Պուուկո (ֆիններեն՝ puukko, [ˈpuːkːo] puu – փայտ բառից), հյուսիսեվրոպական, հիմնականում ֆիննական դանակի տեսակ։ Ունիվերսալ, ոչ ծալովի դանակների գլխավոր տեսակներից մեկը։

Ավանդական պուուկո

Անվան ծագումնաբանություն խմբագրել

Ի սկզբանե պուուկո դանակը ֆիններենում կոչվում էր veitsi, այսինքն ուղղակի «դանակ»։ Puukko բառը սկսեց կիրառվել դանակների այլ տեսակներից այն առանձնացնելու նպատակով։ Բառացիորեն «պուուկո» բառը նշանակում է «փայտե բռնակով դանակ» («պուու» ֆիններենից թարգամանաբար նշանակում է «փայտ»)։

Այլ վարկածով պուուկո բառը ծագել է գերմանական pook դանակից, որը գերմանական առևտրականները մատակարարում էին Շվեդիայի հյուսիսային շրջաններ։ Շվեդալեզու բնակավայրերից դանակի փոփոխված անվանումը կարող էր հայտնվել ֆիննական շրջապատում։

«Պուուկո» բառից ֆիններենում ձևավորվել է puukottaa բայը՝ կոտրել, վերքեր հասցնել կամ դանակի օգնությամբ սպանել և յուրահատուկ puukkojunkkari բառը, որը թարգմանաբար նշանակում է դանակով զինված պատանի խուլիգան։

Պուուկո դանակի բնութագիր խմբագրել

Շեղբը ուղիղ է, ոչ շատ երկար, սովորաբար ավելի կարճ է, քան բռնակը՝ 60-100 մմ[1], համեմատաբար հաստ կռնակով։ Հատման կետում այն սեպաձև է, երբեմն երկայնակի ակոսով։ Շեղբի էջքը ուղիղ է կամ թեթևակի իջեցված (drop-point), որոշ մոդելների վրա առկա է կռնակի թեքություն, իսկ որոշ որսորդական տեսակները՝ կռնակի գծի բարձրացում (trailing-point)։ Շեղբերի պատրաստման համար օգտագործվում են պողպատի այնպիսի ամուր տեսակներ, ինչպիսիք են կոմպոզիտայինները՝ փոշեպողպատը (RWL-34, 3G) և դամասկոսյան պողպատը (ATS34, 12C27, S35VN), ինչպես նաև միապողպատները՝ ածխածնային (NK-036А, Allround 731, UHC) և չժանգոտող (X50C8, 65Х13, 154СМ, 9Cr14MoV, 440C, 50Х14МФ, Х12МФ, X46Cr13, 95Х18) 55-65 HRС կարծրությամբ։

Բռնակը սովորաբար պատրաստվում է փայտից, առավել հաճախ օգտագործվում է կեչին, այդ թվում նաև կարելյան կեչին։ Հատկապես գնահատվում է կեչու ծառի խիլը, որը շատ ամուր է և ունի գեղեցիկ տեսք։ Բռնակի փայտը թրջվելուց և փտումից պաշտպանելու համար օգտագործվում է փայտը «մոմելու» տեխնիկան՝ մի քանի օրով բռնակը իջեցվում է հալեցված մեղրամոմի մեջ։ Դանակը օգտագործելու ժամանակ այն մեղրամոմի շնորհիվ «կպչում է» ձեռքին։

Բռնակի վրա սովորաբար բացակայում են վառ արտահայտված մատնատակի հենակները և դաստապանը, իսկ որոշ տեսակների կռնակը երբեմն պատրաստվում է կենդանու կերպարով, հաճախ օգտագործվում է ձիու կերպարը։

Դանակի պատյանը պատրաստվում է կաշվից (սովորաբար հորթի կաշվից), կամ հյուսած կեչեկեղևից։ Դանակը խրվում է պատյանի մեջ և պահվում է պատյանի և բռնակի միջև շփման շնորհիվ։

Պուուկո դանակի ծագումն ու պատմությունը խմբագրել

 
Ժամանակակից «Ahti Tikka» պուուկո դանակը, որն արտադրված է Kivikangas ֆիրամյի կողմից

Պուուկո դանակների ձևը պատկանում է դեռևս մինչերկաթե դարաշրջանին։ Սկանդինավիայի տարածքում հայտնաբերված բրոնզե և ոսկրե գործիքները իրենց կառուցվածքով գրեթե չեն տարբերվում ժամանակակից պողպատե դանակներից։ X-XII դարերում դանակները, որոնք մոտ են պուուկո դանակներին, ավանդական էին ամբողջ Եվրոպայի համար՝ ներառյալ Ռուսաստանի եվրոպական տարածքը։

Պուուկո դանակների կիրառում խմբագրել

Ֆիննական Valmet Rk 62 հարձակողական հրացանի համար մշակվել է հատուկ ամրակցվող սվին դանակ, որն ունի ավանդական պուուկո դանակի հատկանիշները։

Պուուկոն կիրառվում է նաև ֆիննական կաս-պին ազգային մարտարվեստում (ֆիններեն՝ Kas-Pin

Պուուկո դանակների «Ոսկե դարը» համարվում է XIX դարը։

Ֆինլանդիայում 1977 թվականից գործում է քաղաքի սահմաններում զենք կրելու արգելք։

Ներկա դրությամբ պուուկո դանակը համարվում է ֆիննական լավագույն հուշանվերներից մեկը։

Պուուկո դանակների դասակարգում խմբագրել

Գոյություն ունեն ֆիննական ազգային դանակների բազմաթիվ տարատեսակներ, որոնք տարբերվում են իրենց նշանակությամբ, արտադրության կամ օգտագործման տարածաշրջանով, պատմական ժամանակաշրջանով և այլն։ Բացի այդ, պուուկո դանակների առանձին մոդելները կարող են ունենալ իրենց սեփական առանձին անվանումը։

Ըստ նշանակության տարբերում են՝

  • Yleispuukko — դանակ փայտի հետ աշխատելու համար (ատաղձագործական);
  • Vuolupuukko — դանակ փայտի վրա փորագրություն անելու համար;
  • Eräpuukko — մեծ որսորդական դանակ;
  • Vaarinpuukko — փոքր որսորդական դանակ;
  • Metsästyspuukko — որսորդական դանակ;
  • Avauspuukko — ոչ մեծ շեղբով դանակ, որը նախատեսված է թռչունների, ձկան և մանր որսի փորոտիքը հանելու համար;
  • Nylkypuukko — դանակ՝ նախատեսված որսի մորթը մաշկելու համար (սքիներ);
  • Fileerauspuukko — ձկնորսական դանակ;
  • Pikkunikkarinpuukko — դանակ փոքր երեխաների համար, որն ունի դաստապան և կլորացված ծայր;
  • Partiopuukko — սկաուտական դանակ;

և այլն։

Պուուկո և դրանց նմանվող դանակների արտադրողները խմբագրել

 
Marttiini ֆիրմայի տուրիստական դանակ, որն ներառում է պուուկոյի ավանդական ձևը և մատնատակի հենակը, որը բնորոշ է ամերիկյան դանակներին

Բացի այդ, առանձին մոդելները, որոնք մոտ են պուուկո դանակներին, արտադրվում են Cold Steel (ԱՄՆ), Fällkniven (Շվեդիա), ԱիՐ (Ռուսաստան), Կիզլյար (Ռուսաստան), Ռոսօրուժիե (Ռուսաստան), Օլիմպ (Ռուսաստան), Գեբո (Ռուսաստան), Mikov (Չեխիա) և այլ ֆիրմաների կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «'Puukko - the Finnish Sheath Knife "». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Александр Марьянко. Финский нож на гранях времён. — М.: ООО «Издательский Дом Рученькиных», 2007. — 176 с. — ISBN 5-93369-216-6
  • Попенко В. Н. Холодное оружие Севера. — М.: Богучар, 1993. — 110 с. — ISBN 5-88276-009-X
  • Sakari Pälsi. Puukko. 1955. ISBN 951-1-15699-3
  • Jukka Kemppinen. Puukot. Otava, 1976.

Արտաքին հղումներ խմբագրել