Ջեք Շտեյնբերգեր (անգլ.՝ Jack Steinberger, մայիսի 25, 1921(1921-05-25)[1][2][3], Բադ Կիսինգեն, Բավարիա - դեկտեմբերի 12, 2020(2020-12-12)[4], Ժնև, Շվեյցարիա), ամերիկացի ֆիզիկոս-փորձարար, Նոբելյան մրցանակի դափնեկիր[9] (1988

Ջեք Շտեյնբերգեր
անգլ.՝ Jack Steinberger
Jack-Steinberger-2008.JPG
Ծնվել էմայիսի 25, 1921(1921-05-25)[1][2][3]
Բադ Կիսինգեն, Բավարիա
Մահացել էդեկտեմբերի 12, 2020(2020-12-12)[4] (99 տարեկան)
Ժնև, Շվեյցարիա
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա, Flag of the United States.svg ԱՄՆ և Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կոլումբիայի համալսարան և CERN
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԼինչեի ազգային ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Եվրոպական ակադեմիա[5] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՉիկագոյի համալսարան, Իլինոյսի տեխնոլոգիայի ինստիտուտ և New Trier High School?
Տիրապետում է լեզուներինգերմաներեն և անգլերեն
Գիտական ղեկավարԷդվարդ Թելեր
Եղել է գիտական ղեկավարՄելվին Շվարց
Պարգևներ
Երեխա(ներ)Ned Steinberger? և Julia K. Steinberger?
Commons-logo.svg Jack Steinberger Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ջեք Շտեյնբերգերը ծնվել է Գերմանիայում 1921 թվականին։ 13 տարեկանում գաղթել է ԱՄՆ։ 1942 թվականին ավարտել է Չիկագոյի համալսարանի քիմիայի բաժինը, այնուհետև միացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ազդանշանային կորպուսին։ 1946 թվականին վերադարձել է Չիկագոյի համալսարան՝ ուսանելով Էդվար Թելերին և Էնրիկո Ֆերմիին[10]։
1967 թվականից Հոյդելբուրգի, 1969 թվականից՝ Ամերիկյան ակադեմիաների անդամ է։

1988 թվականին Լեոն Լեդերմանի և Մելվին Շվարցի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի գծով` տիեզերքում գոյություն ունեցող ամենախորհրդավոր տարրական մասնիկների` երկու տիպերի հայտնագործության և ուսումնասիրման համար։

ԳործունեությունԽմբագրել

Շտեյնբերգերի հետազոտությունները նվիրված են մյուոնային ու պիոնային և տարրական մասնիկների ֆիզիկային։ 1950-1952 թվականներին Վ. Պանովսկու հետ առաջինն է չափել պիոնների սպինը և զույգությունը, հուսալիորեն հաստատել է չեզոք պիոնի գոյությունը։
1962 թվականին Լեոն Լեդրմանի և Մելվին Շվարցի հետ փորձով հաստատել է էլեկտրոնային նեյտրինոյի և մյուոնային նեյտրինոյի գոյությունը։
Լեդերմանի, Շվարցի և Շտեյնբերգերի հայտնագործությունը նշանակալից ավանդ է տարրական մասնիկների և բարձր էներգիաների ֆիզիկայի բնագավառում և էապես հարստացնում է տարրական կոչվող մասնիկների վերաբերյալ պատկերացումների շրջանակը։ Նրանք բացահայտել են նեյտրինոների ամենախորհրդավոր և առեղծվածային մասնիկների՝ նեյտրոնոների տիեզերական տարածվածությունը, հատկությունները, մասնավորապես բացահայտել են բոզոնների հատկությունները որպես թույլ փոխազդեցությունների կրողներ[11][12]։

ՊարգևներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել