Մոստ (քաղաք)
Մոստ (չեխ․՝ Most), նախկինում` Բրյուքս[3] (գերմ.՝ Brüx; լատ.՝ Pons), քաղաք Չեխիայի Ուստեցկի երկրամասում։ Գտնվում է Բիլինա գետի ափին, Պրահայից 85 կմ դեպի հյուսիս-արևմուտք, և Գերմանիայի հետ սահմանից 20 կմ հեռավորության վրա։ Համարվում է Մոստ շրջանի վարչական կենտրոնը։ Տարածքը` 86,94 կմ²։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մոստ | |||||
չեխ․՝ Most | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Երկրամաս | Ուստեցկի երկրամաս | ||||
Շրջան | Մոստ (շրջան) | ||||
Ներքին բաժանում | Čepirohy?[1], Komořany?[1], Rudolice nad Bílinou?[1], Souš?[1], Starý Most?[1], Velebudice?[1], Vtelno?[1] և Most? | ||||
Պրիմատոր | Յան Պապարեգա | ||||
Առաջին հիշատակում | 10-րդ դար | ||||
Մակերես | 86,94 կմ² | ||||
ԲԾՄ | 233 մ | ||||
Բնակչություն | ▲ 67,089 մարդ (2015) | ||||
Խտություն | 772 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Փոստային ինդեքս | 434 01 | ||||
Փոստային դասիչ | 434 01[2] և 435 02[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | U (նախկինում MO) | ||||
Պաշտոնական կայք | mesto-most.cz | ||||
| |||||
ՊատմությունԽմբագրել
Քաղաքը հիմնադրվել է (ենթադրաբար) 10-րդ դարում (առաջին անգամ տարեգրության մեջ հիշատակվել է 1040 թվականին որպես Գնևինական Մոստ) Պրահայից Ֆրայբուրգ իմ Բրայսգաու ընկած առևտրային ճանապարհի վրա։ Ճանապարհն անցնում էր փայտե կամուրջով ճահիճների վրայով (այժմ ամբողջովին ցամաքել են)։ Այստեղից էլ ծագել է քաղաքի անվանումը։
13-րդ դարում որոշ ժամանակ պատկանել է խաչակիր-ասպետներին։
Պրժեմիսլովիչների օրոք, որոնց քաղաքն անցել է 1238 թվականին, Մոստը դարձել է առևտրի և ձեռնարկատիրության կենտրոն։ Հայտնի էր իր գինեգործությամբ, որն այնուհետև անկում ապրեց (այժմ Մոստ քաղաքի ավանդական տնտեսության ճյուղերը` գինեգործությունը և այգեգործությունը վերականգնվում են)։
15-16-րդ դարերում քաղաքը բազմաթիվ անգամ տուժել է հրդեհից։
1517 թվականի խոշոր հրդեհից հետո վերակառուցման ժամանակ Մոստում վերածննդի ոճով կառուցվել են քաղաքապետարանի և մայր տաճարի գեղեցիկ շինություններ:1618—1648 թվականների Երեսնամյա պատերազմի ժամանակ գրավվել է շվեդական զորքերի կողմից։
19-րդ դարում քաղաքի մոտակայքում սկսվել է գորշ ածխի հանքավայրերի արդյունահանումը։ 1970-ական թվականներին քաղաքի գրեթե ամբողջ պատմական կենտրոնը քանդել են` դրա տակ խոշոր ածխի հանքավայր հայտնաբերելու պատճառով (կառուցվել է նոր քաղաքի կենտրոն)։
Քաղաքը համարվում է գորշ ածխի արդյունահանման գլխավոր կենտրոններից մեկն երկրում։ Քաղաքում զարգացած է նաև քիմիական արդյունաբերությունը, էլեկտրամետաղագործությունը։ Այստեղ է գտնվում խոշոր ջերմաէլեկտրակայանը։ Կարևոր երկաթուղային հանգույց է (գորշ ածխի արտահանում)։
Քաղաքում էկոլոգիական վիճակն անբարենպաստ է, բարձր է գործազրկության մակարդակը (2010 թվականի տվյալներով մոտ 15 %, Չեխիայի ամենաբարձր ցուցանիշներից մեկը)։
Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման Եկեղեցին (1602) միակ շինությունն է, որը վերապրել է քաղաքի պատմական կենտրոնի ոչնչացումը։ 1975 թվականի աշնանը եկեղեցին հատուկ հարմարեցված ռելսային ճանապարհով տեղափոխվել է ածխային հանքավայրից 850 մ հեռավորության վրա և ամբողջությամբ պահպանվել է[4]։
Քույր-քաղաքներԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 набор данных ISÚI — Czech Office of Surveying and Cadastre.
- ↑ 2,0 2,1 Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ «Брюкс или Брикс»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ Храм занесён в книгу рекордов Гиннесса как самое тяжёлое здание, когда-либо перемещённое человеком.
Արտաքին հղումներԽմբագրել
- Քաղաքի պաշտոնական կայք
- Demolition and construction of the city Archived 2011-07-18 at the Wayback Machine.
- Map of the city
- Information for tourists and visitors of the city Archived 2008-06-25 at the Wayback Machine.