Մելվին Շվարց
Մելվին Շվարց (անգլ.՝ Melvin Schwartz, նոյեմբերի 2, 1932[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք - օգոստոսի 28, 2006[4][1][2][…], Թուին Ֆոլս, Այդահո, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, ԱՄՆ ԳԱ անդամ 1975-ից, Նոբելյան մրցանակի դափնեկիր[11] (1988)։
Մելվին Շվարց անգլ.՝ Melvin Schwartz | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 2, 1932[1][2][3][…] Նյու Յորք, Նյու Յորք |
Մահացել է | օգոստոսի 28, 2006[4][1][2][…] (73 տարեկան) Թուին Ֆոլս, Այդահո, ԱՄՆ բնական մահով |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Կոլումբիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա, նեյտրինո[5] և Էլեկտրադինամիկա[5] |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[6] |
Ալմա մատեր | Կոլումբիայի համալսարան և Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[7] |
Գիտական ղեկավար | Ջեք Շտեյնբերգեր |
Եղել է գիտական ղեկավար | James Enstrom? և Robert D. Cousins? |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Մելվին Շվարցը ծնվել է Նյու Յորքում, սովորել Bronx High գիտական դպրոցում, որը տվել է ֆիզիկայի բնագավառի բազմաթիվ Նոբելյան մրցանակակիրներ։ Ֆիզիկայով սկսել է զբաղվել 12 տարեկանից։ 1953 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանը։ 1956-1958 թթ. աշխատել է Բրուքհեյվենյան ազգային լաբորատորիայում, 1958-1966 թթ.՝ Կոլումբիայի համալսարանում, պրոֆեսոր` 1963 թվականից, 1966 թվականից՝ Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր։ 1970 թ. Շվարցը Կալիֆոռնիայում հիմնադրում է Digital Pathways, Inc. համակարգչային անվտանգության ընկերությունը։ Ավելի ուշ Բրուքհեյվենյան լաբորատորիայի տնօրեն Նիկոլաս Սեմիոսը նրան հորդորել է վերադառնալ ֆիզիկա։ 1991 թվականին Շվարցը Բրուքհեյվենյան լաբորատորիայի Բարձր էներգիայի և Միջուկային ֆիզիկայի տնօրենն էր[12]։
1988 թ. Լեոն Լեդերմանի և Ջեք Շտեյնբերգերի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի գծով` տիեզերքում գոյություն ունեցող ամենախորհրդավոր տարրական մասնիկների՝ երկու տիպերի հայտնագործության և ուսումնասիրման համար։
Գործունեություն խմբագրել
Շվարցի հետազոտությունները նվիրված են բարձր էներգիաների և տարրական մասնիկների ֆիզիկային։ 1957 թվականին աշխատակիցների հետ հայտնագործել է սիգմա-հիպերոն մասնիկը։ 1959 թվականին ֆիզիկոս Բրունո Պոնտեկորվոյի հետ ցույց է տվել ցանկացած էներգիայով նեյտրինոյի ստացման համար արագացուցիչների օգտագործման հնարավորությունը։
Այլ գիտնականների հետ նեյտրոնային գիտափորձում ապացուցել է 2 տիպի նոյտրինոների էլեկտրոնային և մյունային գոյությունը։ 1957 թվականին ապացուցել է հիպեչոնների տրոհման մեջ զույգության չպահպանման իրողությունը, 1958 թվականին որոշել է լյամբդա և սիգմա-հիպերոն մասնիկների սպինը։ 1976 թվականին հայտնագործել է պիոնիումը, որը պիոնի և մյուոնի էկզոտիկ կապված վիճակն է[13][14]։
Պարգևներ խմբագրել
- Նոբելյան մրցանակ, 1988
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Melvin Schwartz Dies at 73; Won Nobel Prize in Physics // The New York Times / J. Kahn — Manhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2006. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 5,0 5,1 Czech National Authority Database
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ Guggenheim Fellows database
- ↑ The Nobel Prize in Physics 1988 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Նոբելյան մրցանակակիրներ ֆիզիկայից, 1988
- ↑ Մելվին Շվարց, կենսագրական
- ↑ Մելվին Շվարց՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ 1901-2000, Պավել Ծատուրյան, Երևան, 2007