Ջեյմս Քլարկ Ռոսս (անգլ.՝ James Clark Ross, ապրիլի 15, 1800(1800-04-15)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - ապրիլի 3, 1862(1862-04-03)[1][2][3][…], Aylesbury, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), բրիտանական զինվորական նավաստի, բևեռային շրջանների հետազոտող, 1848 թվականից Թագավորական աշխարհագրական ընկերության անդամ (անգլ.՝ Fellow of the Royal Society):

Ջեյմս Քլարկ Ռոսս
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1800(1800-04-15)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
Մահացել էապրիլի 3, 1862(1862-04-03)[1][2][3][…] (61 տարեկան)
Մահվան վայրAylesbury, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
ԳերեզմանԲաքինհեմշիր
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Flag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԵրկերThe zoology of the voyage of the H.M.S. Erebus & Terror?
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, բնագետ և ռազմածովային սպա
ԱմուսինAnne Coulman?
Ծնողներհայր՝ George Ross?[5], մայր՝ Christian Clark?[5]
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ[6] Հիմնադրի մեդալ[7] և Հետազոտությունների Մեծ ոսկե մեդալ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն[8]
ԵրեխաներJames Coulman Ross?[5]
James Clark Ross Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1800 թվականի ապրիլի 15-ին Լոնդոնում։ Ծագումով շոտլանդացի է։

Նավատորմ է մտել դեռևս տասներկու տարեկան հասակում՝ հայտնվելով իր հորեղբոր՝ կապիտան Ջոն Ռոսսի նավի վրա։ 18 տարեկանում նա հորեղբոր հետ «Իզաբելլա» նավով կատարել է իր առաջին ուղևորությունը դեպի Արկտիկա՝ Բաֆինի երկրի շրջան։ 1820-ական թվականներին մասնակցել է Ու. Է. Պարրիի գլխավորությամբ հյուսիսային երեք արշավախմբերին, որոնք իրականացրել են Հյուսիս-Արևմտյան անցման ուսումնասիրությանը։ 1829 - 1833 թվականներին կրկին ուսումնասիրել է Արկտիկական շրջանները իր հորեղբայր Ջոն Ռոսսի գլխավորությամբ։ 1831 թվականին նրանց կողմից հայտնաբերվեց Հյուսիսային մագնիսական բևեռը։

1839-1843 թվականներին «Էրեբուս» և «Թերոր» նավերով նախաձեռնել է այդ ժամանակաշրջանում Անտարկտիդայի մեծագույն ուսումնասիրությունը՝ հայտնաբերելով իր պատվին անվանված ծովն ու ամենամեծ շելֆային սառցադաշտը։ 1841 թվականին Ջեյմս Ռոսսը հայտնաբերել է Էրեբուս և Թերրոր հրաբուխները, որոնք նա անվանել է իր նավերի անուններով[9]։ 1842 թվականին Ռոսսն առաջին մարդն էր, ով հատել էր հարավային լայնության 78° զուգահեռականը։

Ճանապարհորդության ընթացքում հետախուզվել էին Վիկտորիայի երկիր տարածքի ափերը Անտարկտիդայում։ Սակայն հայտնաբերված տարածքները Ռոսսը համարում էր կղզիներ, ոչ թե մայրցամաք։ Բացի այդ կոնկրետ Անտարկտիդայում նա չի իջել։

Անտարկտիկայից վերադառնալուց հետո Ռոսսը ստացել է ասպետի տիտղոս և ազնվականի, իսկ Ֆրանսիայում ներկայացվել է Պատվո լեգեոնի շքանշանի։ 1847 թվականին իր ուսումնասիրությունների մասին գիրք՝ «A Voyage of Discovery and Research to Southern and Antarctic Regions»:

1848—1849 թվականներին «Էնթերպրայզ» նավով Ռոսսը ղեկավարել է Ջոն Ֆրանկլինին որոնող արշավախումբը, որը հաջողությամբ չի պսակվել։

Ջեյմս Ռոսսը մահացել է 1862 թվականին Էյլսբերիում։

Անձնական կյանքԽմբագրել

Ռոսսն ամուսնացած է եղել լեդի Էնն Կոուլմանի հետ, որը մահացել էր նրանից հինգ տարի առաջ։

ԿոչումներԽմբագրել

Օբյեկտներ ի պատիվ ՌոսսիԽմբագրել

Ռոսսի անունով բացի Ռոսսի ծովից և Ռոսսի շելֆային սառցադաշտից բացի անվանվել են երկու կղզիներ Արկտիկայում (Ռոսսի կղզին и Ջեյմս Ռոսսի կղզին), փոկի տեսակ, թիթեռ, Արկտիկայում Նոր Զելանդիայի տարածքային պահանջների ոլորտը, նավ, խառնարան Լուսնի վրա, քաղաք Կալիֆորնիայում, լեռ Կերգելեն կղզում և այլն։

Պատկերված է բրիտանական փոստային 1972 թվականի դրոշմանիշի վրա։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել