Պտղոմայիս[1] (հուն․՝ Πτολεμαΐδα), քաղաք Հյուսիսային Հունաստանում։ Գտնվում է Կոզանի պրեֆեկտուրայում (նոմոս), որը համարվում է Արևմտյան Մակեդոնիա պերիֆերիայի շարունակությունը։ Հայտնի է իր ածխային (գորշ ածուխ) հանքահորերով և էլեկտրակայաններով։

Քաղաք
Պտղոմայիս
հուն․՝ Πτολεμαΐδα
Դրոշ

Քաղաքի տեսարանն օդից
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՊերիֆերիաԱրևմտյան Մակեդոնիա
ՆոմոսԿոզանի
ՄունիցիպալիտետՊտղոմայիս
Մակերես217 901 կմ²
ԲԾՄ609 մետր
Կլիմայի տեսակցամաքային կլիմա
Բնակչություն37,289 մարդ (2011)
Խտություն170 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ(+30)
Փոստային ինդեքս502 00
Փոստային դասիչ502 00
Պաշտոնական կայքptolemaida.gr
Պտղոմայիս (Հունաստան) (Հունաստան)##
Պտղոմայիս (Հունաստան) (Հունաստան)

Անվանում խմբագրել

Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում քաղաքն անվանվել է Kaylar: Այդ անվանումը հունարենում պահպանվել է որպես Kailaria (Καϊλάρια) մինչ 1927 թվականը։ Kaylar բառը գալիս է Kayı բառից։ Ժամանակակից Ptolemaida անվանումը ներկայացվել է 1927 թվականի հունվարի 20-ի հրամանով` Պտղոմեոս Լագոսի որդու և նրա զինակից Ալեքսանդր Մակեդոնացու և նրա դուստր Պտղոմայիսի (հուն․՝ Ptolemaïs) պատվին[2]։ Նրա արձանը գտնվում է քաղաքի կենտրոնական հրապարակում։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը գտնվում է էորդեա հարթավայրում (Eordaia): Այն գտնվում է Կոզանից հյուսիս, Կաստորիայից արևելք, Ֆլորինայից հարավ, Էդեսսայից արևմուտք։

Կլիմա խմբագրել

Քաղաքը գտնվում է Արևմտյան Մակեդոնիայի Էորդեա հարթավայրի կենտրոնական մասում և ունի ցամաքային կլիմա։ Ամառը կարող է շոգ լինել, իսկ ձմեռները` ցուրտ։ Հենց այստեղ է գրանցվել Հունաստանի ռեկորդային ցածր ջերմաստիճանը (-27,8 º С, 1963 թվականի հունվարի 27)[3]։

Պատմություն խմբագրել

Հնագետների խոսքերով Պտղոմայիսի շրջանը բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. 6000 թվականից[4]։

Նեոլիթի ժամանակաշրջան խմբագրել

 
Հնադարյան կախազարդ

Հնագետները 2005 թվականի նոյեմբերին հայտնաբերել են նեոլիթի ժամանակաշրջանին պստկանող երկու գյուղերի մնացորդներ։

Հին ժամանակաշրջան խմբագրել

Պտղոմայիսի շրջանում բազմաթիվ հնագիտական պեղումներ հայտնաբերվել են վերջին 30 տարիների ընթացքում` օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում։ Մ.թ.ա. 6-րդ դարին պատկանող կերամիկական գտածոներ հայտնաբերվել են Գրեվենի և Պտղոմայիսի մոտակայքում։ Հնագետները հայտնաբերել են նախապատմական երկու բնակավայրերի հետքեր։ Երկու հնադարյան մակեդոնական գերեզմանոցներ նույնպես հայտնաբերվել են Պտղոմայիսի շրջանում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 5-րդ դարին։

Բյուզանդական ժամանակաշրջան խմբագրել

Տարբեր ժամանակներում Պտղոմայիսը համարվում էր Լատինական կայսրության, Թեսալոնիկի թագավորության, Նիկիայի կայսրության և Էպիրոսի բռնապետության մասը։ Լատինական կայսրության, Նիկիայի կայսրության, Տրապիզոնյան կայսրության և Էպիրոսի բռնապետության միջև սահմաններն անորոշ էին։

Օսմանյան ժամանակաշրջան խմբագրել

Օսմանյան ժամանակաշրջանում Պտղոմայիսը կոչվում էր Kailar և բաղկացած էր երկու մասից` Ashai Kayılar և Ukarı Kayılar:

Մշակույթ խմբագրել

Պտղոմայիսի ֆուտբոլային ակումբը կոչվում է «Eordaikos» (հուն․՝ Εορδαϊκός): Գործում է նաև А. Е. Ptolemaidas ակումբը։ Քաղաքում կան դպրոցներ, վարժարաններ, եկեղեցիներ, բանկեր (Ազգային բանկ, Պիրեյի բանկ, ALFA BANK և այլն), հնագիտական թանգարան, քաղաքային հիվանդանոց, մասնագիտական քոլեջներ, քաղաքային մշակութային կենտրոն, փոստ, երկաթուղային կայարան (Կոզանի - Ֆլորինա), ոստիկանական բաժանմունք, քաղաքային կոյուղի (1930 թվականից) և այլն։ 2005 թվականին կառուցված լողավազանն իր մեծությամբ երրորդն է ամբողջ Հունաստանում։ Պլանավորվում է մոտ ապագայում հիմնել պետական համալսարան։ Քաղաքում գործում է 9 ուղղափառ եկեղեցի։

Տնտեսություն խմբագրել

Պտղոմայիսը համարվում է բարձր զարգացած արդյունաբերական շրջան։ Այստեղ տեղակայված 4 էլեկտրակայաններն ապահովում են Հունաստանի էլեկտրաէներգիայի 70 %-ը` որպես վառելիք օգտագործելով գորշ ածխի խոշոր հանքավայրերը։ Գործարանները պատկանոմ են Հունաստանի պետական էներգետիկական կորպորացիային (DEI), որը քաղաքի հիմնական գործատուն է։

Բնակչություն խմբագրել

Ներկա դրությամբ Պտղոմայիսի մունիցիպալիտետի մեջ մտնում են Պտղոմայիսի քաղաքները և 12 ոչ մեծ համայնքներ, որոնք միասին զբաղեցնում են 2179 քառակուսի կիլոմետր տարածք։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում էր 30 017 մարդ, իսկ 2011 թվականի դրությամբ` 37 289 մարդ։

Էթնիկ խմբեր խմբագրել

Բնակիչների զգալի մասը Sourmene (կամ թուրքերեն՝ Sürmene) բնակավայրի Պոնտոսի հույներ են կամ նրանց ժառանգները, ինչպես նաև փոքրասիական հույներ։ Նրանք Փոքր Ասիայից փախստականներն են, որոնք առաջին անգամ եկել են Մակեդոնիա 1920-ական թվականներին Լոզանի պայմանագրի համաձայն բնակչության փոխանակման արդյունքում։ Բացի այդ քաղաքում բնակվում են մակեդոնացիներ և վլախներ։ Ժամանակավոր բնակչության զգալի մասն են կազմում ալբանացիները, որոնք եկել են վերջին 20 տարիների ընթացքում։ Նրանց թվում կան վրացիներ, հայեր, չինացիներ, պակիստանցիներ, ռուսներ, ուկրաինացիներ և այլ ազգեր։

Քույր-քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Топокарты Генштаба
  2. «Ptolemaida Web Portal». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 10-ին. (հուն.)
  3. e-kairos.com Արխիվացված 2009-09-19 Wayback Machine. Retrieved on 10 January 2009.
  4. Kantouris, Costas (2006 թ․ փետրվարի 16). «Greek Hiker Finds 6,500-Year-Old Pendant». AP. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պտղոմայիս (Հունաստան)» հոդվածին։