Պրևիձա (սլովակ.՝ Prievidza, հունգ.՝ Privigye, գերմ.՝ Priwitz), քաղաք Արևմտյան Սլովակիայում, Նիտրա գետի վրա, Վտաչնիկ լեռնային զանգվածի ստորոտին։ Բնակչությունը մոտ 51 հազար է։

Քաղաք
Պրևիձա
սլովակ.՝ Prievidza
Զինանշան

ԵրկիրՍլովակիա Սլովակիա
Հիմնադրված է1113 թ.
Առաջին հիշատակում1113
Մակերես43,06 կմ²
ԲԾՄ280 մետր
Բնակչություն45 017 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ046
Փոստային դասիչ971 01
Ավտոմոբիլային կոդPD
Պաշտոնական կայքprievidza.sk(սլովակ.)
Պրևիձա (Սլովակիա)##
Պրևիձա (Սլովակիա)

Պատմություն խմբագրել

Պրևիձան առաջին անգամ հիշատակվել է 1113 թվականին «Preuigan» անվանումով լատնական մի նամակում։ 1276 թվականին Լասլո Կուն IV-ը այստեղ սկսում է ամրոց կառուցել(«castrum Preuge»)… 1308-1321 թվականներին Պրևիձան ղեկավարել է հզոր Մատուշ Չակը։ 1325 թվականից Պրևիձան արդեն քաղաքի կարգավիճակ ուներ, իսկ 1383 թվականից Մարիա թագուհին քաղաքին տալիս է ազատ թագավորական քաղաք կարգավիճակ և կնիք՝ հետևյալ մակագրությամբ. «SIGILLUM CIVITATIS PRIVIDIAE 1383».

XVI-ից մինչև XVII դարի առաջին երրորդը քաղաքը ղեկավարում էր Տուրզոյի ընտանիքը։ 1431—1433 Պրևիձան ավերվել է հուսիտների (չեխ.՝ husité) կողմից։ 1599 թվականին քաղաքը այրել են Նիտրայի հովիտը դատարկած թուրքերը։ 1673 թվականի ապստամբության ժամանակ Պրևիձան կրկին այրվել է, կրակի մեջ կորել է քաղաքային արխիվի մի մասը։ 1678-ին քաղաքը մեծապես տուժել է Տրանսիլվանիայի իշխան Իմրե Տեկելիի (Իմրե Տեկեա) և ավստրիական զորքերի Կուրուցներ ճակատամարտում։

1709—1711 թվականներ — ժանտախտի համաճարակ. 1831 թվական — խոլերայի համաճարակ։

1870 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 2719 մարդ։ 19 -րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին սկսվում է քաղաքի ինդուստրացումը, կառուցվում է մինչև Պրևիձա հասող երկաթգիծը։ Սկսում է աշխատել «Կարպատիա» գործարանը։

1939 թվականի մարտի 14-ին Պրևիձան մտնում է Սլովակիայի հանրապետության կազմի մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը դառնում է Սլովակյան ապստամբության կոմունիստական պարտիզանների կենտրոններից մեկը։ Ապստամբության թեմային է նվիրված նկարիչ Վլադիմիր Վեստենիցկու (Vladimír Vestenický, 1919-1979) աշխատանքների զգալի մասը, որը 1941-1943 թվականներին եղել է պրեվիդզյան վարժարանի աշակերտը։ Ապստամբության թեմային է նվիրված նկարիչ Վլադիմիր Վեստենիցկու (Vladimír Vestenický, 1919-1979) աշխատանքների զգալի մասը, որը 1941-1943 թվականներին եղել է պրևիձյան վարժարանի աշակերտ։

1945 թվականից հետո Պրևիձայում բազմաթիվ հանքեր են բացվում և ածխի արտադրություն է սկսվում։ Պատերազմի ավարտից հետո քաղաքի բնակչությունը կտրուկ աճում է՝ 5000-ից հասնելով 53000-ի։

1993 թվականից Պրևիձան Սլովակիայի երկրորդ հանրապետության կազմում է։

Վարչական բաժանում խմբագրել

Պրևիձան բաղկացած է 5 շրջանից երեք նախկին գյուղից, որոնք միավորված են թաղամասում։

Աշխարհագրություն խմբագրել

Պրևիձան գտնվում է ծովի մակերևույթից 280 մետր բարձրության վրա և զբաղեցնում է 43,06 քառակուսի կիլոմետր տարածք։ Քաղաքը շատ մոտ է գտնվում է փոքր, բայց հայտնի Բոյնիցե քաղաքին։ Քաղաքներ ունեն ընդհանուր տրանսպորտային համակարգ։ Նիտրա գետի հովիտը, որտեղ գտնվում է քաղաքը, շրջապատված է լեռնաշղթաներով։

էկոնոմիկա. խմբագրել

  • «Bevex – Banský výskum s.r.o, Prievidza»

Ժողովրդագրություն խմբագրել

2001 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում եղել է 53097 բնակիչ. 96,65% - ը սլովակներ, 0,95 % - չեխեր, 0,48% և 0,29 % - ը հունգարական գնչուներ և գերմանացիներ։ Կրոնական կազմ՝ 61,91 % - հռոմեական կաթոլիկներ, 29,01% — ը կրոնական պատկանելություն չունեցող մարդկիկ և 2,29%-ը լյութերականներ։

Տես նաև խմբագրել

  • Նիտրա (մարզ)
  • Բոյնիցե

Տեսարժան վայրեր խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The 2021 Population and Housing CensusBratislava: Statistical Office of the Slovak Republic.

Արտաքին հղումներ խմբագրել