Ջերալդին Փեյջ (անգլ.՝ Geraldine Page, նոյեմբերի 22, 1924(1924-11-22)[1][2][3][…], Kirksville, Միսսուրի, ԱՄՆ - հունիսի 13, 1987(1987-06-13)[3][4][5][…], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, «Օսկար» (ընդհանուր՝ 8 անվանակարգ), երկու «Ոսկե գլոբուս» (1962, 1963), երկու «Էմմի» (1967, 1969) և BAFTA (1979) մրցանակների դափնեկիր։

Ջերալդին Փեյջ
անգլ.՝ Geraldine Page
Ծնվել էնոյեմբերի 22, 1924(1924-11-22)[1][2][3][…]
ԾննդավայրKirksville, Միսսուրի, ԱՄՆ
Մահացել էհունիսի 13, 1987(1987-06-13)[3][4][5][…] (62 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԴե Պաուլ համալսարան, Englewood Technical Prep Academy? և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Alexander Schneider? և Ռիպ Թորն
Երեխա(ներ)Angelica Page?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ջերալդին Սյու Փեյջը ծնվել է Միսսուրի նահանգի Կիրքսվիլ քաղաքում։ Սովորել է Չիկագոյի Գուդմենի թատերական դրամատիկական դպրոցում, ինչպես նաև դերասանական վարպետություն է սովորել Նյու Յորքի հռչակավոր դերասանուհի Ուտա Հագենի մոտ։

Նրա դերասանական առաջնաելույթը տեղի է ունեցել 17 տարեկան հասակում, իսկ 1950-ական թվականների սկզբին սկսել է խաղալ Նյու Յորքի թատերական բեմահարթակներում։ 1953 թվականին «Ամռվա կեսին» բեմադրությունում իր դերի համար դարձել է Համաշխարհային թատերական մրցանակի դափնեկիր։ 1960 թվականին Թենեսի Ուիլյամսի «Բրոդվեյ» պիեսում, որտեղ տղամարդու գլխավոր դերը կատարել է Փոլ Նյումանը, իր դերի համար առաջին անգամ առաջադրվել է «Թոնի» մրցանակի։ 1963 թվականին պիեսը էկրանավորվել է, և Փեյջը նույն դերը խաղացել է այնտեղ՝ առաջադրվելով Կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակի։ Ավելի վաղ «Հոնդո» (1953) և «Ամառ և ծուխ» (1961) ֆիլմերում խաղացած դերերի համար երկու անգամ առաջադրվել էր «Օսկար» մրցանակի։

Հաջորդող երեք տասնամյակներին Ջերալդին Փեյջը շարունակել է խաղալ Բրոդվեյ թատրոնում՝ 1975, 1982 և 1987 թվականներին ստանալով «Թոնի» մրցանակի ևս երեք անվանակարգ։ Չնայած համեմատաբար փոքր ֆիլմագրության՝ դերասանուհին ևս չորս անգամ առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի «Դու հիմա մեծ տղա ես» (1966), «Փիթ և Թիլ»(1972), «Ինտերիեր» (1978) և «Կնքահայր Գրինվիչ Վիլիջը» (1984) կինոպատկերներում խաղացած դերերի համար։ 1986 թվականին իրեն մինչ այդ «Օսկար»-ի համար մրցավազքում յոթնակի անհաջողակ համարած Ջերալդին Փեյջը «Ուղևորություն դեպի Բաունտիֆուլ» կինոպատկերում տիկին Քերրի Ուոթսի դերի համար ստացել է Ամերիկյան կինոակադեմիայի նվիրական մրցանակը։

Իր կարիերայի ընթացքում դերասանուհին նաև շատ է աշխատել հեռուստատեսությունում, որտեղ դերեր է խաղացել մի շարք հեռուստասերիալներում․ դրանց թվում են՝ «Երկար տաք ամառ», «Բժշկական կենտրոն», «Ուրվականների պատմություններ» և «Անսահման սեր» հեռուստասերիալները։ Նաև նրա ձայնով է խոսել նաև «Փրկարարները »(1977) մուլտիպլիկացիոն ֆիլմում մադամ Մեդուզան։

1954-1957 թվականներին Փեյջը ամուսնացած է եղել ջութակահար Ալեքսանդր Շնայդերի հետ։ 1963 թվականին ամուսնացել է դերասան Ռիփ Թորնի հետ, որը նրանից փոքր էր 7 տարով։ Նրանք ունեին երեք երեխա՝ աղջիկը (դերասանուհի Անջելիկա Թորն) և երկվորյակ որդիները։

Ջերալդին Փեյջը մահացել է 1987 թվականի հունիսի 13-ին 62 տարեկան հասակում Նյու Յորքում սրտային անբավարարությունից։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անավանում Դեր
1935 ֆ Տաքսի Taxi Ֆլորենս Ալբերտ
1935 ֆ Հոնդո Hondo Էնջի Լոու
1961 ֆ Ամառ և ծուխ Summer and Smoke Ալմա Ուայնմիլեր
1962 ֆ Երիտասարդության քաղցրաձայն թռչուն Sweet Bird of Youth Ալեքսանդրա Դել Լագո
1693 ֆ Ձեղնահարկի խաղալիքները Toys in the Attic Քերի Բերնայրս
1964 ֆ Սիրելի սիրտ Dear Heart Իվի Ջեքսոն
1966 ֆ Դու հիմա մեծ տղա ես You're a Big Boy Now Մարջերի Շանթիքլեր
1966 ֆ Երեք քույր The Three Sisters Օլգա
1967 ֆ Ամենաերջանիկ միլիոնատերը The Happiest Millionaire Միսիս Դյուկ
1969 ֆ Ի՞նչ է պատահել մորաքույր Ալիսին What Ever Happened to Aunt Alice? Միսիս մերաբլ
1971 ֆ Խաբված The Beguiled Մարտա Ֆարնսվորտ
1972 ֆ Փիթ և Թիլի Pete 'n' Tillie Գարտրուդա
1975 ֆ Մորեխների օրը The Day of the Locust Մեծ քույր
1977 մֆ Փրկարարները The Rescuers Մադամ Մեդուզա
1978 ֆ Ինտերիեր Interiors Իվ
1984 հֆ Կնքահայր Գրինվիչ Վիլիջը Dollmaker Միսիս Քենդրիք
1985 ֆ Հարսնացուն The Bride Միսիս Բաուման
1985 ֆ Ապակե բաժակները Walls of Glass Մայր
1985 ֆ Ուղևորություն դեպի Բաունտիֆուլ The Trip to Bountiful Միսիս Քերի ՈՒոտս
1985 հֆ Գեքլբեր Ֆինի արկածները Adventures of Huckleberry Finn Սալի Ֆելս
1986 ֆ Հարազատ որդի Native Son Փեգի
1987 ֆ Իմ փոքրիկ աղջիկ My Little Girl Մոլի

Մրցանակներ և անվանակագեր խմբագրել

Մրցանակ Տարի Կատեգորիա Ֆիլմ/Հեռուստասերիալ Արդյունք
Օսկար 1954 Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Հոնդո Առաջադրված
1962 Լավագույն կանացի դեր Ամառ և ծուխ Առաջադրված
1963 Լավագույն կանացի դեր Երիտասարդության քաղցրաձայն թռչուն Առաջադրված
1967 Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Դու հիմա մեծ տղա ես Առաջադրված
1973 Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Փիթ և Թիլի Առաջադրված
1979 Լավագույն կանացի դեր Ինտերիեր Առաջադրված
1985 Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Կնքահայր Գրինվիչ Վիլիջը Առաջադրված
1986 Լավագույն կանացի դեր Ուղևորություն դեպի Բաունտիֆուլ Հաղթանակ
BAFTA 1963 Լավագույն կանացի դեր Երիտասարդության քաղցրաձայն թռչուն Առաջադրված
1979 Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Ինտերիեր Հաղթանակ
Ոսկե գլոբուս 1962 Դրամայում լավագույն կանացի դեր Ամառ և ծուխ Հաղթանակ
1963 Դրամայում լավագույն կանացի դեր Երիտասարդության քաղցրաձայն թռչուն Հաղթանակ
1964 Դրամայում լավագույն կանացի դեր Ձեղնահարկի խաղալիքներ Առաջադրված
1965 Դրամայում լավագույն կանացի դեր Սիրելի սիրտ Առաջադրված
1967 Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Դու հիմա մեծ տղա ես Առաջադրված
1973 Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Փիթ և Թիլի Առաջադրված
1979 Դրամայում լավագույն կանացի դեր Ինտերիեր Առաջադրված
1986 Դրամայում լավագույն կանացի դեր Ուղևորություն դեպի Բաունտիֆուլ Առաջադրված
1987 Մինի սերիալում, հեռուստասերիալում, հեռուստաֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Նացիստական որսորդ։ Բիթ Քլարսֆելդի պատմությունը Առաջադրված
Էմմի 1959 Մինի սերիալում կամ ֆիլմում կանացի լավագույն դեր Ծերունին Առաջադրված
1967 Մինի սերիալում կամ ֆիլմում կանացի լավագույն դեր Սուրբ Ծննդյան հիշողություններ Հաղթանակ
1969 Մինի սերիալում կամ ֆիլմում կանացի լավագույն դեր Տոնի հյուրը Հաղթանակ
Թոնի 1960 Պիեսում լավագույն կանացի դեր Երիտասարդության քաղցրաձայն թռչուն Առաջադրված
1975 Պիեսում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Մահացու և անկրկնելի Առաջադրված
1982 Պիեսում լավագույն կանացի դեր Ագնես Աստվածը Առաջադրված
1987 Պիեսում լավագույն կանացի դեր Ուրախ ուրվական Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերալդին Փեյջ» հոդվածին։