սամանտան Samantha Who? Ռեջինա Նյուլի
2009 ֆ Խռովահույզ պատանեկություն Youth in Revolt Էսթել Թվիսփ
2010 ֆ Դեպի լավը Barry Munday Քերոլ Մանդեյ
2010-2011 ս Հավայներ, 5.0 Hawaii Five-0 նահանգապետ Փեթ Ջեյմսոն
2015 ս Ֆարգո Fargo Ֆլոյդ Գերհարդ
2016 ֆ Հատուցում The Accountant Ռիտա Բլեքբեռն
2017-2019 ս Լեգեոն Legion Մելանի Բըրդ
2018 ֆ Հենց ինքը՝ կյանքը Life Itself Լինդա Դեմփսի
2019 ս Պահապանները Watchmen Լորի Բլեյք
2020 ֆ Արհեստական ինտելեկտ Superintelligence նախագահ Մոնահան
2021 ս Իստթաունցի Մեյրը Mare of Easttown Հելեն Ֆեյհի
2021 ս Խորամանկություններ Hacks Դեբորա Վենս
2021 ֆ - Senior Moment Քերոլայն Սամերս
2022 ֆ Բաբելոն Babylon Էլինոր Սեյնթ Ջոն
2022 ֆ Դաշտային ծաղիկ Wildflower Փեգ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. «Jean Smart Bigoraphy». FilmReference. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. «Jean Smart Biography (1952?-)». Filmreference.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
  5. «Jean Smart Biography - Yahoo! Movies». Movies.yahoo.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
  6. «Jean Smart Picture, Video, Wallpaper, Profile, Gossip, and News at CelebrityWonder.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  7. «Jean Smart | Latest News, Videos, Trailers, Photos, Biography | MTV Movies». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  8. «Jean Smart — Bio». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 11 (օգնություն)
  9. «Jean Smart Movies». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  10. «Jean Gilliland Campaign Contributions and Donations - Huffington Post». Fundrace.huffingtonpost.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջին Սմարթ» հոդվածին։