Ջաբալպուր (հինդի՝ जबलपुर, անգլ.՝ Jabalpur, հայտնի է նաև որպես «Շանսկարդհանի»), քաղաք Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում, Ջաբալպուր տարածաշրջանի վարչական կենտրոնը։

Քաղաք
Ջաբալպուր
հինդի՝ जबलपुर
անգլ.՝ Jabalpur
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՆահանգՄադհյա Պրադեշ
Վարչական շրջանՋաբալպուր
Մակերես315 կմ²
ԲԾՄ410 մ
Բնակչություն1 054 336 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ+91 761
Փոստային դասիչ482 00x
Ավտոմոբիլային կոդMP-20
Պաշտոնական կայքjabalpur.nic.inmp-20
Ջաբալպուր (Հնդկաստան)##
Ջաբալպուր (Հնդկաստան)

Աշխարհագրությունը և կլիման խմբագրել

Քաղաքը տեղակայված է Նարմադա գետի հյուսիսում, մի վայրում, որը շրջապատված է ցածր բլուրներով։ Գտնվում է Մահակոշալ մարզում, Հնդկաստանի աշխարհագրական կենտրոնում։ Քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից 410 մետր է[1]։

Քաղաքի մոտակայքում մի քանի լճեր կան։ Ջաբալպուրի շրջակա տարածքը առանձնանում է բարձր բերքատվությամբ։ Քաղաքում աճեցվող գլխավոր մշակաբույսերն են բրինձը, նուտը, սորգոն և ձիթատու բույսերը։ Կան երկաթի հանքաքարի, կրաքարի, բոքսիտների, կավի, մանգանի հանքավայրեր[2]։

Ամառը սկսվում է մարտից և ավարտվում է հունիսին։ Ամենաշոգ ամիսը մայիսն է․ միջին ջերմաստիճանը մայիսին հասնում է 42 °C-ի։ Անձրևների սեզոնը հունիսից շարունակվում է մինչև հոկտեմբեր, իսկ ձմեռը՝ նոյեմբերից մարտ։ Ամենացուրտ ամիսը հունվարն է՝ մինիմում 8 °C միջին ջերմաստիճանով։ Տարեկան տեղումների քանակը 1325 մմ է։

Բնակչություն խմբագրել

2011 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 1 054 336 մարդ[3], քաղաքային ագլոմերացիայի բնակչության թիվը այդ տվյալներով՝ 1 267 564 մարդ[4]։

2001 թվականի տվյալներով տղամարդիկ կազմում են 52 %, կանայք՝ 48 %։ Գրագիտության մակարդակը՝ 75 %, որը բարձր է երկրի միջին մակարդակից՝ 59,5 %։ Գրագիտության մակարդակը տղամարդկանց մոտ 79 % է, կանանց մոտ՝ 70 %։ Մոտ 80 %-ը դավանում են հինդուիզմ, մոտ 13 %-ը՝ իսլամ, 3,4 %-ը՝ ջայնիզմ, 2,5 %-ը՝ քրիստոնեություն, 1,1 %-ը՝ այլ կրոններ։

Տնտեսություն խմբագրել

Ջաբալպուրում են գտնվում Vehicle Factory Jabalpur, Grey Iron Foundry, Gun Carriage Factory Jabalpur և Ordnance Factory Khamaria ձեռնարկությունները։

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքի կենտրոնից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվում է Ջաբալպուրի օդանավակայանը։ Ջաբալպուրով են անցնում ազգային մայրուղի № 7-ը և № 12-ը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Jabalpur, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. «Jabalpur» (անգլերեն). Encyclopædia Britannica. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
  3. Census of India 2011: Provisional Population Totals. Cities having population 1 lakh and above. (PDF; 154 kB)
  4. Census of India 2011: Provisional Population Totals. Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above. (PDF; 141 kB)

Արտաքին հղումներ խմբագրել