Ջեյք Սալիվան
Ջեյքոբ Ջերեմայա Սալիվան (անգլ.՝ Jacob Jeremiah Sullivan, նոյեմբերի 28, 1976[2][3], Բերլինգթոն, Վերմոնտ, ԱՄՆ), ամերիկացի պետական գործիչ, 2013-2014 թվականներին ԱՄՆ փոխնախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, 2021 թվականից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։
Ջեյք Սալիվան | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մագդալեն քոլիջ[1], Եյլի իրավունքի դպրոց, Southwest High School? և Գրեյս Հոփեր քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պետական ծառայող |
Ծննդյան օր | նոյեմբերի 28, 1976[2][3] (47 տարեկան) |
Ծննդավայր | Բերլինգթոն, Վերմոնտ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է ԱՄՆ Վերմոնտ նահանգի Բերլինգթոն (Վերմոնտ) քաղաքում։ Սալիվանի հայրը լրագրող է եղել, իսկ մայրը՝ սոցիալական մանկավարժ[8][9]։ Ընտանիքի հինգ երեխաներից երկրորդն է, Մինեապոլիսում ավարտել է Մինեսոտայի հարավարևմտյան ավագ դպրոցը։ 1998 թվականին ավարտել է Եյլի համալսարանը։ Ստանալով Ռոդսի կրթաթոշակ՝ կրթությունը շարունակել է Օքսֆորդի համալսարանում, այնուհետ վերադարձել է ԱՄՆ և 2003 թվականին ավարտել Եյլի համալսարանի իրավունքի դպրոցը[10]։
Faegre & Benson ընկերությունում զբաղվել է փաստաբանական գործունեությամբ, եղել Մինեսոտայից ամերիկացի սենատոր Էմի Քլոբուշարի խորհրդականը։ 2008 թվականի նախագահական մրցավազքի ընթացքում եղել է Հիլարի Քլինթոնի թիմում, իսկ արդեն 2009 թվականի հունվարին նշանակվել է Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, որը Բարաք Օբամայի վարչակազմում զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը։ 2013 թվականի փետրվարի 26-ին նշանակվել է այդ ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական[11]։
2014 թվականին թողել է պետական ծառայությունը և սկսել դասավանդել Եյլի իրավունքի դպրոցում[12]։
2020 թվականի նոյեմբերի 23-ին նորընտիր նախագահ Ջո Բայդենը հրապարակեց իր ապագա վարչակազմի գլխավոր պաշտոններում իր թեկնածուների ցանկը՝ Ջեյք Սալիվանին անվանելով նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի թեկնածու[13]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է Մեգի Գուդլենդերի հետ (անգլ.՝ Maggie Goodlander): Ամուսինները բնակվել են Նյու Հեմփշիր նահանգի Պորտսմութ քաղաքում[14]։
Մրցանակներ
խմբագրել- Իշխան Յարոսլավ Իմաստունի II աստիճանի շքանշան (2022 թվականի օգոստոսի 23, Ուկրաինա)՝ «միջպետական համագործակցության ամրապնդման գործում նշանակալի անձնական ծառայությունների, Ուկրաինայի պետական ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու, աշխարհում ուկրաինական պետության հանրահռչակման գործում նշանակալի ավանդի համար»[15]։
- «Լիտվային մատուցած ծառայությունների համար» մեծ կոմանդորյան խաչ-շքանշան, (2023 թվականի հուլիսի 10, Լիտվա)[16]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Rhodes Scholar Database
- ↑ 2,0 2,1 Record #6546152381792801950003 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 3,0 3,1 https://www.trumancenter.org/team/jake-sullivan
- ↑ https://obamawhitehouse.archives.gov/the-press-office/2013/02/26/vice-president-biden-announces-jake-sullivan-new-national-security-advis
- ↑ https://www.president.gov.ua/en/news/prezident-ukrayini-zustrivsya-z-radnikom-prezidenta-ssha-z-p-78957
- ↑ Sauli Niinistö palkitsi Bidenin mysteerinaisen (фин.)
- ↑ 1K-1399 Dėl apdovanojimo Lietuvos valstybės ordinais
- ↑ Gihring, Tim (2016 թ․ փետրվարի 9). «'We just go to Jake': How a Southwest High grad became Hillary Clinton's go-to guy». MinnPost. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Bertrand, Natasha (2020 թ․ նոյեմբերի 27). «The inexorable rise of Jake Sullivan». Politico (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Jonathan Allen (2015 թ․ սեպտեմբերի 4). «Meet Jake Sullivan, the man behind hawkish Hillary Clinton's foreign policy» (անգլերեն). Vox. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Josh Rogin (2013 թ․ փետրվարի 26). «Jake Sullivan is Biden's new national security advisor» (անգլերեն). Foreign Affairs. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Hedy Gutfreund (2016 թ․ մարտի 4). «Jake Sullivan, on Imperfect Politics» (անգլերեն). Yale Daily News. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Brittany De Lea (2020 թ․ նոյեմբերի 24). «US should encourage China's rise, Biden national security pick Jake Sullivan says» (անգլերեն). Fox News. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ David Boroff (2020 թ․ նոյեմբերի 23). «Who is Jake Sullivan? Biden's pick for national security adviser» (անգլերեն). The U.S. Sun. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Указ Президента України № 595/2022 від 23 серпня 2022 року «Про відзначення державними нагородами України»
- ↑ CloseDėl apdovanojimo Lietuvos valstybės ordinais
Արտաքին հղումներ
խմբագրել- Sullivan Appearances on C-SPAN
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյք Սալիվան» հոդվածին։ |