Էմի Քլոբուշար
Էմի Ջին Քլոբուշար (անգլ.՝ Amy Jean Klobuchar, մայիսի 25, 1960[5], Plymouth, Հենեպին շրջան, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Մինեսոտայի նահանգից ԱՄՆ սենատոր, Մինեսոտայի Դեմոկրատական ֆերմերային-աշխատանքային կուսակցության անդամ (ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ), ԱՄՆ նախագահի թեկնածու (2020)[7]։ Ժողովրդավարական կառավարման և սոցիալական ծրագրերի կոմիտեի նախագահ, ընդգրկված է Միացյալ տնտեսական կոմիտեի, Սենատի գյուղատնտեսության, սննդի և անտառային տնտեսության կոմիտեի, Սենատի առևտրի, գիտության և տրանսպորտի հարցերի կոմիտեի, Սենատի կանոնների և վարչակազմի կոմիտեի և Սենատի դատական մարմինների կոմիտեի կազմում։
Էմի Քլոբուշար անգլ.՝ Amy Klobuchar | |
Կուսակցություն՝ | Մինեսոտա Դեմոկրատական - Ֆերմեր - Լեյբորիստական կուսակցություն և Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Wayzata High School?, Եյլի համալսարան (1982)[2], Չիկագոյի համալսարանի իրավաբանական դպրոց (1985)[3] և Jonathan Edwards College? |
Գիտական աստիճան՝ | Իրավագիտության դոկտոր[1] (1985) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, ինքնակենսագիր, իրավաբան և գրող |
Դավանանք | կոնգրեգացիոն եկեղեցի[4] |
Ծննդյան օր | մայիսի 25, 1960[5] (64 տարեկան) |
Ծննդավայր | Plymouth, Հենեպին շրջան, Մինեսոտա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Amy Jean Klobuchar[1] |
Հայր | Jim Klobuchar? |
Ամուսին | John Bessler?[1] |
Կայք՝ | klobuchar.senate.gov/public/ |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԷմի Քլոբուշարը ծնվել է 1960 թվականի մայիսի 25-ին Մինեսոտա նահանգի Պլիմուտ քաղաքում։ Նրա հայրը հոդվածներ է գրել «StarTribune» թերթում, մայրը՝ եղել է ուսուցիչ տարրական դպրոցում։ Հաճախել է Պլիմուտի հանրային դպրոց։ 1982 թվականին գերազանցությամբ ավարտել է Եյլի համալսարանը և Չիկագոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1986 թվականին Կլոբուշարի ավարտական աշխատանքը Hubert H. Humphrey Metrodome-ի կառուցման մասին, որպես գիրք հրատարակվել է։ Համալսարանն ավարտելուց հետո, Մինեապոլիսում զբաղվել է իրավաբանական պրակտիկայով[8]։ 1993 թվականին Քլոբուշարն ամուսնացել է Ջոն Բեսլերի հետ, զույգը մեկ երեխա ունի։ 1998 թվականին ընտրվել է Հենեպինի շրջանի դատախազ և վերընտրվել 2002 թվականին։ Այդ ժամանակ Քլոբուշարը Մինեսոտայի փաստաբանների ասոցիացիայի նախագահն էր։
ԱՄՆ Սենատ
խմբագրել2006 թվականին Մարկ Դեյթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ Սենատում նոր ժամկետով չի առաջադրվի։ Քլոբուշարն ավելի քան 9 միլիոն դոլար է հավաքել ընտրարշավին մասնակցելու համար և հաղթել է հանրապետական Մարկ Քենեդիին, 58 %-ը՝ 38 %-ի դիմաց[9]։ Նրա լիազորություններն ուժի մեջ են մտել 2007 թվականի հունվարի 3-ին։ Քլոբուշարը վերընտրվել է 2012 թվականին (65 %-ի առավելությամբ՝ Կուրտ Բիլսի 35 %-ի դիմաց)[8][10]։ Նա Մինեսոտա նահանգից ԱՄՆ Սենատ ընտրված առաջին կինն էր (մինչ այդ կանանց միայն նշանակել էին այդ պաշտոնին)[11]։
Սենատում աշխատելու ժամանակ Քլոբուշարն իրեն ցույց տվեց որպես լիբերալ քաղաքական գործիչ, որը սովորաբար աջակցում էր իր կուսակցությանը և մասնակցում էր երկկուսակցական բանակցություններին։ Նա բանակցություններ է վարել Միսիսիպի գետի վրա ավտոճանապարհային կամրջի վերականգնման ֆինանսավորման շուրջ, որը փլուզվել էր 2007 թվականի օգոստոսին։ Քլոբուշարը նաև աջակցել է գյուղատնտեսական նահանգների համար ֆերմերային տնտեսությունների մասին բազմաթիվ օրինագծերին և առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերել վետերանների գործերի նկատմամբ։ Նա մասնակցել է Սենատում էթիկայի կանոնների զգալի վերանայմանը, ինչպես նաև միջազգային առևտրային նախաձեռնություններին և գիտության և տեխնոլոգիաների ֆինանսավորման, դպրոցական կրթության բարելավման օրինագծերին։ Քլոբուշարը ժողովրդավարական կառավարման և սոցիալական ծրագրերի կոմիտեի նախագահն է, ընդգրկված է Միացյալ տնտեսական կոմիտեի, Սենատի գյուղատնտեսության, պարենի և անտառային տնտեսության կոմիտեի, Սենատի առևտրի, գիտության և տրանսպորտի հարցերի կոմիտեի, Սենատի կանոնների և վարչակազմի կոմիտեի և Սենատի դատական մարմինների կոմիտեի կազմում։
2016 թվականի դեկտեմբերի վերջին սենատորներ Ջոն Մաքքեյնի և Լինդսի Գրեմի հետ նա այցելել էր Բալթյան երկրներ և Ուկրաինա[12]։ Սենատորի կարիերայի սկզբից մի քանի հրատարակություններ (ներառյալ The New York Times-ը և New Yorker-ը) Քլոբուշարին հիշատակել են որպես 2020 թվականի նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածու[13][14][15][16][17]։ 2019 թվականի փետրվարի 10-ին նա հայտարարել էր, որ ընտրություններին առաջադրվելու է դեմոկրատական կուսակցությունից[18]։
Հրապարակումներ
խմբագրել- Amy Klobuchar The Senator Next Door: A Memoir from the Heartland. — Henry Holt and Company, 2015. — 320 с. — ISBN 1627794182
- Amy Klobuchar Uncovering the Dome. — Waveland Press, 1986. — 177 с. — ISBN 147860929X
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://justfacts.votesmart.org/candidate/biography/65092/amy-klobuchar
- ↑ 2,0 2,1 Biographical Directory of the United States Congress — GPO, 1903.
- ↑ 3,0 3,1 Chicago Tribune // The Chicago Weekly Tribune — Chicago: Tribune Publishing, 1847. — ISSN 2165-171X; 1085-6706
- ↑ Eight things to know about Amy Klobuchar
- ↑ 5,0 5,1 GeneaStar
- ↑ https://www.president.gov.ua/documents/5952022-43765
- ↑ Smith, Mitch (2019 թ․ փետրվարի 10). «Amy Klobuchar Enters 2020 Presidential Race». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ 8,0 8,1 «Amy Jean Klobuchar». Biographical Directory of the United States Congress. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Senate race: Amy Klobuchar has plans to solve 'big issues,' too». Twin Cities. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Minnesota Senate election results». klobuchar.senate.gov. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «About Amy Jean Klobuchar». NBS News. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Sen. Amy Klobuchar, state's Democrats want open investigation of Trump Russia ties». StarTribune. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Thirteen women who should think about running for president in 2020». The New Yorker. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «She just might be president someday». The New York Times. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «The race for the 2020 Democratic presidential nomination is now open». Washington Post. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «20 candidates who could run in 2020 — Democrats and Republicans». Boston Globe. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Who Will Run For President In 2020? 13 Names Pop As Possible Democratic Candidates». International Business Times. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Amy Klobuchar Enters 2020 Presidential Race». The New York Times. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմի Քլոբուշար» հոդվածին։ |