Ամերիկա, Ամերիկա
Ամերիկա, Ամերիկա, 1963 թվականին ռեժիսոր Էլիա Կազանի նկարահանած ամերիկյան ֆիլմ։
Ամերիկա, Ամերիկա անգլ.՝ America America | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա և գրական ստեղծագործության էկրանավորում |
Թվական | 1963, հունիսի 17, 1964[1], դեկտեմբերի 15, 1963[2] և հոկտեմբերի 30, 1964[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էլիա Կազան[3][4][5][…] |
Պրոդյուսեր | Էլիա Կազան |
Սցենարի հեղինակ | Էլիա Կազան |
Դերակատարներ | Ֆրենկ Վուլֆ[3][5][6][…], Ստաթիս Յալլելիս[7][6][8][…], Ջոն Մառլի[5][9], Ռոբերտ Հ․ Հարրիս[5][9], Փոլ Ման[9], Յորգոս Ֆուդաս, Լու Անտոնիո[6][9], Սալեմ Լյուդվիգ[9], Էսթել Հեմսլի[10] և Գրեգորի Ռոզակիս |
Օպերատոր | Հասքել Ուեքսլեր |
Երաժշտություն | Մանոս Հաձիդակիս |
Մոնտաժ | Դեդե Ալլեն |
Պատմվածքի վայր | Ստամբուլ և Նյու Յորք |
Նկարահանման վայր | Հունաստան և Թուրքիա |
Կինոընկերություն | Warner Bros. և Warner Bros. Pictures |
Տևողություն | 177 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները ծավալվում են 19-րդ դարի 90-ական թվականներին։ Գլխավոր հերոսը ազգությամբ հույն Ստավրոսն է, ով ապրում է Օսմանյան կայսրությունում, որտեղ հույները ենթարկվում են հալածանքների իշխանությունների կողմից։ Հայրը ամբողջ ընտանեկան խնայողությունները ծախսելով նրան ուղարկում է Կոստանդնուպոլիս, որտեղ Ստավրոսը պետք է աշխատեր իր հորեղբոր որդի Իսահակի մոտ։ Եվ այսպես պատանի Ստավրոսը ավանակով ճանապարհ է ընկնում դեպի մայրաքաղաք։ Ճանապարհին իր միամտության և բարության պատճառով զրկվում է ամբողջ դրամից։
Տեղ հասնելով պարզվում է, որ Իսահակը իրականում չի ցանկանում ընդունել առանց դրամի իր մոտ եկած երիտասարդին։ Նա ցանկանում է ամուսնացնել Ստավրոսին մի հարուստ աղջկա հետ։ Սակայն Ստավրոսը բոլորովին չի ցանկանում ամուսնանալ, որովհետև դա կխանգարեր իր երազանքին՝ ԱՄՆ մեկնելուն, որտեղ նա կարող էր շատ ավելի բարեկեցիկ կյանքի հույս ունենալ։
Ստավրոսի մերժումից հետո Իսահակը նրան դուրս է վռնդում տնից, ինչից հետո Ստավրոսը հազիվ է իր գոյությունը պաշտպանում։ Նա ուտում էր միայն աղբամաններից և անում էր ամեն պատահած աշխատանք։ Մի անգամ նրա կացարանի վրա հարձակվում են իշխանական զորքեր և նա ծանր վիրավորվում է։ Մի կերպ նա կարողանում է վերադառնալ հորեղբոր տուն, որտեղ նրան խղճում են ու օթևան տալիս, մինչև նա ապաքինվի։
Նա ծանոթանում է հայ Օհանեսի հետ, ում օգնությամբ վերջապես կարողանում է մեկնել Ամերիկա։
Դերերում
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Ստասիս Ջիալլելիս | Ստավրոս Թոփուզօղլու |
Ֆրենկ Վոլֆ | Վարդան Դամադյան |
Հարրի Դևիս | Իսահակ Թոփուզօղլու |
Ելանա Քարամ | Վասսո Թոփուզօղլու |
Գրեգոր Ռոզակիս | Օհանես Գարդաշյան |
Ջոն Մառլի | Կարապետ |
Ջոաննա Ֆրենկ | Վարդուհի |
Մրցանակներ
խմբագրելՖիլմը ներկայացվել է 4 Օսկարի, ստացել 1-ը։
- Օսկար լավագույն ֆիլմի համար - ներկայացվել է
- Օսկար լավագույն ռեժիսորի համար - ներկայացվել է (Էլիա Կազան)
- Լավագույն սցենար - ներկայացվել է (Էլիա Կազան)
- Լավագույն զգեստների նկարիչ - ստացել է (Ջին Կալլահան)
Ներկայացվել է 8 Ոսկե Գլոբուսի, ստացել 2-ը, Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար և լավագույն դերասանի դեբյուտ։ Ստացել է Սան Սեբաստիանի կինոփառատոնի 1 մրցանակ, ներկայացվել է ԱՄՆ-ի գրողների գիլդիայի կինոմրացանակին։ 2001 թվականին ֆիլմը ընդգրկվել է ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.cnc.fr/documents/36995/154245/Box-office+1964.pdf/f2026256-7461-1272-920e-593bf33e7bc0?t=1634044354308 — P. 18.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 https://web.archive.org/web/20160804201848/http://stopklatka.pl/film/ameryka-ameryka
- ↑ http://www.imdb.com/title/tt0056825/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://www.adorocinema.com/filmes/filme-70/
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=70.html
- ↑ http://stopklatka.pl/film/ameryka-ameryka
- ↑ http://www.filmaffinity.com/en/film924298.html
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.imdb.com/title/tt0056825/fullcredits
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ամերիկա, Ամերիկա(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ամերիկա, Ամերիկա»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- «Ամերիկա, Ամերիկա»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում: